Рубрика: Թումանյանական օրեր նախագիծ
Ուսումնական ճամփորդություն Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Օրը՝ մարտի 15
Մեկնումը՝ 10:15
Ներկայացման սկիզբը ՝ 11։00
Ժամանումը՝ 13:00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե մամիկոնյան, Կարինե Խառատյան, Անուշ Աթայան, Սրբուհի Ներրսիսյան, Մարի Միքայելյան, Քրիստինե Գրիգորյան, օգնականներ՝ Սուսաննա Պետրոսյան, Օլյա Մանդալյան, Ռոզա Մելիքյան, Աննա Մանուկյան
Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն, Հասցե՝ Սայաթ-Նովա 4
Նպատակը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում դիտել «Անխելք մարդը» ներկայացումը:
Ամփոփում՝
Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։
Նախահաշիվ՝
Ներկայացման տոմս՝ անվճար (աբոնեմենտով)
Տրանսպորտ՝ 500 դրամ
Ուսումնական ճամփորդություն Հ․Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն․Սուտլիկ Որսկանը
Օրը՝ փետրվարի 24
Մեկնումը՝ 11:15
Ժամանումը՝ 13:30
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն, Հասցե՝ Սայաթ-Նովա 4
Նպատակը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում դիտել «Սուտլիկ Որսկանը» ներկայացումը:
Ամփոփում՝
Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։
Նախահաշիվ՝
Ներկայացման տոմս՝ 1500 դրամ
Տրանսպորտ՝ 500 դրամ
Թումանյանական օրեր․ ուսումնական նախագիծ
Ժամանակահատվածը՝ փետրվար ամիս
Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ
Նպատակը`
Ծանոթացում Թումանյանի ստեղծագործություններին
Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը, վերլուծական, քննադատական մտածողությունը, ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը։
Խնդիրները`
- Բանավոր խոսքի զարգացում /պատմել լսած հեքիաթը, պատմությունը, կարծիք, վերաբերմունք արտահայտել հերոսի, արարքի վերաբերյալ, պատճառաբանել սեփական կարծիքը/
- Ստեղծագործական մտքի զարգացում /նոր ավարտ հորինել հեքիաթի համար, փոխել հեքիաթի ավարտը/
- Մեդիահմտությունների զարգացում /ստեղծել դասարանական-ընտանեկան աուդիոգրքեր, Էլեկտրոնային ընթերցարաններ, տեսանյութեր/
- Համագործակցային հմտությունների զարգացում /թատերական -խաղ-ներկայացում-բեմադրություն/
Լեզվագործունեություն
Ռոդարիական հնարքների կիրառում`
- Հեքիաթին նոր ավարտ կամ նոր սկիզբ հորինել
- Հեքիաթների շիլափլավ
- Խառնել հեքիաթի հաջորդականությունը
Ստեղծագործությունների ցանկ՝
Մանուկն ու ջուրը
Թռչունի մտածմունքը
Ամենից լավ տունը
Գարնան առավոտ
Շունն ու կատուն
Անբան Հուռին
Բարեկենդանը
Ձախորդ Փանոսը
Տերն ու ծառան
Տեխնոլոգիա-խոհանոցային գործունեություն
Թումանյանական հերոսների պատրաստում`
- Կավից, խմորից, մթերքներից
Մեդիատեխնոլոգիա
- PowerPoint ծրագրով ստեղծել Թումանյանի ստեղծագործությունների մեդիափաթեթ
Երաժշտական գործունեություն
Ունկնդրում և վերհիշում ենք թումանյանական տեքստերով երգերը:
Ընտանեկան նախագծեր.
- «Թումանյանական օրեր» ուսումնական նախագիծը շարունակվում, տեղափոխվում է ընտանիք՝ ներառելով սովորողի ընտանիքի անդամներին: Ընտանիքում ստեղծվում են թումանյանական տարբեր ներկայացումներ, ընթերցումներ, որոնք մեդիայի շնորհիվ հասանելի են դառնում բոլորին:
- Ընտանիքում` հարազատների, տատիկ-պապիկների, ծանոթ-բարեկամների հետ թումանյանական ստեղծագործությունների պատմում, դերախաղ:
Ուսումնական ճամփորդություն
Թումանյանի անվան Տիկինիկային թատրոն
Թումանյանի զբոսայգի
Նախագծի արդյունքում
Արդյունքում ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են սովորողի անհատական բլոգում, դասարանական բլոգում, ենթակայքում։
Այց Պատանի հանդիսատեսի թատրոն
Այցելության օրը՝ ապրիլի 5
Սկիզբը՝ 11։00
Ավարտ` 13։00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-1, 2-3, 3-1, 3-2 դասարաններ
Պատասխանատուներ-Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան
Նպատակը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում սովորողները դիտելու են Թումանյանի «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացումը: Թումանյանական ֆլեշմոբի ներկայացում:
Քարտեզը՝

Հ․Թումանյան․«Կիկոսի մահը»
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները paint ծրագրով նկարել են Հ․Թումանյանի « Կիկոսի մահը» հեքիաթը։Կեցցե՜ք։
















Հ․Թումանյանի « Չարի վերջը »․մեդիահեքիաթ
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Սոֆան paint ծրագրով նկարել և ներկայացնում է Հ․Թումանյանի « Չարի վերջը » հեքիաթը։Շատ լավ և հետաքրքիր մեդիահեքիաթ է ստացվել։Կեցցե՜ս։
«Թումանյանական օրեր» նախագիծ․ «Ծիտը»
«Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում Էվան paint ծրագրով նկարել և ներկայացնում է Հ․Թումանյանի « Ծիտը » հեքիաթը։Շատ լավ և հետաքրքիր մեդիահեքիաթ է ստացվել։Կեցցե՜ս։