Ուսումնական ճամփորդություն դեպի ՝ Կոմիտասի թանգարան

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփում՝ ուսումնական այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ

Պատասխանատու` Սրբուհի Ներսիսյան

Օգնական՝

Օրը՝  Հոկտեմբերի 31

ժամը՝ 10:30-12։00

Մեկնում՝ ժամը 09:40

Վերադարձ՝ ժամը 12:50

Վայրը՝ Կոմիտասի անվան թանգարան- ինստիտուտ

Հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք (Կոմիտասի անվան զբոսայգում)

Վեբ-կայքը՝ http://komitasmuseum.am/

Քարտեզը՝

nk

Նպատակը՝ Ծանոթանալ Կոմիտասի երաժշտական աշխարհին, ամփոփել «Կոմիտասյան օրեր» նախագիծը:

  • Շրջայց թանգարանում
  • «Կոմիտասյան օրեր» շուրջտարյա նախագծի շրջանակում մասնակցել «Զար զընգը, թող զնգա» կրթական ծրագրին:

«Զար զընգը, թող զնգա» կրթական ծրագրի մասին

Մեր ընկեր նվագարանները համախմբվել են մի տեղում։ Ոմանք մեծ են, ուրիշները փոքր, ոմանք հնչում են, ոմանք լռում, ոմանք էլ սպասում են մեզ, որ խաղանք իրենց հետ։ Եկեք ընկերանանք նրանց հետ և լսենք նրանց պատմությունները։ Միգուցե դուք էլ ստեղծագործեք նրանց նման` ձայնակցելով և ընկերանալով նրանց։
Այս կրթական ծրագիրն ուղեկցում է «Հնչյուն և լռություն» ժամանակավոր ցուցադրությանը և ուղղված է 6 տարեկանից բարձր երեխաներին։

Խնդիրները՝

  • ծանոթություն տարբեր երաժշտական գործիքների հետ.
  • նոր տեղեկությունների ձեռք բերում ու ներկայացում.
  • ճամփորդական կանոնների իրագործում.
  • խոսքի, ստեղծագործական մտքի զարգացում.

Նկարագրությունը՝ «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում սովորողները երգում են կոմիտասյան երգեր, ունկնդրում նրա ստեղծագործությունները։ Այցելելով թանգարան՝ կծանոթանան ազգային երաժշտական գործիքներին, ազգային պարերգերին, ավանդույթներին, Կոմիտասի երաժշտական աշխարհին:

Մեկնումից առաջ սովորողների հետ անդրադառնալու ենք ճամփորդական կանոններին, քարտեզի միջոցով ուսումնասիրելու ենք վայրը: Ճամփորդության ընթացքում հետևելու ենք ժամանակին ու այն փողոցներին, որոնցով անցնելու ենք: 

Ամփոփումը՝ սովորողների բլոգներում։

Оставьте комментарий