Բարեկենդանի ծես

«Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բառը կազմված է «բարի» և «կենդանություն» բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Բարեկենդանն այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր: Պարերի, խաղերի, զվարճահանդեսների, թատերախաղերի, այցելությունների և ուրախության երկու շաբաթ: Տոնում են փետրվար ամսին, տևում է երկու շաբաթ, հաջորդում է Սուրբ Սարգսի տոնին և ավարտվում է Մեծ պասով։ 

Մասնակիցները՝  2․1 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

Ժամանակահատվածը` փետրվար

Նպատակը՝  Ծեսին նոր կյանք տալով՝ ստեղծել նոր կերպարներ, նոր խաղեր


Խնդիրները`

  • Իմանալ և սովորել ծեսին վերաբերող ծիսական երգերը, պարերը
  • Պատրաստել ծիսական պարագաներ
  • Խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր
Читать далее «Բարեկենդանի ծես»

Բարեկենդանով Տերենդեզ

Հյուսիսային դպրոցի վեց տարեկանների երկու խմբերի հետ միասնական իրականացրեցինք Բարեկենդանի և Տերենդեզի տոնը։ Հյուսիսային դպրոցի ներքին բակում սեղանների առատություն էր տիրում,օրը լի էր երգով ու պարով։ Խաղը նույնպես անբաժան չի կարող լինել այս ամենից, այն գլխավոր տեղում է գրեթե բոլորիս համար՝ մեծով ու պստիկով հրճվանքով խաղում ենք։

Տեսաֆիլմը՝ Արմենուհի Սոկրատունու

Բարեկենդանի հարսանեկան ծիսախաղ Հյուսիսային դպրոցում

Փետրվարի 25-ին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ «Բարեկենդանի հարսանեկան ծիսախաղ» ծրագրով երաժշտաթատերական ներկայացումը: Ծեսին մասնակցեցին Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանի սովորողները, դասավանդողները։ Սովորողները ներկայացումից հետո խաղացին ազգային, ավանդական խաղեր:

Բարեկենդանի հարսանեկան ծիսախաղ

Նախագիծը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց նախագծով՝

Բարեկենդանի ծես 2-3-րդ դասարաններում

Փետրվարի 25,  ժամը 12.30

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, այլք

Վայրը՝   Հյուսիսային դպրոց՝ Հարավային պուրակ

Ծրագրում՝

Միասնական․․․

Ահա եկավ հայոց ազգին օրերը,

Հանեցեք հիները, հագեք նորերը:

Բարեկենդան, փորեկենդան,

Բարեկենդան օրեր է,

Խելքս գլխես կորեր է:

  • Իշու դնչիկ

Տղայի գյուղ(3-րդ դասարաններ)

Читать далее «Բարեկենդանի հարսանեկան ծիսախաղ»