Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, 3-1 դասարան
Դասվար՝ Սրբուհի Ներսիսյան

Դասարանական բլոգն՝ այստեղ։

Դասարանական օրացույցն՝ այստեղ։ 

Սովորողների անհատական բլոգներն՝ այստեղ։

2025–2026 ուսումնական տարին մեկնարկեցինք «Ուսումնական ամառ» ընտանեկան նախագծի ամփոփմամբ։ Նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ պատմեցին իրենց ամառային արձակուրդների մասին, միմյանց հետ կիսվեցին տպավորություններով, ով որտեղ է գնացել, ինչ նոր բան է տեսել, սովորել, ներկայացրեցին ամբողջ երեք ամիսների իրենց տպավորությունների մասին և իհարկե չմոռացան ներկայացնել , թե ինչ գրքեր են կարդացել, սկսեցին պատմել և միմյանց խորհուրդ տալ, թե արդյո՞ք արժե կարդալ այդ գրքերը։Այս փորձառությունը արդեն խոսում էր այն փաստի մասին, որ սովորողները մեծացել են և ավելի հասուն ձևով միմյանց հետ զրուցում են։Տարին սկսեցինք հիանալի տրամադրությամբ և նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերելու մեծ ցանկությամբ։

Նոր գիտելիքների ձեռք բերման և կարողությունների զարգացման ճանապարհին առաջինը սովորողների անհատական բլոգների ստեղծման, ծանոթացման գործընթացն էր, որի ընթացքը շատ ոգևորիչ էր սովորողների համար։Դեռևս մայիս ամսին հանդիպում էինք ունեցել ընկեր Լիանայի երրորդ դասարանի սովորողների հետ և ծանոթացել, թե ինչ է բլոգը։Սեպտեմբեր ամիսը սկսեցինք բլոգավարությամբ, կրկին անդրադարձանք, թե ինչ է բլոգը, ինչպես պետք է այն բացենք, ինչպես սկսենք գործածել, ինչ հմտություններ կիրառենք և այլն։Քայլ առ քայլ սովորողների հետ յուրացրեցինք բլոգի հետ կապված բոլոր հմտությունները։Սովորողները այնքան ոգևորված էին իրենց բլոգներով, որ յուրաքանչյուր օր որևէ նոր հմտություն էին ինքնուրույն բացահայտում և դրանով կիսվում ընկերների հետ։Կարող եմ վստահ ասել, որ սովորողները յուրաքանչյուրը մեծ սիրով է վերաբերում իր բլոգին՝ այն համարելով իր անհատական ուսումնական հարթակն ու անհատականության ցուցաբերման տաքուկ անկյունը։

Առաջին ուսումնական շրջանը հագեցած էր՝ լի հուզմունքով, հիացմունքով և նոր հայտնագործություններով։ Սովորողները ակտիվորեն և ոգևորված մասնակցեցին տարբեր ուսումնական նախագծերի։ Առաջին հետաքրքիր ուումնասկան նախագիծը <<Ես >> ուսումնական նախագծի շրջանակում «Իմ անվան պատմությունը» մասին ներկայացնելն էր։ Սովորողները շատ մեծ ոգևորությամբ բացահայտել էին իրենց անվան պատմությունը և ներկայացրին իրենց պատմությունները ընկերներին։Ինչպես նաև դրանք հրապարակեցին իրենց անհատական բլոգներում։Պատմեցին իրենց անվան նշանակության, ծագման, անվանակոչության պատճառների մասին, բացահայտեցին, թե ով և ինչու է ընտրել իրենց անունը, ինչ կարևոր կամ խորհրդանշական իմաստ ունի այն իրենց ընտանիքի համար։<<ԵՍ>> ուսումնական նախագծի շրջանակում սովորողները նաև ներկայացրեցին իրենց ընկերոջ, ընտանիքի, նախասիրությունների մասին։Նախագծի շնորհիվ զրույցները ավելի ամրապնդեցին սովորողների դասարան-ընտանիք կապը։

Առաջին ուսումմնական շրջանի ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝ <<Լողափնյա աշուն>> «Տիեզերք», «Կոմիտասյան օրեր»«Խնկոյանական օրեր», «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը» ,«Թթուդրիկի ծես», Ուսումնական մառան,Ամանորյա տոնական օրացույց, «Ամանորի ծես»։Սովորողները յուրաքանչյուր նախագծին մասնակցել են մեծ հետաքրքրությամբ, ոգևորությամբ և ակտիվությամբ։Նախագծերի իրականացումը սովորողներին տվեց նոր կարողություններ, հմտություններ, նոր գիտելիքներ , ինչպես նաև միմյանց հետ համագործակցելու, կիսվելու կարողություններ։

Մարզական պարապմունքներն իրականացվել են ինչպես բացօթյա միջավայրում՝ ուղեկցված <<Լողափնյա աշուն>> նախագծով, ջրային խաղերով, բակային խաղերով, այնպես էլ մարզադահլիճում՝ նպաստելով սովորողների ճիշտ ֆիզիկական ակտիվությանն ու առողջ ապրելակերպի ձևավորմանը։

Առաջին ուսումնական շրջանի ընթացքում իհարկե ունեցել ենք նաև շատ հետաքրքիր ուսումնական ճամփորդություններ, որոնք սովորողների ամենասպասված և հետաքրքիր նախագծերն են։Առաջին ճամփորդությունը դեպի Բնության թանգարան էր,  այնուհետև «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակում այցեցինք  Ծաղկեվանք։

Հոկտեմբեր ամսվա ընթացքում այցելեցինք «Էդիթ Պրինտ» հրատարակչություն և Կոմիտասի թանգարան։Շատ հետաքրքիր և տպավորիչ էր երկու ճամփորդությունն էլ, սակայն Էդիթ Պրինտում սովորողները տեսան, թե ինչպես է ծնվում գիրքը, ծանոթացան գրքի աշխարհին։Սա նաև տպավորիչ էր այն առումով, որ սովորողների հետ պլանավորում ենք ստեղծել իրենց հորինուկների գիրքը։Նոյեմբեր ամսվա ընթացքում աշնան գեղեցիկ տեսարանները վայելելու համար այցելեցինք <<Ջրվեժի անտառապարկ>>՝ ամփոփելով «Կոմիտասյան օրեր» նախագիծը։

Դեկտեմբեր ամիսը սկսեցինք տոնական բարձր տրամադրությամբ՝ առաջին հերթին կազմելով մեր դասարանական տոնական օրացույցը։Տոնական օրացույցը դարձել է յուրաքանչյուր տարվա ավանդույթը՝ երբ սովորողները ինքնուրույն մտածուն են հետաքրքիր առաջադրանքներ յուրաքանչյուր օրվա համար և քննարկման արդյունքում լավագույն առաջադրանքները ընդգրկվում են օրացույցի մեջ։Ամենասիրելի և սպասված նախագծերից է և սովորողները մեծ սիրով յուրաքանչյուր օր իրականացննում են այդ առաջադրանքները։Դեկտեմբեր ամսվա ընթացքում այցելեցինք Ռուսական արվեստի թանգարան, Տիկնիկային թատրոն՝ ամանորյա ներկաացում դիտելու, ինչպես նաև տարին ամփոփեցինք <<Ամանորի ծես>> նախագծով։Ամանորի ծեսին ևս սովորողները շատ մեծ սիրով են պատրաստվում և մասնակցում։

Այս ամիսներին նաև շատ էին համագործակցային նախագծերը, որոնք սովորողներին ևս մեծ փորձ տվեցին, ինչպես իրենց գիտելիքները ներկայացնեն կրտսերներին, ինչպես նաև նոր գիտելիքներ ձեռք բերեն ավագ ընկերներից։

Ուսումնական գործունեության ընթացքում ակտիվ ներկայացան նաև ընտանեկան դպրոցները։ «Ուսումնական աշուն» նախագծի ընթացքում ընտանեկան դպրոցներում ստեղծվեցին շատ հետաքրքիր հրապարակումներ։

Սովորողների աճն ու զարգացումն, իհարկե, արտացոլվում է զարգացման բնութագրում։

Առաջին ուսումնական շրջանում սովորողների հետ, ըստ իրենց նախագծերով աշխատել ՝են անգելերենի դասավանդող՝ Անժելա Մովսիսյանը, ռուսերենի դասավանդող՝ Անահիտ Լալայանը, երաժշտության դասավանդող Նարե Թորոսյանը, Հասմիկ Մաթևոսյանը, ուսուցչի օգնական Տաթև Սնջոյանը, շախմատի մարզիչ Առնոլդ Միքայելյանը, երկարացված օրվա կազմակերպիչ Սիրանույշ Պետրոսյանը։
Համագործակցել ենք Ալիս Գևորգյանի, Տաթև Աթոյանի հետ։

Վերն առանձնացված նախագծերից բացի այլ նախագծեր էլ ենք իրականացրել, որոնք արտացոլված են ստորև կցված ամիսների ամփոփումներում։

Ամփոփումներն ըստ ամիսների՝

Այլ՝

  • Մասնակցել եմ «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի սեմինարներին
  • Մասնակցել եմ ամենամսյա մանկավարժական հավաքներին, աշխատողների ժողովներին, Ուրբաթ համերգներին։
  • Մասնակցել եմ միջավայրի խնամքի աշխատանքներին, դասասենյակի ամենօրյա մաքրություն եմ կազմակերպել։
  • Մասնակցել եմ անգլերենի խոսակցական անգլերենի ակումբի պարապմունքերին
  • Մասնակցել եմ դասվարների պարի և երգի համույթի պարապմունքներին
  • Սպասարկել եմ ենթակայքը

Оставьте комментарий