Տիեզերք․ ուսումնական նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը`շուրջտարյա

Նպատակը՝ Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

3-րդ դասարան

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում.
  • Նախագծի ընթացքին սովորողների ակտիվ ու ստեղծական միջամտություն ունենալու հնարավորությունից օգտվելու հմտության ձևավորում.
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն.
  • Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, դրանք համադրելու, վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու ունակությունների ձևավորում և զարգացում.
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում, կիրառում, ցուցադրում.
  • Աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում:

3-րդ դասարան

  • Ֆրանս. ժող. հեքիաթ «Ճանապարհորդություն դեպի լուսին»
  • «Արև», «Լուսին», «Աստղեր», «Ինչու՞ է երկինքը կապույտ»

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)

1-ին դասարան
Լեզվագործունեություն + Ես շրջակա աշխարհ

  • Ուսումնասիրել երկինքը դիտումների միջոցով օրվա տարբեր ժամերին՝ տանը և դպրոցում:
  • Պատմել երկնքի մասին. Ինչպիսի՞ն է երկինքը, երբ ցերեկ է: Ինչպիսի՞ն է երկինքը, երբ գիշեր է: Կազմել բառակապեր: Ուշադրություն դարձնել բառ, բառակապ հասկացությանը: Պատումները ձայնագրել, ներկայացնել նկարաշարով:
  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական հնարքներով՝ հորինել հանելուկներ, ստեղծել նոր ու անսովոր բառակապեր, բառեր, փորձել բացատրել դրանք:

Աշխատանք գրական ստեղծագործությունների հետ

  • Ներկայացնել, բացատրել անհասկանալի բառերը:
  • Գրական ստեղծագործությունները յուրացնել խաղ-բեմականացման միջոցով:
  • Հեքիաթը, ոտանավորը նկարել որպես՝
    — Պատմություն-նկար
    — Հատված-նկար
    — Նախադասություն-նկար

Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

  • Նկարել մեր տեսած երկինքը, իսկ որպես նախագծի ամփոփում՝ տիեզերքը: Աշխատել գուաշով և ջրաներկով:
  • Հաջորդ քայլը համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները համակարգչում:
  • Նկարել երկնային մարմինները՝ արև, լուսին:
  • Նկարել գիշեր, ցերեկ, և որպես նախագծի ամփոփում՝ նկարել տիեզերքը:
  • Դիտել ուսումնական մուլտֆիլմ աստղագիտության մասին:

Մաթեմատիկական գործունեություն

  • Էլեկտրոնային առաջադրանքներ առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ ( Խմբավորումներ (ըստ որոշակի հատկանիշի), զույգերի կազմում, շատ — քիչ, երկար — կարճ,հաստ — բարակ, աջ — ձախ,առաջ — հետ, վերև — ներքև, գտնում են առարկաների, երևույթների տարբերությունը: ):
  • Առաջադրանքները կազմվում են արևի, լուսնի, աստղերի, ամպերի պատկերներով:

2-րդ դասարան`
Մայրենի-լեզվագործունեություն

  • Պատմել (բանավոր և գրավոր) Երկիր մոլորակի մասին՝ ներկայացնելով իր իմացած տվյալները:
  •  Ստեղծագործել, հորինել փոքրիկ պատմություն անսովոր երևույթների մասին:
  •  Հատուկ անունները գրել մեծատառով:
  •  Նախադասությունը սկսել մեծատառով, ավարտել վերջակետով:
  •  Օժանդակ բայերը ճիշտ գրել (ներկա ժամանակ):

ՏՀՏ

  • Աշխատել Paint ծրագրով:
  • Աշխատել MS Office Word ծրագրով (մուտքագրել, կիրառել ծրագրի copy-paste հրամանները):
  • Աշխատել Power Point ծրագրով:
  • Էլեկտրոնային փոստի գործածում:
  • Բլոգի ընթերցում:

Կերպարվեստ, տեխնոլոգիա
Նկարել Երկիր մոլորակը, Իմ մոլորակը, Տիեզերքը թեմաներով նկարներ: Մրգերից պատրաստել տիեզերական կոլաժ-կերպարներ:

3-րդ դասարան
Մաթեմատիկա
Իրական տվյալներով կազմել խնդիրներ՝ օգտագործելով չափման միավորներ և բազմանիշ թվեր:
Թեմային վերաբերող զանազան հարցեր գրել, պատասխաններ փնտրել, հանելուկներ կազմել, պատմություններ հորինել:

Ես և շրջակա աշխարհըԴիտարկումներ, դիտումներ (արև, աստղեր, լուսին), տվյալների գրանցում, տեղեկությունների որոնում համացանցից հետևյալ թեմաներով.
— Արեգակնային համակարգ
— Երկիր մոլորակ
— Օրացույց (ամենատարբեր, ամենահնարավոր)

Տեխնոլոգիա
Արեգակի դիտումների համար յուրաքանչյուրը հատուկ ակնոց է պատրաստում, խմբով պատրաստում են մեծ մոլորակ (մանուկների մոլորակ) և ձևավորում ՝ օտագործելով տարբեր նյութեր:Նախագծի արդյունքում՝
Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում ու ավելացնում են իրենց ունեցած տեղեկոությունը տիեզերքի, Երկիր մոլորակի մասին: Աշխատում են ստեղծագործական հնարքներով: Ստեղծում են էլեկտրոնային ընթերցարաններ, որոնք հրապարակվում են բլոգում, ենթակայքում:

Ուսումնական ֆիլմեր՝Տիեզերք

Ինչո՞ւ է տիեզերքը մութ

Մոլորակների խաչմերուկը

Վեներա մոլորակը

Մերկուրի մոլորակը

Երկիր մոլորակի պտույտը Արեգակի շուրջ

Աստղագիտություն ամենափոքրերի համար

Оставьте комментарий