Հյուսիսային դպրոցի սովորողները իրականացնում են մարզական ստուգատես, բայց ոչ սովորական, այլ՝ ռոդարիական մարզական խաղեր։
Рубрика: Աղայան- Ռոդարի 2024
Ղազարոս Աղայան. Արևի հրամանը
Գարնանային մի սիրուն առավոտ արևը բարձրացավ և ասաց աստղերին.
— Դե, սիրո՛ւն աստղիկներ, երկնքի ճրագներ, հիմա գնացեք, գիշերը եկեք:
Ծաղիկներին ու թռչնիկներին ասաց.
— Զարթնեցե՛ք, ծաղիկներ, զարթնեցե՛ք, թռչնիկներ:
Եվ զարթնեցին բոլոր ծաղիկները, թռչնիկները:
-Ես պիտի երգեմ,- ասաց արտույտը:
-Ես պիտի ծաղկեմ,- ասաց վարդը:
-Իսկ ես ի՞նչ պիտի անեմ,-ասաց մութ ամպիկը,- չջրե՞մ երկիրը:
Արևը պատասխանեց.
-Թող երգի արտույտը, թող բացվի վարդը, իսկ մութ ամպիկը, ջրով լիքը, թող գնա հեռանա:
Ծաղիկները բացվեցին, թռչնիկները երգեցին, երեխեքն էլ զարթնեցին ու սկսեցին արևի երգը:
Ղազարոս Աղայան <<Ատամը փոխած>>
<<Աղայանական օրեր>> նախագծի շրջանակում սովորողների հետ ծանոթացանք Ղազարոս Աղայանի <<Ատամը փոխած>> բանաստեղծությանը, ծանոթացանք և քննարկեցինք ատամների տեսակները և դրանց խնամքը։
Ներկայացնում է Նենսի ղարիբյանը
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Ներկայացնում է Սաղոյան Մարին
Ներկայացնում է Սաղոյան Սոֆին
Ջաննի Ռոդարիի «Երկիր, որտեղ բոլոր սկսվում են Չ տառով»
Սովորողները Paint ծրագրով նկարել և Ջաննի Ռոդարիի <<Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են Չ տառով>> ստեղծագործությունը և իրենք էլ հորինել են բառեր, որոնք սկսվում են <<Չ>> տառով։









Ղազարոս Աղայան <<Կատու>>
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Ներկայացնում է Նենսի Ղարիբյանը
Ներկայացնում է Սաղոյան Սոֆին
Ներկայացնում է Եվա Դանիելյանը
Ներկայացնում է Ռոման Մխեյանը
Ներկայացնում է Արսեն Հակոբյանը
Ներկայացնում է Ավետիսյան Յանան
Ներկայացնում է Թովմասյան Կլարան
Ներկայացնում է Սաղոյան Մարին
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Ջաննի Ռոդարի․ Ա՜յ, քեզ շաբաթ
Սովորողները Paint Ծրագրով նկարել և մուտքագրել են Ջաննի Ռոդարիի <<Ա՜յ, քեզ շաբաթ>> ստեղծագործությունը։









«Կարդում ու նվիրում եմ Աղայան» ընթերցանության ֆլեշմոբ

Ապրիլի 4-ը Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է: «Կարդում ենք Աղայան» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի կրտսեր սովորողները առավոտյան ընդհանուր պարապմունքին օրն սկսեցին աղայանական ստեղծագործությունների ընթերցումներով, երգերով։
Աղայան +Ռոդարի ուսումնական նախագիծ
Նկարը՝ Փանոսյան Հասմիկի

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ ապրիլ ամիս
Նպատակը
Ռոդարիական հնարք-մեթոդները՝ զարգացնելով ստեղծագործական մտածողությունը կնպաստեն սովորողների ինքնուրույն մտածելու, դիտարկելու, ուսումնասիրելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացմանը՝ կիրառելով ու զարգացնելով մեդիահմտությունները:
Խնդիրները՝
- ստեղծագործական երևակայության զարգացում
- բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
- ընթերցելու որակական հատկանիշների բարելավում
- ուսումնասիրելու, դիտարկելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացում
- տեխնոլոգիական հմտությունների կիրառում ու զարգացում
- մեդիահմտությունների կիրառում ու զարգացում
Ուսումնական նյութեր
Ղազարոս Աղայանի մանկական ստեղծագործություններ
Ջանի Ռոդարիի ստեղծագործություններ
Ջանի Ռոդարի Ստեղծագործական երևակայության քերականություն
Ուղղությունները՝
- Ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր պատմությունների հորինում
- Աղայանը ռոդարիական պատումով
- Ռոդարին աղայանական պատումով
- Լիմերիքներ
- Լեզվական երկանդամներ
- Թարս հարցեր շիտակ պատասխաններով
- «Շրջված», «շփոթված» պատմություններ
- «Ինչ կլիներ, եթե…»
- Անսովոր կերպարների պատրաստում անսովոր առարկաներից
- Ռոդարին խոհանոցում. անսովոր ուտելու կերպարներ
- Ռոդարին բակ-պարտեզում, լանջերին և այլուր
Աշխատանքները հրապարկվելու են բլոգում, ենթակայքում: