Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին. Պաուլու Կոելյու

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ պատմեցին նրան, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց աղջիկը հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրի՛նգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, այլ դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:


Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի՛ տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո՛, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն կենտրոնացիր: Այս Սուրբ Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ`ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Ապագայի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե ընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ՜, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց Սուրբ Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր` երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել ի՛մ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ի՛նչ ինքնավստահորեն է ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Читать далее «Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին. Պաուլու Կոելյու»

Ազգագրական փառատոն․ պարում ենք միասին

Ազգագրական փառատոնի շրջանակներում «Սովորող-սովորեցնող» նախագծով այսօր «Հասկեր» ջոկատը պարային հանդիպում ունեցավ «Աստղիկներ» ջոկատի անդամների հետ։ Սովորեցինք Լորկե, Խամխամա պարերը։

Ընկեր Լիանան նեկայացրեց պարերի քայլերը, հաջորդականությունը և պատմությունը։Սովորողները շատ լավ պարեցին։Երկրորդ հանդիպումը կլինի հաջորդ շաբաթ։

 Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ․Դոնալդ Բիսեթի հեքիաթները

Հունվարի 12-ին այցելեցինք Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատոն՝ դիտելու Դոնալդ Բիսեթի հեքիաթները։Սովորողների հետ հեքիաթներին նախապես ծանոթացել էինք՝ ընթերցել և քննարկել էինք։Հեքիաթները շատ հետաքրքիր էին ներկայացված, դերասանական կազմն էլ ինչպես միշտ շատ հիասքանչ ներկայացավ։

Սովորողները շատ հավանեցին ներկայացումը։

Ընթացքը տեսանյութով՝

Ձմեռային ուսումնական ճամբարի աշխատակարգ 10․01-14․01․2022

Իրականացվող նախագծեր՝

Մարմնամարզության ստուգատես
Ազգագրական փառատոն 2022
Արի կարդանք
Ձմեռային մարզական ստուգատես 2022
Բնագիտատեխնիկական ստուգատես

Ճամփորդություններ՝
Թատրոնի դիտում․ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն․ Դոնալդ Բիսեթի հեքիաթները

Ճամփորդություն դեպի Ջրվեժ անտառապարկ

Читать далее «Ձմեռային ուսումնական ճամբարի աշխատակարգ 10․01-14․01․2022»

Սովորող-սովորեցնող նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ և 2․1 դասարան, ղեկավար՝ Սրբուհի Ներսիսյան
Օրը՝ 14,01,2022
Ժամը՝ 10:00-11։00

Նպատակը՝ ծանոթություն Paint ծրագրին

Նկարագրություն՝
2-րդ դասարանի սովորողները այցելում են 5 տարեկաններին և ներկայացնում Paint ծրագրի աշխատանքային գործիքները: Օգնում են, որ երկրաչափական պատկերների միջոցով նկարեն կերպարներ, վերջում մուտքագրեն իրենց անունները և պահպանեն նկարները։

  • բացել Paint ծրագիրը
  • ծանոթանալ գործիքներին
  • օգտագործել երկրաչափական պատկերները
  • նկարել կերպարներ
  • մուտքագրել անունները
  • ճիշտ անջատել համակարգիչը