
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Հարթակում ծնողն է» հիմքում ընկած են՝
- սովորողի մոտ առաջացնել հետաքրքրություն տարբեր մասնագիտությունների հանդեպ
- ներառել սովորողի ծնողին ուսումնական գործունեության մեջ
- սովորողի ծնողին հանդես գալ որպես ուսուցիչ
- ամրապնդել ծնող-ուսուցիչ-դպրոց կապը
«Հարթակում ծնողն է» նախագծի ժամանակահատված՝ շուրջտարյա
Նախագծերի իրականացման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր դպրոցներում
Նպատակը
- Սովորողի մոտ առաջացնել հետաքրքրություններ տարբեր մասնագիտությունների հանդեպ
- Բացահայտել տաբեր մասնագիտություններ գործնական պարապմունքների միջոցով
- սովորողի ծնողին հանդես գալ որպես ուսուցիչ-ծնող
- ամրպնդել սովորող-ծնող-ուսուցիչ կապը
- Նոր մասնագիտություններ բացահայտել և հմտությունների զարգացնել
Խնդիրներ
Ծնողներին ներառել ուսումնական գործունեության մեջ՝ հնարավորություն տալով դասարանում ներկայացնել սովորողներին իրենց մասնագիտական հմտությունները, պատմել իրենց մասնագիտության առանձնահատկությունների մասին ,մասնագիտական կարևոր տեղեկությունների մասին, տվյալ մասնագիտության մեջ իրենց հաջողությունների և փորձի մասին:Հանդիպման ադյունքում տեղում գործնական մասնագիտական պարապմունքի կազմակերպում սովորողների հետ , և պարապմունքի ընթացքում պատասխանել սովորողներին հետաքրքրող հարցերին տվյալ մասնագիտության վերաբերյալ ։
«Հարթակում ծնողն է» նախագծի ընթացքում ծնողներին հնարավորություն է տրվում լավ ճանաչել կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը, դպրոցը, ուսուցիչներին, սեփական երեխային։
Հանդիպումների արդյունքում և՛ ծնողները, և՛ սովորողները մեծ ոգևորություն են ապրում, ձեռք են բերում նոր կարողություններ և հմտություններ:
Արդյունքներ՝
- Հրապարակվում են դասարանական բլոգներում
- Ստեղծվում են տեսադասերի, գործնական պարապմունքների օգտակար փաթեթներ
Ավելին ՝
«Հարթակում ծնողն է» բաժնում
Կազմեց՝ Սրբուհի Ներսիսյանը