Կավե կախազարդեր.աշնանային տերևներ

«Սեբաստացու օրեր» և «Արտադրությամբ ուսուցում» նախագծերի ընթացքում սովորողները ստեղծեցին գեղեցիկ, գունեղ կավե կախազարդեր` աշնանային տերևներ:

Ամանորյա կավե խաղալիքների պատրաստում․Համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ

Մասնակիցներ՝  3.1 դասարանի սովորողներ

  • Ամանորյա նախապատրաստական աշխատանքներ՝ էսքիզների ստեղծում, աշխատանքային քննարկումներ սովորողնորի հետ, նյութերի ընտրություն
  • Միջավայրի ձևավորման համար ամանորյա դեկորների պատրաստում`պուրակների ձևավորում. տոնական խաղալիքների պատրաստում
  • Սրահների ձևավորում

Մոմակալների և այլ զարդարանքների ստեղծում

Այլընտրանքային տոնածառի ձևավորում

Անհրաժեշտ նյութեր

  • փայտոր
  • թրծակավ
  • ակրիլի ներկեր
  • թելեր
  • ժապավեններ
  • մոմեր
  • Տաք սոսինձ

Դդմածես 2025.Պատրաստում ենք կավե դդումներ

Ձմեռային ճամբարի ընթացքում <<Դդմածես 2025>> նախագծի շրջանակում համագործակցեցինք Քանդակի դպրոցի՝ ընկեր Ալիսի և ընկերների հետ։Ճամբարականները ավագ դպրոցի սովորողների օգնությամբ պատրաստեցին կավե դդումներ։

Ձմեռային ճամբար 2025.Կավե ազգային զարդանախշեր

Ազգագրական փառատոնի շրջանակում համագործակցեցինք Քանդակի դպրոցի՝ ընկեր Ալիսի և ընկերների հետ և կավի վրա ներկայացրեցինք հայկական զարդանախշերը։

Կավե մոլորակներ-մագնիսներ

<<Սեբաստացու օրեր>> նախագծի շրջանակում համագործակցել ենք Քանդակի դպրոցի և ընկեր Ալիսի հետ՝ պատրաստել ենք կավե մագնիսներ։Թեման ընտրել էինք տիեզերքը։Արդյունքում ստացված աշխատանքները ներկայացնելու ենք ցուցահանդեսին։աշխատանքները ինչպես միշտ շատ յուրահատուկ էին ստացվել։Յուրաքանչյուրը իր աշխատանքը կատարել էր յուրովի հետաքրքիր և գեղեցիկ։

Արդեն երկրորդ փուլում աշխատանքները գունավորեցինք։

Կավե մոլորակներ

<<Տիեզերք>> ուսումնական նախագծի շրջանակում համագործակցեցինք Քանդակի դպրոցի հետ և ընկեր Ալիսի հետ կավով աշխատեցինք և պատրաստեցինք կավե մոլորակները։

Աշխատանքը կներկայացնենք նաև ցուցահանդեսին։

Ավելին տեսանյութում՝

Պատրաստում ենք կավե ռոդարիական կերպարներ

Հունիսյան ճամբարի ընթացքում այցելեցինք Քանդակի դպրոց՝ ընկեր Ալիսի մոտ և կավից պատրաստեցինք կավե ռոդարիական կերպարներ, որոնք յուրաքանչյուրը տարբերվում էր իր ոչ սովորական լինելով։Պատրաստում և տեղում հորինում էինք ռոդարիական հեքիաթներ։

«Ձոն» ուսումնական նախագիծ.Ինքնաշեն թաղարներ գիպսից

Գարուն, կանացիություն եւ ծաղկման գեղեցկություն…🍀🌸👩‍🍼

«Ձոն» ստուգատեսի, «Մայրիկատոնի» շրջանակում Հյուսիսային դպրոցի 1-1 դասարանի սովորողները քանդակի արվեստանոցում ստեղծեցին անհատական գիպսե թաղարներ։

Մայրության օրվա համար գիպսե ծաղկամանների ստեղծումը սովորողներին բովանդակալից հնարավորություն է տալիս արտահայտելու իրենց ստեղծական ունակությունները, կարևորելու գարնան գեղեցկությունը և արժևորելու մայրության սերը: Գեղարվեստական ​​արտահայտչամիջոցներով սովորողները սովորում են տոնել և փայփայել կանանց՝մայրերին, ովքեր կենսական դեր են խաղում իրենց կյանքում:

Հ.Գ. հատուկ շնորհակալություն քանդակի ուսուցիչ՝ Ալիս Գեւորգյանին հոգատար, սիրալիր աջակցության համար

Ազգագրական փառատոն 2024.Կավե մագնիսներ` ազգային զարդանախշերով

«Ազգագրության փառատոն 2024» -ի շրջանակում համագործակցեցինք Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ, կավից պատրաստեցինք կավե մագնիսներ, որոնց վրա կատարեցինք ազգային զարդանախշ։Աշխատանքից առաջ իհարկե նախապես ծանոթացել էինք ազգային զարդանախշերին և մի քանի աշխատանք կատարել զարդանախշերով։Հանդիպում էինք երկրորդ անգամ, որպեսզի արդեն թրծված կավե աշխատանքները գունավորենք։Աշխատանքները ներկայացվելու են Հյուսիսային դպրոցի «Ազգագրության փառատոն 2024» -ի ամփոփո համերգ-ցուցադրությանը։

Ընթացքը ստորև՝

Կավե մագնիսներ՝ հայկական զարդանախշերով

«Ձմեռային ազգագրության փառատոն 2024»-ի ընթացքում կատարեցինք աշխատանք կավով՝ համագործակցելով Ալիս Գևորգյանի և ավագ սովորողների հետ։Ավագ սովորողները մեր ջոկատի ճամբարականներին ներկայացրեցին աշխատանքը և սկսեցինք աշխատանքը։Սովորողները նախապես ծանոթացել էին հայկական զարդանախշերին և զարդանախշերով տարբեր տեխնոլոգիական աշխատանք էին կատարել։Ավագ սովորողները սիրով օգնեցին կրտսեր ճամբարականներին և շատ գեղեցիկ աշխատանք կատարեցին։