Սեբաստացու օրեր․Արտադրությամբ ուսուցում․ցուցահանդես -հանգանակություն

Մասնակիցներ` 3.1 դասարանի սովորողները

Տևողությունը՝ Նոյեմբեր ամիս

Նպատակը՝ 

  • Սովորողներին ծանոթացնել տեխնոլոգիական նյութերին, գործիքների և տեխնիկաների կիրառմանը
  • Մշակել ստեղծագործական և թիմային աշխատանքային հմտություններ
  • Ստեղծել ձեռքի աշխատանքներ, որոնք ցուցադրվում և վաճառվում են ցուցահանդես-տոնավաճառում
  • Ստեղծել նոր մտածողության ձև և զարգացնել մարքեթինգի հմտություններ

Գործունեություն՝

  • Նախագծի ներկայացում, քննարկում և ընտրություն
  • Իդեաների ստեղծում. էսքիզներ, կոմպոզիցիայի ուսումնասիրություն
  • Նյութերի և տեխնիկաների ուսումնասիրություն (թուղթ, կտոր, բնական նյութեր, գունանյութեր, կավ, )
  • Գունային լուծումների փորձարկում
  • Թիմային աշխատելու հմտություններ
  • Գույների, ձևերի և կոմպոզիցիայի սկզբունքներ
  • Ձեռքի աշխատանքների պատրաստում, նյութերի կիրառումը, ստեղծագործական հմտությունների զարգացում

Աշխատանքի ընթացք՝

  • Նյութերի մշակում՝ ներկում և ձևավորում
  • Աշխատանքային գործընթացների պլանավորում
  • Հմտությունների զարգացում
  • Հմտությունների գործնական կիրառություն
  • Ցուցադրության և վաճառքի նախապատրաստություն

Արդյունք՝

  • Ապրանքային տեսքի մշակում և փաթեթավորում
  • Ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպում
  • Աշխատանքների ներկայացում և վաճառք

Ամփոփում

  • Սովորողի մասնակցության և հմտությունների գնահատում
  • Թիմային աշխատանքի արդյունավետության գնահատում
  • Ֆիլմերի, ֆոտոշարքերի ստեղծում
  • Հրապարակումներ բլոգում, ենթակայքում

Նախագծի արդյունքում ստեղծված նյութեր՝ 

Արդյունքում՝

  1. ծանոթություն նոր նյութերի, տեխնիկաների հետ
  2. ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  3. ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու, նվիրելու, վաճառելու կարողություն
  4.  ստեղծագործական երևակայության զարգացում
  5. սեփական արարքների, դրդապատճառների և նպատակների գիտակցում
  6. տեսողական-պատկերային մտածողության զարգացում

Անհրաժեշտ նյութերը`
թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, լուսանկարներ, լրագրեր)

Աղբյուրը՝ Տաթև Աթոյանի բլոգից

Оставьте комментарий