Ազգագրական փառատոն 2026. Շրջիկ նվագարաններ

Ազգագրական փառատոնի հավես ուղղություններից մեկը շրջիկ նվագրաններն են, երբ ճամբարականները, ովքեր տիրապետում են որևէ երաժշտական գործիքի, շրջում են տարբեր ջոկատներով և ներկայացնում և´ երաժշտական գործիքի պատմությունը, և´ որևէ երաժշտական ստեղծագործություն:Այս անգամ ավագ ճամբարականները Մարիան և Յանան ներկայացրեցին կահոն, շեփոր, քանոն և տմբլակ գործիքների մասին, ինչպես նաև ներկայացրեցին գեղեցիկ ստեղծագործություններ:Ընկեր Հասմիկն էլ ճամբարականներին ներկայացրեց տարբեր երաժշտական գործիքների տարբերությունը:

«Խելացիների ջոկատը» շատ ոգևորված և սիրով ունկնֆրում էր ևշատ տպավորված էր հանդիպումից:

Ազգագրական փառատոն 2026. Ազգային խաղեր և պարեր

Ազգագրսկսն փառստոնի շրջանակում սովորող-սովորեցնող նսխագծով հանդիպեցինք Մաթեմատիկների ջոկատին:Ընկեր Հասմիկի և ավագ ճամբարականների հետ խաղացինք ազգսյին խաղեր` Ժինջիլ-Ժինջիլ, պարանքաշոցի, այնուհետև պարեցինք ազգսյին «Փալանչո» պսրը:

Ավելին տեսանյութերում`

Ազգագրական փառատոն.Պատրաստում ենք ամենահամով կարտոֆիլի պլեճը

Ազգագրական փառատոնի շրջանակում ծանոթանում ենք նաև ազգային խոհանոցին:Այս անգամ 2.3 և 3.1 ջոկատների հետ վերհիշեցինք մեր պապերի ու մեր սիրելի ուտեստը` կարտոֆիլի պլեճը:Վառարանը դրված էր Հյուսիսային դպրոցի ներքին բակում:Կարտոֆիլը նախապես լվացել և կտրատել էինք, Աշոտ պապիկի օգնությամբ փայտե վառարանը վառեցինք և անցանք գործի` միաժամանակ հիշելով մեր մանկության ամենաքաղցր տարիները:Ճամբարականները երգով և պարով մեզ ոգևորում էին, որպեսզի արագ պատրաստենք կարտոֆիլի պլեճը:Շատերը առաջին անգամ էին փորձում և համը գերել էր բոլորին:Այնքան էին հավանել, որ մի քանի ափսե համտեսեցին:Այսօրը ևս դարձավ և´ ճամբարի, և´ մեր հիշողությունների մեջ տպավորված օրերից մեկը:

«Ժողովրդական արվեստների թանգարան»

Ազգագրական փառատոնի շրջանակներում այցելություն Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան:

Ժողովրդական արվեստների թանգարանի մասին

Օրը՝ հունվարի 23
Ժամանակահատվածը՝ 10.00-13.00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 ջոկատ
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Օգնական՝

Читать далее ««Ժողովրդական արվեստների թանգարան»»