Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք
Նպատակը՝ Paint նկարչական ծրագրի ուսումնասիրում, նոր գործիքների ծանոթացում, մեդիահմտությունների զարգացում:
Նկարագրություն՝ Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորողները վարպետության դաս են վարելու 1.1 դասարանի սովորողների հետ։ Ծանոթանալու են Paint նկարչական ծրագրի գործիքներին, ստեղծելու են «Տուն» մեդիաէջը։
Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանների սովորողներն իրենց կրտսեր ընկերներին են ներկայացնում, փոխանցում PowerPoint ծրագրի հնարավորությունները, ներկայացնում են իրենց ստեղծած նյութերը և փոխանցում մեդիահմտություններ։
Արդյունքը`
Աշխատանքները և արդյունքները կհրապարակվեն դասարանական բլոգում, Հյուսիսային դպրոցի ենթակայքում։
Անկախության 30-ն ամյակի առթիվ ըստ կրթահամալիրյան օրացույցի և ավանդույթի , մենք՝ մեծ և փոքր սեբաստացիներով՝ մայրիկներով, հայրիկներով և տատիկներով, որոշեցինք հաղթահարել Թեժառույքի բարձունքը։Ավելին մեզ հետ էին երկու ծոցվոր ծնողները, որոնցից մեկը շուտով լույս աշխարհ է բերելու երրորդ որդուն։Ծոցվորներին չկարողացա համոզել , որ հրաժարվեն ճամփորդությունից, քանի որ վճռական սեբաստացի մայրիկներ են։Նախապես սովորողների հետ խոսել և ծանոթացել էինք տեղանքի մասին։Սեպտեմբերի 25-ին ճամփա ընկանք։
Ճանապարհին արդեն իսկ երևում էր անտառային աշնանային գեղեցիկ տեսարանը։Հասնելուն պես նախաճաշեցինք և սկսեցինք բարձրանալ։Բարձունքը հեշտ չէր հաղթահարել, քանի որ նախորդ գիշեր անձրև էր եկել և հողը թաց էր։Այդ ամենը մեզ չխանգարեց, ընդհակառակը՝ օգնեց, որ մեկը մյուսին օգնելով և ոգևորելով բարձունքը հաղթահարեն։
Մեծ ոգևորությամբ հաղթահարեցինք բարձունքը, ծոցվորները՝ հատկապես։Վերևում սքանչելի տեսարան էր և աներևակայելի էներգիա կար եկեղեցու շրջակայքում։։Դրսում շրջան կազմեցինք, երգեցինք Կոմիտասյան երգերը և ներկայացրեցինք մեզ ծանոթ աշնանային ստեղծագործությունները։
Եկեղեցում սովորողները աղոթեցին և երգեցին այն հոգևոր երգերը, որոնք գիտեին։Սովորողները մեծ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում եկեղեցին, նրա պատերը, աղոթատեղին, շուրջը։
Եկեղեցուց դուրս գալուց հետո սովորողները նստեցին խոտերին,նկարեցին եկեղեցին և շրջակա միջավայրը։Այնուհետև խաղացին տարբեր խաղեր։Բարձունքը ավելի հեշտ և արագ կարողացանք իջնել, քանի որ հողը հասցրել էր չորանալ։
Ճանապարհի հետադարձին կանգ առանք Հրազդանի ջրամբարի մոտ, որը այլ կերպ անվանում են նաև Ծովինարի ջրամբար։Եվս մեկ գեղեցիկ տեսարան բացվեց մեզ համար։
Սովորողները հիացած էին։
Խոսեցինք ջրամբարի մասին, նկարվեցինք և ճանապարհ ընկանք։
Ճամփորդությունը շատ տպավորիչ էր և՛ սովորողների, և՛ ծնողների համար։
Ուսումնական ճամփորդություն դեպի Կոտայքի մարզ, գյուղ՝ Մեղրաձոր․ Թեժառույքի վանքի բարձունքի հաղթահարում
Հաղթահարվող բարձունքը՝ Մեղրաձորի Թեժառույք եկեղեցի կամ տեղացիների համար Մեղրաձորի Թուխ մանուկ, տանող բարձունք, որը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Տեղանքը անտառապատ է:
Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թեժառույք
Աշնանային ընթերցումներ Թեժառույքի բարձունքին. կարդում ենք Թումանյան, Կոմիտաս
Ստեղծագործական աշխատանք աշնանային անտառում
Նկարչական պլեներ
Շրջակա միջավայրի խնամք, հանրօգուտ աշխատանք Մարմարիկ գետի ափին
Նպատակը՝ Սովորողների հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում-հաղթահարում:Ճամփորդության ընթացքում զուգահեռաբար իրականացնելու ենք նաև «Գետը համայնքում» նախագիծը, Մարմարիկ գետի ու ջրամբարի դիտարկում-ուսումնասիրություն, էկո ակցիա-աղբահավաքություն։
Թեժառույքը կամՏրդատավանքը գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով:
Մինչ ճամփորդելը՝ սովորողների հետ իրականցվում են նախապատրաստական աշխատանքներ, google քարտեզով ծանոթանում են տեղանքին, նախապես քննարկում են ճամփորդության անհրաժետ իրերն ու միասին ցուցակագրում։
Արշավական-ճամբարականը չի ուշանում չի տրտնջում չի հոգնում չի խուսափում դժվարություններից օգնում է ընկերոջը մաքուր է պահում շրջապատը ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր
Ճամփորդությանավարտիցհետոսովորողներնընդհանրացնումենհավաքած տեղեկությունները, պատմում իրենց տպավորությունների մասին ևվերջնականարդյունքները հրապարակվում են դասվարի բլոգում:
Կարևոր
Մասնակիցները ջերմաչափվելու են մեկնելուց առաջ
Մեքենան լինելու է ախտահանված
Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը
Սեպտեմբերի 17-ին սովորողների հետ քայլքով այցելեցինք Ագարակ, որտեղ պետք է ձիավարեինք։Սովորողների հետ առաջին անգամ չէ, որ այցելում էինք Ագարակ, բայց առաջին անգամն էր, որ պետք է ձիավարեինք։Սովորողները շատ ոգևորված էին սպասում այդ ընթացքին։
Մինչ ձիավարելը մենք սովորողներին ծանոթացրեցինք ձիավարության կանոններին, ձիերի խնամքին։