Ուսումնական ճամփորդություն Թումանյանական օրերի շրջանակում

Ընթացիկ նախագիծը՝ «Թումանյանական օրեր»

Մասնակիցներ՝ 1.1 դասարանի սովորողներ

Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Ժամկետը՝ Փետրվարի 16-ինժամը՝11:30-12:30

Նպատակը՝  Թումանյանական օրեր նախագծիշրջանակներում «Թումանայանիհեքիաթները» ներկայացմանդիտում:

WhatsApp Image 2020-02-18 at 22.56.25

Երթուղի՝

Խնդիրները՝

  • Թումանյանի հեքիաթների տարբերակում թատրոնումներկայացման մեջ:
  • Բանավոր խոսքի զարգացումտեսածըլսածը վերապատմելումտքերը շարադրելու կարողության ձևավորում:
  • Ներկայացում դիտելու հմտություններիթատրոնում պահելուվարքագծի ձևավորում:
  • Թիմային աշխատանքի կազմակերպումճամփորդության նախապատրաստվելու կարողությունների ձևավորում:

Նկարագրությունը՝ 1․1 դասարանի սովորողները փետրվարի 16-ին ուսումնասիրում են Թումանյանի ստեղծագործությունները, առանձնացնում, նկարում, ծեփում հեքիաթների սիրելի հերոսներին, օրն ամփոփում ենք Հերիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում «Թումանյանի հեքիաթները» ներկայացումը դիտելով: Ներկայացումը դիտելուց հետո կխաղանք Թումանյանի ստեղծագործություններից մեկով դասարանական թատրոն։

Անհրաժեշտնյութեր՝ ուսապարկ՝սնունդջուր

Նախապատրաստականաշխատանքներ՝ Զրույց Թումանյանի հեքիաթների մասին, Լոռվա բարբառով հեքիաթների ընթերցումներ

Ամփոփում՝  դասարանական բլոգում:

Թումանյանական օրեր

Ժամանակահատվածը՝ Փետրվար

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 6 տարեկաններ

Նպատակը` Ծանոթացում Թումանյանական ստեղծագործություններին

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Պատմելու, վերապատմելու ունակության զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիատեխնոլոգիական հմտությունների զարգացում

Լեզվագործունեություն

Ռոդարիական հնարքների կիրառում`

  • Նոր ավարտ կամ նոր սկիզբ հորինել
  • Հեքիաթների շիլափլավ
  • Խառնել հեքիաթի հաջորդականությունը
  • Ստեղծել շրջիկ թատրոն Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա

Ստեղծագործությունների ցանկ՝

Ամրապնդում ենք՝

«Շունը», «Փիսոն»,«Առաջին ձյունը», «Մի բաց նամակ ամենքին», «Ամպն ու սարը»,  «Քամին», «Արտուտիկ»

Նոր ուսուցանվող՝

«Իրիկուն»‚ «Էս էն է…»‚ «Փիսիկի գանգատը», «Մարտը», «Բարեկենդանը»,  «Անհաղթ աքլորը»‚ «Անբան Հուռին», «Լուսաբացին»,

Տեխնոլոգիա-խոհանոցային գործունեություն
Թումանյանական հերոսների պատրաստում`

  • Կավից
  • Պլաստիլինից
  • Գունավոր թղթերից
  • Թափոններից

Մեդիատեխնոլոգիա

  • paint նկարչական ծրագրով նկարել թումանյանական հերոսներին

Սոցիալական

Տանը`հարազատների, տատիկ-պապիկների, ծանոթ-բարեկամների հետ թումանյանական ստեղծագործությունների պատմում, դերախաղ:

Ուսումնական ճամփորդություն

Թումանյանի անվան տիկինիկային թատրոն

Թումանյանի անվան զբոսայգի

Նախագծի ընթացքում օգտագործվող թվային միջոցներ`

-էլեկտրոնային գրատախտակ
-Նեթբուք
-Ձայնագրիչ
-Թվային ֆոտոապարատ

Նախագծի արդյունքում

Շրջիկ թատրոնի ստեղծում

Ֆոտոպատում նաև paint ծրագրով նկարների, աուդիոնյութերի և տեսանյութերի ստեղծում: