«Թումանյանական օրեր » նախագծի շրջանակում շարունակում ենք ծանոթանալ Թումանյանի ստեղծագործություններին։Այս շաբաթ ծանոթացել ենք «Մարտ» բանաստեղծությանը, զրույց-քննարկում ենք ունեցել բանաստեղծության շուրջ, խոսել ենք գարնանային տարբեր եղանակային երևույթների մասին։Արդյունքում նկարել և մուտքագրել ենք ստեղծագործությունը։
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի սովորողներն այցելել էին Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոն՝ դիտելու «Պոչատ աղվեսը» ներկայացումը։Ներկայացումը սովորողներին շատ էր դուր եկել և սովորողները ներկայացնում են իրենց տպավորությունները։
Փետրվարի 29-ին Հյուսիսային դպրոցի առաջին և երկրորդ դասարանի սովորողները միասին այցելեցին Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն՝ դիտելու <<Պոչատ աղվեսը>> ներկայացումը։Հեքիաթին ծանոթացել էին դեռ սեպտեմբեր ամսվա ընթացքում, իսկ մինչ ներկայացումը դիտելը կրկին վերհիշեցինք, պատմեցինք և դիտեցինք մուլտֆիլմը։
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում սովորողները ծանոթացան Հովհաննես Թումանյանի «Էս էն է » ստեղծագործությանը, խաղ-բեմադրությամբ սովորեցինք ստեղծագործությունը։Սովորողները շատ էին հավանել ստեղծագործությունը և այն տեղափոխվեց ընտանիք։
Այսօր՝ փետրվարի 19-ին, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված Հյուսիսային դպրոցի առաջին դասարանների սովորողները միմյանց նվիրեցին գրքեր, ապա միասնական ընթերցումներով շնորհավորեցին Թումանյան պապիկին։
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողների հետ բեմադրեցինք Հովհաննես Թումանյանի «Փիսոն» և «Շունը» բանաստեղծությունները՝ ստեղծելով թումանյանական հերոսների խառնաշփոթ։Ինչպես միշտ գլխավոր դերերում էին շունն ու կատուն։
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի աղջիկները հանդես եկան որպես թումանյանական փիսոներ և ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Փիսոն» բանաստեղծությունը։
«Թումանյանական օրեր » նախագծի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք Հովհաննես Թումանյանի «Փիսոն» բանաստեղծությանը, զրույց-քննարկում ունեցանք ստեղծագործության շուրջ, խաղ-ուսուցմամբ ներկայացրեցինք այն։Ոգևորությունը փոխանցվեց ընտանիքներում և ստեղծագործությունը սովորողները ներկայացրեցին թատերական խաղ-բեմադրությամբ։