Ուսումնական աշուն

Ժամանակահատված — 20․10․2025— 24.10․2025
Նախատեսված է- 3
-րդ դասարանի սովորողների համար
Նպատակն է-
 սովորողի մոտ զարգացնել գեղագիտական ճաշակ, գեղեցիկը գնահատելու և աշնան /եղակակային և բնության/ փոփոխությունները նկատելու ունակություն: Անցած հեքիաթներին և բանաստեղծությունները կենդանացնելու հմտություն:
Անհրաժեշտ միջոցներ- ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, պլանշետ, ձայնագրիչ
Արձակուրդները լավ ժամանակահատված է օրվա տարբեր ժամերին զբոսնելու և բնության , եղանակային փոփոխությունները նկատելու համար:

Թեմա  1.  Ոսկե աշուն

  1. Անհրաժեշտ է, որ սովորողը լուսանկարի աշնանային ցանկացած տեսարան, որը բնորոշ է աշնանը: Նկարները հրապարակի բլոգում և ստեղծի իր աշնանային անհատական ֆոտո-ցուցահանդեսը:Կարող ես նաև աշխատանքդ ամբողջացնել PowerPoint ծրագրով։
  2. Ձայնագրիչի օգնությամբ ձայնագրում է աշնանը վերաբերող հարցազրույցներ, բանաստեղծություններ:
  3. Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ աշնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի, աշնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին:

Թեմա  2. Մեր թաղը

  1. Սովորողները տեղեկություններ են հավաքում իրենց թաղամասի վերաբերյալ: Լուսանկարում են իրենց բակը, տեղեկություններ են հավաքում թաղամասի ամենատարեց և ամենակրտսեր բնակչի մասին: Լուսանկարում են թաղամասի, իրենց ամենասիրելի վայրը և պատմում:

Թեմա 3․ Ընտանեկան թատրոն.

<<Խնկոյանական օրեր>> նախագծի շրջանակում Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործություններից ընտրի՛ր որևէ մեկը, ներկայացրու տեսանյութի, ռադիոթատրոնի կամ բեմադրության տեսքով (ձայնագրման աշխատանքներին կարող են մասնակցել ընտանիքիդ անդամները, կարող եք ներկայացնել դերերով):

Թեմա   4.  Ընթերցում ենք

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այդ բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):
  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:

Ունկնդրման համար՝

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում։

Ուսումնական ռեսուրսներ՝

Մաթեմատիկա

Բազմապատկում

Բաժանում

Տրամաբանական խնդիրներ
Խաղ խնդիրներ

Փայտիկներով խնդիրներ

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, սովորողների անհատական բլոգներում։

Оставьте комментарий