Բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի ընթացքում հանդիպեցին Հյուսիսային և Արևմտյան դպրոցների երկրորդ դասարանների սովորողները, միմյանց հետ ծանոթացան և սկսեցին խաղալ իրենց իսկ պատրաստած ինքնաշեն խաղերը:Ընթացքը շատ հետաքրքիր և ոգևորիչ էր սովորողների համար:
Ստուգատես իրականացմանժամանակահատվածը՝ հունվարի 7-31-ը:
Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևմտյան դպրոցների 2-րդ դասարանի ջոկատներ
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ
Օրը՝ Հունվարի 30
Ժամը՝ 10։30-11։15
Նպատակը՝
Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մաթեմատիական խաղերի ու խնդիրների իրականացումը, ներկայացումը, տարածումը ստուգատեսային ձևաչափով:
Խնդիրները՝
Համագործակցելու, խմբում աշխատելու կարողությունների դրսևորում (իրար լսելու, իրարից սովորելու, իրար շարունակելու, իրար օգնելու).
Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների դրսևորում:
Կազմակերպում
Հյուսիսային դպրոցի մարզադահլիճում հանդիպելու ենք Հյուսիսային դպրոցի 21, 2․2, 2․3 ջոկատների և Արևմտյան դպրոցի 2․1, 2․2, 2․3 ջոկատների ճամբարականները։ Յուրաքանչյուր ջոկատ ներկայացնելու է իր պատրաստած ինքաշեն խաղը։
Ձմեռային ճամբարի 1-ին շաբաթվա ընթացքում Հյուսիսային դպրոցի 2․1, 2․2, 2․3 դասարանների ճամբարականները ստեղծել էին ինքնաշեն խաղեր։ 2-րդ շաբաթում տեղի ունեցավ միջդասարանական հանդիպում ճամբարականների միջև։ Յուրաքանչյուր ճամաբարական ներկայացրեց իր ստեղծած խաղը, այնուհետև բաժանվեցին խմբերի և սկսեցին խաղալ։ Հետաքրքիր և ուրախ հանդիպում էր։