Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկա. 2025-2026 ուստարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է ըստ ուսումնական պլանի:

«Մաթեմատիկա բանավոր»  դասընթացին մասնակցում են մաթեմատիկա սիրող սովորողները՝ որպես նախասիրության զարգացման միջոց:

Դասընթացի նպատակը սովորողի նախասիրության զարգացումն է:

Դասընթացի խնդիրներն են՝

սովորողների մոտ զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, դիտողականությունը, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, համբերությունը, ինքնուրույնությունը, հնարամտությունը, հետազոտելու, վերլուծելու, ընդհանրացնելու, դատողություններ անելու, կոնկրետ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողությունները:

Ուսումնական միջավայրը

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում (դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ,տեխնոպարկ,  ընտանեկան միջավայր, առցանց հարթակներ)՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Անհրաժեշտ  պարագաներ՝ համացանցին միացված անհատական ուսումնական գործիք՝ նեթբուք կամ նոթբուք, ժամացույց, կշեռք, մետր, կառուցողական (ինքնաշեն) խաղեր, սեղանի խաղեր ու խաղալիքներ, այլ:

Դասընթացի կազմակերպումը

Ուսումնական պարապմունքների կազմակերպումը հիմնականում առկա է, սահմանված կարգով իրականացվում է նաև հեռավար, առցանց և տնային ուսուցման ձևերով։  Դասընթացի կազմակերպման կարևոր բաղադրիչը բանավոր հաշվարկն է: Ուսումնական գործընթացի ընթացքում իրականացվում են նաև նախագծային, խմբային, ինքնուրույն աշխատանքներ, խնդիր-առաջադրանքների վերլուծություն, քննարկում, լուծում, լուծման տարբեր եղանակների բացահայտում:

Թեմաները

  • Մաթեմատիկան մեր շուրջը. Մաթեմատիկայի պատմությունից, ինչպես է առաջացել մաթեմատիկա բառը, ինչպես են հաշվել նախամարդիկ:
  • Մաթեմատիկական նշանների առաջացումը
  • Թվերի և թվանշանների աշխարհում
  • Մաթեմատիկական ֆոկուսներ
  • Մաթեմատիկական լաբիրինթոսներ
  • Օրինաչափություններ
  • Գլուխկոտրուկներ
  • Ռեբուսներ
  • Խաչբառեր
  • Հետադարձ լուծմամբ խնդիրներ
  • Առաջադրանք –թակարդներ, կատակ –խնդիրներ
  • Մաթեմատիկական խաղեր
  • Խնդիրներ վերալցման վերաբերյալ
  • Խնդիրներ կշռման վերաբերյալ
  • Խնդիրներ շարժման վերաբերյալ
  • Կոմբինատորական  առաջադրանքներ
  • Կախարդական շրջան
  • Մոգական  քառակուսիներ
  • Կառուցողական առաջադրանքներ
  • Թանգրամներ
  • Ճապոնական սուդուկոներ
Читать далее «Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկա. 2025-2026 ուստարի»