Ուսումնական ճամփորդություն Հայաստանի բնության պետական թանգարան

Վայրը՝ Հայաստանի բնության պետական  թանգարան

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ

Օր՝ 05․09․2025

Մեկնում-ժամը 11:30

Վերադարձ-Ժամը 14.10

Ճանապարհ—  Րաֆֆու փողոց-  Բաբաջանյան փողոց —  Ծովակալ Իսակովի պողոտա- Հաղթանակի կամուրջ- Արգիշտի փողոց —  Գրիգոր Լուսավորչի փողոց — Ագաթանգեղոսի փողոց- Տիգրան Մեծի պողոտա

Նպատակը՝

  • Սովորողներին ներկայացնել զանազան բուսատեսակներ, կենդանատեսակներ
  • Նրանց մերձեցնել բնությանը, քննարկել էկոլոգիական արդի հիմնախնդիրները
  • Զարգացնել բնությունը սիրելու և պահպանելու պատասխանատվության զգացումը
  • Դասարանական միջավայրից դուրս ստեղծել ճանաչողական և թիմային համագործակցային փորձ

Ընթացքը՝

Ուսումնասիրել, տեղեկություններ հավաքել՝

Հայաստանի բնության թանգարանի, նրանում ներկայացված ցուցանմուշների մասին։

Հավաքած տեղեկությունները  ներկայացնել  ընկերներին։

Ակնկալվող արդյունքը՝

  • Սովորողները կկարողանան անունով ճանաչել և նկարագրել Հայաստանի որոշ բույսեր ու կենդանիներ։
  • Կավելանա հետաքրքրությունը բնապահպանական հարցերի նկատմամբ։
  • Կձևավորվի թիմային աշխատանքի, համբերատար լսելու և դիտարկումներ անելու հմտություն։
  • Ուսումնական շրջայցը կդառնա հաճելի և հիշարժան փորձ՝ նպաստելով սովորողների ընդհանուր զարգացումին։
  • Տեսագրություններ
  • Ձայնագրություններ
  • Հրապարակումներ, պատումներ բլոգներում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում։

Оставьте комментарий