Рубрика: ապրիլ 2022
Ուրբաթ-համերգ՝ «Կանաչացավ ծառն ի խնկին»

Այսօր՝ ժամը 15.15, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մարմարյա սրահում տեղի ունեցավ «Կանաչացավ ծառն ի խնկին» երկմասանի համերգ-ներկայացումը:
Ուրբաթ-համերգի պատասխանատուն էր՝ Հյուսիսային դպրոց-պարտեզը:
Օրվա ֆոտոպատումը՝ Սմբատ Պետրոսյանի
- «Գովք բնության, ծառ ու ծաղկի». մաս առաջին
2-3-րդ դասարաններ
- «Ծովինար՝ Սանասար, Բաղդասարի ծնունդը». մաս 2
4-5-րդ դասարաններ
Այց Պատանի հանդիսատեսի թատրոն
Այցելության օրը՝ ապրիլի 5
Սկիզբը՝ 11։00
Ավարտ` 13։00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-1, 2-3, 3-1, 3-2 դասարաններ
Պատասխանատուներ-Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան
Նպատակը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում սովորողները դիտելու են Թումանյանի «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացումը: Թումանյանական ֆլեշմոբի ներկայացում:
Քարտեզը՝

Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում
Գյուղից դուրս գալիս ճանապարհը բաժանվում էր երեք մասի. Առաջինը տանում էր դեպի ծով, երկրորդը՝ քաղաք, իսկ երրորդը ոչ մի տեղ չէր տանում:
Մարտինոն գիտեր դրա մասին, որովհետև բոլորին հարցրել էր, և բոլորն էլ նույն պատասխանն էին տվել:
-Այս ճանապա՞րհը: Այն ոչ մի տեղ չիտանում: Դրանով քայլելն անիմաստ է:
-Իսկ վերջում ո՞ւր ես հասնում:
-Ոչ մի տեղ էլ չես հասնում:
-Իսկ ինչո՞ւ են այն կառուցել:
-Այն ոչ ոք չի կառուցել, այն միշտ այստեղ է եղել:
-Եվ ոչ ոք երբեք չի՞ գնացել այդ ճանապարհով:
-Բայց ի՜նչ համառն ես… Քեզ ասացինք, չէ՞, որ տեսնելու ոչինչ չկա…
-Եթե երբևէ այդ ճանապարհով չեք գնացել, ինչպես կարող եք իմանալ:
Մարտինոն այնքան համառ էր, որ նրան սկսեցին կոչել Համառ Մարտինո: Բայց նա չէր նեղանում և շարունակում էր մտածել ճանապարհի մասին, որը ոչ մի տեղ չէր տանում:
Երբ նա այնքան մեծացավ, որ կարողանում էր փողոցն անցնել առանց պապիկի ձեռքը բռնելու, մի առավոտ շատ վաղ վեր կացավ, դուրս եկավ գյուղից և առանց վարանելու քայլերն ուղղեց դեպի խորհրդավոր ճանապարհը՝ շարունակ առաջ քայլելով: Ճանապարհի վրա փոսեր շատ կային, տեղ-տեղ մոլախոտ էր աճել, բայց, բարեբախտաբար, երկար ժամանակ անձրև չէր տեղացել, և ջրափոսեր չէին գոյացել:
Աջ ու ձախ կողմերում ցանկապատեր էին, իսկ հետո սկսվեց անտառը: Ծառերի ճյուղերը ճանապարհի վերևում միանում էին. կարծես մութ ու խոնավ թունել լիներ, որի միջով արևի ճառագայթները հազիվհազ թափանցում էին և ասես լապտերի լույսով լուսավորում ուղին:
Մարտինոն քայլում ու քայլում էր, բայց թունելը չէր վերջանում: Ճանապարհը կարծես անեզր էր, իսկ Մարտիոնայի ոտքերն արդեն ցավում էին, և նա սկսեց մտածել, որ ավելի լավ է վերադառնա, երբ հանկարծ մի շուն տեսավ:
,,Եթե այստեղ շուն կա, ուրեմն պետք է տուն էլ լինի կամ գոնե մարդ,,- մտածեց Մարինոն:
Շունը նրան ընդառաջ վազեց՝ պոչը շարժելով, և սկսեց լիզել ձեռքերը, հետո կենդանին առաջ ընկավ՝ ամեն քայալփոխին հետ նայելով, որ տեսնի՝ արդյոք Մարինոն հետևում է իրեն, թե՞ ոչ:
-Գալիս եմ, գալիս,- ասաց Մարտինոն՝ հետաքրքրությունից այրվելով:
Վերջապես անտառը սկսեց նոսրանալ , վերևում նորից երևաց երկինքը, և ճանապարհը վերջացավ երկաթյա մեծ դարպասի մոտ:
Մարտինոն նայեց ցանկապատի արանքից և տեսավ վեր խոյացող ամրոցը, որի բոլոր դռներն ու պատուհանները լայն բացված էին, բոլոր ծխնելույզներից ծուխ էր դուրս գալիս, իսկ պատշգամբից մի հիասքանչ տիկին Մարտիոյնին ձեռքով էր անում և խանդավառությամբ կանչում.
-Արի, արի, Համառ Մարտինո:
-Այ քեզ բան,- ուրախացավ Մարտինոն.- նույնիսկ ես չգիտեի, թե ուր եմ հասել, իսկ նա, արի ու տես, ինձ ճանաչում է:
Մարտինոն բացեց դարպասի դուռը, անցավ զբոսայգու միջով և մտավ ամրոց: Նա խոնարհվեց գեղեցիկ տիկնոջ առջև, որն այդ պահին իջնում էր սանդուղքով: Կինը շատ գեղեցիկ էր, բոլոր տեսակ փերիներից ու արքայադուստրերից շատ ավելի լավ հագնված: Նա շատ ուրախ էր և ծիծաղելով հարցրեց.
-Ուրեմն դու այդպես էլ չհավատացիր, հա՞:
-Ինչի՞ն,- հարցրեց Մարտինոն:
-Ոչ մի տեղ չտանող ճանապարհի պատմությանը:
-Հիմար պատմություն էր, և հետո, ըստ իս, բոլոր ճանապարհներն էլ ինչ-որ տեղ տանում են:
-Իհարկե, միայն պետք է ցանկանաս տեսնել այդ վայրերը: Իսկ հիմա գնանք, քեզ ցույց տամ ամրոցը:
Ամրոցում ավելի քան հարյուր սրահներ կային՝ լի ամեն տեսակ գանձերով. Կային ադամանդներ, թանկարժեք քարեր, ոսկի, արծաթ: Եվ գեղեցիկ կինն անընդհատ կրկնում էր.
-Վերցրու, վերցրու, ինչ ուզում ես: Քեզ մի սայլակ կտամ, որ կարողանաս վերցրածդ հետդ տանել:
Հասկանալի է՝ Մարտինոյին երկար խնդրել հարկավոր չէր: Երբ նա մեկնում էր, սայլը լեփ-լեցուն էր: Նրան ուղեկցում էր մի շուն, բայց ոչ հասարակ, այլ շատ խելացի շուն, որը պահում էր սանձերը և հաչում ձիերի վրա, երբ նրանք ննջում էին կամ շեղվում ճանապարհից:
Գյուղում, որտեղ Համառ Մարտինոյին արդեն մեռած էին համարում, նրան տեսնելով, անակնկալի եկան: Շունը բոլոր գանձերը իջեցրեց հրապարակում, ի նշան հրաժեշտի՝ երկու անգամ պոչը և անհետացավ՝ հետևից միայն փոշու ամպ թողնելով: Մարտինոն նվերներ բաժանեց բոլորին՝ և՛ ընկերներին, և՛ թշնամիներին: Նա ստիպված էր մի հարյուր անգամ պտմել իր արկածների մասին, և ամեն անգամ, երբ վերջացնում էր, ինչ-որ մեկը դուրս էր վազում, ձի հեծնում և շտապում դեպի այն ճանապարհը, որը ոչ մի տեղ չէր տանում:
Բայց նույն գիշերն էլ մեկը մյուսի հետևից հիասթափված վերադառնում էին: Նրանց ասելով՝ ճանապարհն ավարտվում էր անտառի մեջտեղում՝ սաղարթախիտ ծառերի կամ փշոտ մացառների պատնեշով: Չկար ո՛չ դարպաս, ո՛չ ամրոց, ո՛չ գեղեցիկ կին: Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը: Մեր պատմության մեջ առաջինը Համառ Մարտինոն էր:
. Բնութագրի՛ր Մարտինոին:
Մարտինոն շատ համառ, ինքնավստահ էր:
- Ինչո՞ւ Մարտինոն կարողացավ տեսնել ամրոցը և ստանալ գանձերը:
- Մեկնաբանի՛ր այս միտքը՝ <<Պատճառն այն է, որ այդպիսի գանձեր շնորհվում են միայն նրանց, ովքեր առաջինն են բացում դեպի գանձերը տանող ճանապարհը>>:
Իմ մայրիկը
<<Ձոն>> ուսումնական նախագծի ընթացքում սովորողները նկարել և պատմել են իրենց սիրելի մայրիկների մասին։
Ներկայացնում է Արեն Տեր-Ստեփանյանը
Իմ մայրիկի մասին
Ես մի հրաշք մայրիկ ունեմ։ Ես և քույրս մեծանում ենք նրա սիրո և հոգատարությամբ պարուրված։ Նա մեզ սովորեցնում է բարի լինել մարդկանց հետ, լավ սովորել, պահպանել բնությունը, հարգել մեծերին, ընկերասեր լինել ու աշխատասեր։ Նա մեզ համար անփոխարինելի է։
Ներկայացնում է Էվա Կարապետյանը
Իմ մայրիկը
Իմ մայրիկի անունը Հասմիկ է :Նա խելացի է , ուրախ է, բարձրահասկ է, գեղեցիկ է,բարի է։
Ես իմ մայրիկի հետ շատ լավ ժամանակ եմ անցկացնում։ Մենք միասին հետաքրքիր խաղեր ենք խաղում, գիրք ենք կարդում, զբոսնում ենք։
Իմ մայրիկը մեզ շատ է սիրում, ես ու եղբայրս էլ մայրիկիս ենք շատ սիրում։
Իմ մայրիկն ամենալավ մայրիկն է։
Ներկայացնում է Սոֆիա Լևոնյանը
Բարև հիմա ես ձեզ կպատմեմ իմ մայրիկի մասին։
Իմ մայրիկը Նաիրան է, նա շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ աչքեր ունի, մենք միասին շատ լավ ժամանակ ենք անցկացնում՝ խաղեր ենք խաղում , պատրաստում ենք համով կարկանդակներ, զբոսնում ենք այգում։ Նրա հետ շատ լավ Է ժամանակը անցնում։Նա իմ ամենամոտ ընկկերուհին է։ Ես մայրիկին շատ եմ սիրում
Ներկայացնում է Լևոն Ղարիբյանը
Իմ մայրիկը
Իմ մայրիկը շատ-շատ լավն է։ Նա շատ գեղեցիկ է ու բարի։ Նա խնամում է ինձ և քույրիկներիս, օգնում է դասերս պատրաստել։ Մայրիկս մեզ տանում է զբոսանքի։ Միասին շատ լավ ժամանակ ենք անցկացնում։ Երբ տխրում եմ, նա էլ ինձ հետ տխրում է, ամեն ինչ անում է, որ ուրախանամ։ Մայրիկս մեզ հեքիաթներ է կարդում, խաղեր խաղում մեզ հետ։ Ես շատ եմ սիրում իմ մայրիկին։ Նա աշխարհի ամենալավ մայրիկն է։
Ներկայացնում է Համբարձումյան Անահիտը
Իմ մայրիկը
Իմ մայրիկի անունը Շուշան է:
Նա շատ գեղեցիկ է և բարի:
Մայրս սիրում է ուտել միրգ բանջարեղեն և սուշի:
Իմ մայրիկի մազերը կարճ են և կարմիր:
Իմ մայրիկը սիրում է սպորտով զբաղվել:
ԵՎ իմ մայրիկը սիրում է արծաթե զարդեր:
ԵՎ չի սիրում որ տունը թափթփված է լինում:
Նա միջահասակ է:
Մայրս ունի կանաչ աչքեր:
Իմ մայրիը սիրում է որ ես նրա համար սուրճ եմ պատրաստում
Ներկայացնում է Մարիա Պողոսյանը
<<ԻՄ ՄԱՅՐԻԿԸ>>
Իմ մայրիկը շա՜տ բարի է, շատ հոգատար և շատ բարեսիրտ։ Իմ մայրիկի մազերի գույնը դեղին երանգի է, իմ մայրիկը միջին հասակի է, իմ մայրիկի աջքերը կանաչ գույնի են։ Ես շատ ուրախ եմ, որ դու իմ մայրիկն ես։ Ես քեզ շատ եմ սիրում մայրիկ։
Ներկայացնում է Սարգսյան Անահիտը
ԻՄ ՄԱՅՐԻԿԸ:
Իմ մայրկը շատ բարի է: Ես նրան շատ եմ սիրում: Մայրիկիս անունը Նարինե է: Նա 31 տարեկան է: Իմ մայրիկը շատ գեղեցիկ է: Մասնագիտությամբ մայրիկս տնտեսագետ է: Իմ մայրիկը աշխատում է որպես հաշվպահ: Ես և մայրիկս շատ ենք սիրում միասին մուլտֆիլմ դիտել: Մայրիկս շատ է սիրում համեղ ուտելիքներ պատրաստել : Նա սիրում է իմ և քույրիկիս համար հեքիաթ կարդալ: Մենք սիրում ենք միասին զբոսնել: Մայրիկս սիրում է գեղեցիկ ծաղիկներ ստանալ: Մայրիկ ես քեզ շատ եմ սիրում և ուզում եմ, որ դու միշտ առողջ և երջանիկ լինես:
Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը
Իմ մայրիկը
Իմ մայրիկը շատ սիրուն է, նա շատ սիրում է գիրք
կարդալ:
Իմ մայրիկը ունի շատ երկար մազեր,շականակագույն
աչքեր,նա բարձրահասակ է: Մայրիկս շատ է սիրում
ծաղիկներ, դրա համար էլ ես նրան միշտ նվիրում եմ,նա
սիրում է համեղ թխվածքաբլիթներ
պատրաստել:Մայրիկս չի աշխատում նա տնային
տնտեսուհի է:
Ներկայացնում է Սուրեն Գևորգյանը
Իմ մայրիկը
Իմ մայրիկը շատ գեղեցիկ, նա ունի միջին հասակ, մազերը երկար են, իսկ աչքերը շագանակագույն: Նա միքիչ ջղաին է, երբ ես իմ դասերը չեմ անում նա բարկանում է:
Ես նրան շատ եմ սիրում:
Ներկայացնում է Սոֆա Բադալյանը
Իմ մայրիկը
Իմ մայրիկը գեղեցիկ է նա սիրում է աշխատել եւ ինձ գրկել։ Իր մազերը շականակագույն են իր աչքերը կանաչ են։
Նա սիրում է կանաչ գույնը եւ սիրում է աղցաններ։ Նա չի սիրում, որ ես ինձ վատ եմ պահում։ Իսկ նա ամենաշատը սիրում է ինձ։
Ներկայացնում է Արեգ Մնացականյանը
Իմ մայրիկի մասին
Իմ մայրիկը շատ է սիրում կարդալ ու շատ հոգատար է ու մեզ շատա է սիրում: Իմ մայրիկը շատ համեղ է պատրաստում ու իմ մայրիկը ամենալավ մայրիկն է: Ես նրան շատ շատ եմ սիրում:
Ներկայացնում է Արփի Արաբյանը
Իմ մայրիկի մասին:
Իմ մայրիկի անունը Թեհմին է։Ես շատ եմ սիրում իմ մայրիկին, իմ մայրիկը շատ աշխատասեր է: Իմ մայրիկի մազերը և աչքերը շագանակագույն են։
Ներկայացնում է Մարգարիտա սանթուրյանը
Իմ մայրիկը շատ հմայիչ է։
Իմ մայրիկի մասին
Իմ մայրիկի անունը Քրիտինե Է:
Իմ մայրիկի մազերը երկար է:
Իմ մայրիկի աչքերը շագանակագույն է:
Իմ մայրիկը միջահասակ է:
Իմ Մայրիկը շատ լավն է:
Ներկայացնում է Վլադիմիր Դավեյանը
Իմ մարյիկ
Իմ մայրիկի անունը Շուշան է: Նա ունի երկար մազեր, շականակագույն աչքեր, նա շատ գեղեցիկ է: Իմ մայրիկ բարի է և հոգատար: Իմ մայրիկը ազատ ժամանակ անցկացնում է մեզ հետ, օգնում է ինձ, որ դասերս պատրաստեմ, մենք միասին խաղում ենք և ճանապարհորդում: Մայրիկս շատ խելացի է, նա աշխատում է բանկում: Մայրիկս շատ է սիրում ինձ և քույևիկիս:
Ես շատ եմ սիրում մայրիկիս, ցանկանում եմ, որ նա միշտ լինի ուրախ ու երջանիկ:
Ներկայացնում է Տրդատ Աբրահամյանը
Ինչպիսին է իմ մայրիկը
Իմ մայրիկը սիրուն է։ Նրա սիրած ճաշը հավն է, ժուլյենը ,տոլման, տորթը, խորովածը և լահմաջոն։ Նա խուճուճ մազեր ունի, սիրում է ջրաշուշան ու կակաչ։ Նրա ամենասիրած գույնը մանուշակագույնն է, իսկ ամենասիրած զբաղմունքը՝ կինո նայելը։
Ներկայացնում է Շահբազյան Կորյունը
Իմ մայրիկը
Իմ մայրիկի անունը Անի է:
Նա 34 տարեկան է:
Ես նրան շատ եմ սիրում:
Նա շատ բարի է:
Ներկայացնում է Սարգսյան անահիտը

Ներկայացնում է Հեսու Գրիգորյանը























