«Կարդում ենք» ուսումնական նախագիծ
Ուսումնական ճամփորդություն Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
Բարեկենդանի ծես
«Կարդում ենք» ուսումնական նախագիծ
Ուսումնական ճամփորդություն Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
Բարեկենդանի ծես
Ուսումնական երրորդ շրջան՝ փետրվար-մայիս՝

Ուսումնական ուղեցույցը հունվար
Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար 2024․ ուսումնական երկրորդ շրջանի ուղեցույց
Ճամբարների, ստուգատեսների ամփոփումներ․ ներկայացվող պահանջներ
Ճամբարային նախագծեր՝
Սովորող-սովորեցնող՝ ազգային խաղեր
Բնագիտատեխնիկական ստուգատես 2024
Տիկնագործություն․ուսումնական նախագիծ
Ես փոխանցում եմ.սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ
Ձյուն-ջուր-սառույց -դիտարկումներ, բնագիտական փորձեր
Ճամփորդություն՝ հունվարի 24— Ջրվեժի անտառապարկ
Հունվարի 22, երկուշաբթի
Ձմեռային ճամբարի ընթացքում պատրաստվում ենք նաև լողի ստուգատեսին։
Դդմածես նախագծի շրջանակում սովորողների հետ խոսեցինք դդմի օգտակար հատկությունների մասին, իմացանք կարևոր տեղեկություններ դդմի մասին և պատրաստեցինք թղթե դդմակերպարներ։





Ընթացքը ստորև՝
Ձմեռային ճամբարի ընթացքում իրականացվում են մի քանի ստուգատեսներ, որոնցից մեկը մարզական ստուգատեսն է։Սովորողները մարզական պարապմունքների ընթացքում յուրացրել էին բոլոր մարմնամարզական ստուգատեսային բոլոր ցուցանիշները։










Ընթացքը տեսանյութում՝
Ձմեռային ճամբարի ընթացքում կրկին հանդիպեցինք 3.2 ջոկատի հետ։Այս անգամ ավագ ճամբարականները կրտսերներին սովորեցրեցին օգտագործել իրենց էլեկտրոնային հասցեները։Սովորեցին բացել էլ․հասցեն, ֆայլ ներբեռնել և նամակ գրել։Հանդիպումները շարունակական կլինեն, որպեսզի սովորողները ամրապնդեն իրենց կարողությունները և լիարժեք կարողանան գործածել էլեկտրոնային հասցեն։
Սովորողները ծանոթացան Դիջիթեք ստեւգատեսի ուղղություններին և Դիջիթեք 2024-ի շրջանակում Paint ծրագրով նկարեցին դիջիգործիքներ։
«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում ուսումնասիրել ենք հայկական զարդանախշերը, ուտեստները և խոսել ենք դդմատոնի՝ Ղափամայի տոնի մասին։Ճամբարի ընթացքում Paint ծրագրով նկարեցինք դդումներ և վրան կատարեցինք հայկական զարդանախշեր։Նկարների վրա մուտքագրեցինք դդմաբառեր։














Ընթացքը դիտեք տեսանյութով՝





«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում կատարեցինք աշխատանք կավով՝ համագործակցելով Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ։Ավագ սովորողները մեր ջոկատի ճամբարականներին ներկայացրեցին աշխատանքը և սկսեցինք աշխատանքը։Սովորողները նախապես ծանոթացել էին հայկական զարդանախշերին և զարդանախշերով տարբեր տեխնոլոգիական աշխատանք էին կատարել։Ավագ սովորողները սիրով օգնեցին կրտսեր ճամբարականներին և շատ գեղեցիկ աշխատանք կատարեցին։