«Կոմիտասյան օրեր» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում: Նախագիծն ամփոփում ենք «Հակաբացիլ Կոմիտասի» փառատոնով։
Իրականացման տևողությունը՝ շուրջտարյա
Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել Կոմիտասի ստեղծագործություններին, ձևավորել սեր ազգային երաժշտության հանդեպ, տարբեր գործունեություններով տարածել կոմիտասյան երգն ու երաժշտությունը:
Խնդիրները՝
- Վերհիշել սովորած երգերը, պարերգերը՝ «Կաքավիկ», «Ձիուկ», «Հոյ Նազան», «Սոնա Յար», «Այբ-բեն-գիմ», «Լորիկ», «Եղնիկ» և այլն
- կարդալ, հասկանալ, բերանացի սովորել նոր երգերի խոսքերը. «Կռունկ ծափ տուր ու թռի», «Սարսար», «Հոպ, թռի»
- կարդալ, լսել Կոմիտասի մասին
- ունկնդրել երաժշտություն՝ 6 պար, 7 երգ
- նկարել երաժշտության ներքո
- այցելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Ուսումնական ռեսուրսները՝