Սովորողները Paint նկարչական ծրագրով նկարած իրենց աշխատանքները, մուտքագրած բառերը հավաքում-ամբողջացնում են ֆիլմի, պրեզինտացիայի տեսքով։ Ստեղծվում են սովորողների անհատական մեդիաայբբենարաններ:
Սովորողներն ուսումնական տարվա ընթացքում ստեղծած իրենց աշխատաքները հավաքում-ամբողջացնում-ներկայացնում են։
Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողները բառուսուցման շրջանում Paint նկարչական ծրագրով ստեղծել են իրենց մեդիաայբբենարանները։
«Ես կարողանում եմ» ստուգատեսի շրջանակում մայիսի 10-ին առաջին դասարանցիների լողի ստուգատեսն է:
Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են կրթահամալիրի փակ լողավազանում: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունք արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին։
Ստուգատեսի նպատակն է ներկայացնել առաջին դասարանցիների լողալու, լողին նախապատրաստվելու հմտությունները:
Ստուգատեսն իրականացվել է 4 փուլով։
1-ին փուլ
Լողի ստուգատեսը կազմակերպվում է մի քանի փուլով: Առաջին փուլընախապատրաստական է: Այս փուլի ընթացքում սովորողները տանը պատրաստում են փոքրիկ տեսանյութ՝ ներկայացնելով, թե ինչ կա իրենց լողի ուսապարկում: Տեսանյութերը՝ ստորև։
Ներկայացնում է Ադամ Մանուկյանը
Ներկայացնում է Տիգրան Ներսիսյանը
Ներկայացնում է Ղարիբյան Նենսին
Ներկայացնում է Ավետիսյան Յանան
Ներկայացնում է Սաղոյան Սոֆին
Ներկայացնում է Սաղոյան Մարին
Ներկայացնում է Սառա Պողոսյանը
Ներկայացնում է Էլինա Գրիգորյանը
Ներկայացնում է Թովմասյան Կլարան
Ներկայացնում է Փանոսյան Հասմիկը
Ներկայացնում է Բարսեղյան Արմենը
Ներկայացնում է Ալեքսա Շահբազյանը
Ներկայացնում է Գագիկ Կարապետյանը
Ներկայացնում է Անգելինա Իսպիրյանը
2-րդ փուլ
Լողի ստուգատեսի երկրորդ փուլում առաջին դասարանցիները ըստ լողի պարապմունքի ժամանակացույցի մասնակցում են ստւգատեսին: Սովորողները լողի համար անհրաժեշտ պարագաների ուսապարկով կրտսեր դպրոց-պարտեզից քայլքով անցնում են մինչև Արևմտյան դպրոց-պարտեզի փակ լողավազան ճանապարհը՝ ցուցադրելով քայլքի իրենց հմտությունները: Ճանապարհն ուղեկցվվում է երգով, զրույցով, հաշվելով․․․
3-րդ փուլ
Ստուգատեսի երրորդ փուլում սովորողները զգեստափոխվում են, իրերը դասավորում են համապատասխան արկղիկներում, ընդունում են ցնցուղ, կատարում են նախավարժանք:
4-րդ փուլ
Չորրորդ փուլում լողում են լողավազանում՝ ի ցույց դնելով իրենց ձեռք բերած հմտությունները:
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի սովորողներն այցելել էին Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոն՝ դիտելու «Պոչատ աղվեսը» ներկայացումը։Ներկայացումը սովորողներին շատ էր դուր եկել և սովորողները ներկայացնում են իրենց տպավորությունները։
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում սովորողները ծանոթացան Հովհաննես Թումանյանի «Էս էն է » ստեղծագործությանը, խաղ-բեմադրությամբ սովորեցինք ստեղծագործությունը։Սովորողները շատ էին հավանել ստեղծագործությունը և այն տեղափոխվեց ընտանիք։
«Թումանյանական օրեր » նախագծի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Փիսոն» բանաստեղծությանը, զրույց-քննարկում ունեցանք ստեղծագործության շուրջ, խաղ-ուսուցմամբ ներկայացրեցինք այն։Ոգևորությունը փոխանցվեց ընտանիքներում և ստեղծագործությունը սովորողները ներկայացրեցին թատերական խաղ-բեմադրությամբ։
«Սեբաստացու օրեր » նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողները պատմում են, թե ինչպես դարձան սեբաստացի, թե ինչպիսին պետք լինի սեբաստացին և ինչն են ամենաշատը հավանում կրթահամալիրում։Սիրով պատմում և ներկայացնում են իրենց առաօրյան։