Ուսումնական ճամփորդություն «Էդիթ Պրինտ» հրատարակչություն

Վայրը՝  Էդիտ Պրինտ

Հասցե՝ Ք. Երևան,Դավիթ Մալյան 43


Օր՝  հոկտեմբերի 15
 ժամը՝ 10։00 — 12։30

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ

Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան

Օգնական՝ Սիրանույշ Պետրոսյան

Նպատակը`

Շրջայց «Էդիտպրինտ» հրատարակչությունում, ծանոթացում գրքերի ստեղծմանը (ինչպե՞ս են տպվում, ստեղծվում գրքերը)։

 «Աշխարհի մեծագույն մանկագիրը» կրթական ծրագրի մասնակցություն։

Խնդիրները՝

  • Ճամփորդական կանոնների յուրացում, պահպանում.
  • Նախասիրությունների բացահայտում, զարգացում.
  • Հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում.
  • Տեղեկություններ հաղորդել տպագրության գյուտի, գրքերի ստեղծման պատմության մասին.

Նկարագրություն՝
Այս ծրագիրը յուրաքանչյուր անգամ նվիրվում է որևէ նշանավոր մանկագրի՝ հայ կամ արտասահմանյան: Օրինակ՝ ընթերցվում կամ պատմվում են Հովհաննես Թումանյանի հեքիաթներն ու մանկական բանաստեղծությունները, հիշատակվում նրա ստեղծած ուսոցողական խաղերը՝ «Հայոց գետերը», «Հայկական առածների լոտո», «Աստղերի խաղը» և այլն: Պատմվում է գրողի մանկության մասին, մի խոսքով՝ ներկայացվում այն ամենը, ինչն առնչություն ունի երեխաների աշխարհի հետ և կարող է նպաստել նրանց բարոյահոգեբանական դաստիարակությանը, մղել ծնողասիրության, ընկերասիրության և այդ կեպ նաև՝ հայրենիքի հանդեպ սիրո: Երեխաներին նաև հանձնարարվում է ինքնուրույն նկարել տվյալ հերոսին կամ գունավորել պատկերը, ներկել տիկնիկ-հերոսին կամ այլ առարկա, թղթով գեղեցիկ իրեր պատրաստել և այլն, և այլն:

Ծրագրում՝

  • Նախապատրաստական զրույց, ծանոթացում գրի ստեղծման պատմությանը: Պատմում ենք՝ նախքան թղթի ստեղծումը ինչ նյութերի վրա են գրել, ներկայացնում ենք թղթերի տեսակները և այլն: Էքսկուրսիան սկսում ենք տպարանից՝ ցուցադրելով երկու մեծ տպագրական մեքենա՝ նախատեսված գունավոր և սև ու սպիտակ տպագրության համար: Այնուհետև կազմատանը ներկայացնում ենք ծալքը, էջերի դասավորումը ըստ հերթականության, կարելը, ամրակներով ամրացումը, կազմերի պատրաստումը, սոսնձելը, կտրելը և այլն: Էքսկուրսիան ամփոփում ենք հարցերով, և երեխաները կիսվում են իրենց տպավորություններով:

Անփոփումը՝ դասարանական բլոգում, ենթակայքում, սովորողների անհատական բլոգներում:

Оставьте комментарий