Ձմեռային ճամբարի ընթացքում Հյուսիսային դպրոցի 3․1 ջոկատին հյուր եկան մաթեմատիկների ջոկատը ընկեր Անիի հետ միասին։Հանդիպման ընթացքում մաթեմատիկների ջոկատի սովորողները կրտսեր ընկերներին ծանոթացրեցին scratch ծրագրի հետ, որի միջոցով հնարավոր է ուսումնական խաղեր ստեղծել։Հանդիպման ընթացքում սովորողները գրանցվեցին և ծանոթացան ծրագրի գործիքներին։Հանդիպումը շարունակական է լինելու։Համագործակցության ավարտին սովորողները կստեղծեն իրենց մտածած խաղերը և կներկայացնեն իրենց բլոգներում։
Рубрика: դիջիթեք 2023
Կավե դիջի գործիքներ` հայկական զարդանախշերով
Ավագ դպրոցի սովորողները, ովքեր հանդիսանում են ընկեր Ալիսի սովորողները, ճամբարւժի ընթացքում մեզ հյուր եկան և օգնեցին կավով պատրաստել դիջի գործիքներ՝ վրան կատարելով հայկական զարդանախշեր։
Սովորող-սովորեցնող նախագիծ.դդմածես.շարժական դդմաբացիկներ
Ձմեռային ճամբարի ընթացքում 3․1 դասարանի սովորողները հանդիպեցին 2.1 դասարանի սովորողների հետ և սովորեցրեցին ինչպես պատրաստել շարժական մեդիաբացիկներ։Քանի որ նաև դդմածես նախագիծն էինք իրականացնում այդ ընթացքում, այդ պատճառով սովորողները պատրաստեցին զվարճալի դդմաբացիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր կրտսեր սովորողների համար։
Սովորող-սովորեցնող․ փոխանցում եմ մեդիահմտություն
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 և 2․1 դասարանների սովորողներ
Օրը՝ հունվարի , ժամը՝1
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 3.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Սրբուհի Ներսիսյան
Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին շարժական բացիկներ ստեղծելու հմտություններ են փոխանցելու։
Նկարագրություն
Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։ 3.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.
- paint-ով նկարը քայլերով պահպանել,
- կիրառել մոնտաժային ծրագրի գործիքները
- ստեղծելու են ձմեռային մեդիաբացիկ:
Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։
Scratche ծրագրի ուսուցում
Նպատակը
- Scratch ծրագրի ուսումնասիրում
- հմտությունների փոխանակում
- միասին աշխատելու կարողությունների զարգացում
Ընթացքը
Դիջիթեք 2023-ի շրջանակներում 5-րդ դասարանի սովորողները 3-րդ դասարանի սովորողներին կփորձեն ներկայացնել․
- Սովորում են շարժում և սենսորներ բաժինները (Motion & Sensing):
- Ծանոթանում ենք ցիկլներին: Գծում ենք երկրաչափական պատկերներ:
- Ծանոթանում ենք փոփոխականներին և ֆունկցիաներին:
- Ստեղծում ենք խաղ “Ընկնող բանաներ”:
Որպես օրինակ կառաջնորդվենք խաղից․
Արդյունքները
Կամփոփվեն սովորողների և իմ բլոգներում
Ստեղծված խաղերը, վիկտորինանաերը կներկայացվեն․ Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատեսին։ Անվանակարգը՝ ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն