Օգտվելով եղանակային պայմաններից մենք հաճախ ենք օգտվում Հյուսիսայկին դպրոցի բացօթյա պարտեզիցէ այն վերածելով կրթական պարտեզի։Այս անգամ մաթեմատիկայի պարապմունքը կազմակերպեցինք ներքին բակում։
Рубрика: Բանավոր մաթեմատիկա
Բանավոր մաթեմատիկայի ստուգատես.Միջդպրոցական հանդիպում
Բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի ընթացքում հանդիպեցին Հյուսիսային և Արևմտյան դպրոցների երկրորդ դասարանների սովորողները, միմյանց հետ ծանոթացան և սկսեցին խաղալ իրենց իսկ պատրաստած ինքնաշեն խաղերը:Ընթացքը շատ հետաքրքիր և ոգևորիչ էր սովորողների համար:
Տեսանյութը` Աշխեն Թադևոսյանի
Բանավոր մաթեմատիկայի ստուգատես․ Միջդպրոցական հանդիպում

Ստուգատես իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 7-31-ը:
Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևմտյան դպրոցների 2-րդ դասարանի ջոկատներ
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ
Օրը՝ Հունվարի 30
Ժամը՝ 10։30-11։15
Նպատակը՝
Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մաթեմատիական խաղերի ու խնդիրների իրականացումը, ներկայացումը, տարածումը ստուգատեսային ձևաչափով:
Խնդիրները՝
- Համագործակցելու, խմբում աշխատելու կարողությունների դրսևորում (իրար լսելու, իրարից սովորելու, իրար շարունակելու, իրար օգնելու).
- Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների դրսևորում:
Կազմակերպում
Հյուսիսային դպրոցի մարզադահլիճում հանդիպելու ենք Հյուսիսային դպրոցի 21, 2․2, 2․3 ջոկատների և Արևմտյան դպրոցի 2․1, 2․2, 2․3 ջոկատների ճամբարականները։ Յուրաքանչյուր ջոկատ ներկայացնելու է իր պատրաստած ինքաշեն խաղը։
Ամփոփում
Լուսաբանումները կհրապարակվեն բլոգներում, ենթակայքերում:
Բանավոր մաթեմատիկայի 2․1, 2․2, 2․3 դասարանների ջոկատների միջդասարանական հանդիպում







Ձմեռային ճամբար
Բանավոր մաթեմատիկայի ստուգատես
Ձմեռային ճամբարի 1-ին շաբաթվա ընթացքում Հյուսիսային դպրոցի 2․1, 2․2, 2․3 դասարանների ճամբարականները ստեղծել էին ինքնաշեն խաղեր։ 2-րդ շաբաթում տեղի ունեցավ միջդասարանական հանդիպում ճամբարականների միջև։ Յուրաքանչյուր ճամաբարական ներկայացրեց իր ստեղծած խաղը, այնուհետև բաժանվեցին խմբերի և սկսեցին խաղալ։ Հետաքրքիր և ուրախ հանդիպում էր։
Մանրամասները՝ տեսանյությում
Բանավոր մաթեմատիկայի ստուգատես. Ինքնաշեն խաղ` X և 0





Բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի ճամաբարականները պատրաստում են ինքնաշեն խաղ՝ դոմինո։
Ընթացք, նյութեր`
- Խաղերի պատմության ուսումնասիրում։
- Ծանոթացում խաղի կանոններին։
- Գունային լուծումներ։
- Խաղերը ստեղծում ենք՝ օգտագործելով դպրոցի բակի խճաքարերը։
Նպատակը և խնդիրները`
•ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում
•տեսողական-պատկերային մտածողության զարգացում
•տեխնոլոգիական հմտությունների գործածում
•Ինքնուրույն և խմբով աշխատելու հմտությունների զարգացում
Արդյունքում՝
Խաղը կխաղանք Բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի շրջանակում կայանլիք միջդասարանաական և միջդպրոցական հանդիպումների ընթացքում։
Ամփոփում`
1-ին շաբաթ․ 1-ին փուլ
Տեղեկություններ հավաքեցինք «X և O» խաղի մասին, վերհիշեցինք խաղի կանոնները։ Հավաքագրած տեղեկեկությունները կներկայացվեն ռադիոնյութով։
Գործնական աշխատանք՝
Դպրոցի բակից հավաքեցինք համպատասխան տեսքով խճաքարեր, լվացինք քարերը, գունավորեցինք և երկրորդ փուլում արդեն նկարեցինք խաղի համար անհրաժեշտ սիմվոլները։
Բանավոր մաթեմատիկայի ստուգատես
Ստուգատես իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 7-31-ը:
Մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանների ճամբարականներ
Նպատակը՝
Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մաթեմատիական խաղերի ու խնդիրների իրականացումը, ներկայացումը, տարածումը ստուգատեսային ձևաչափով:
Խնդիրները՝
- Համագործակցելու, խմբում աշխատելու կարողությունների դրսևորում (իրար լսելու, իրարից սովորելու, իրար շարունակելու, իրար օգնելու).
- Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների դրսևորում:
Ընտրությամբ գործունեություն․ բանավոր մաթեմատիկա
Բանավոր մաթեմատիկա. ընտրությամբ գործունեություն
1-3-րդ դասարաններ
2023-2024 ուսումնական տարի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է ըստ ուսումնական պլանի:
- Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:
«Մաթեմատիկա բանավոր» դասընթացին մասնակցում են մաթեմատիկա սիրող սովորողները՝ որպես նախասիրության զարգացման միջոց:
Դասընթացի նպատակը սովորողի նախասիրության զարգացումն է:
Читать далее «Ընտրությամբ գործունեություն․ բանավոր մաթեմատիկա»Ճանաչում և պատրաստում ենք երկրաչափական պատկերները
Սովորողների հետ ծանոթացանք երկրաչափական մարմիների տեսակների հետ, նկարեցինք, դասարանում առանձնացրեցինք բոլոր երկրաչափական պատկերները, այնուհետև գունավոր թղթերից կտրատեցինք դրանք՝ ամրապնդելով ոչ միայն երկրաչափական պատկերների իմացությունը, այլև զարգացնելով տեխնոլոգիական հմտությունները՝ մկրատով, թղթով և սոսինձով աշխատելու հմտությունները։
Հորինում ենք ամառային խնդիրներ
Սովորողները ամառային ճամբարի ընթացքում հորինեցին ամառային խնդիրներ՝ օգտագործելով իրենց մաթեմատիկական կարողությունները:Խնդիրները կհրապարակենք առանձին հղումով:
Ստեղծում ենք լաբիրինթներ
Ամառային ճամբարի ընթացքում որոշեցինք ստեղծել ամառային լաբիրինթներ:Սովորողները իրենց աշխատանքները տեղադրեցին իրենց բլոգում:








