Կրթական շքերթ 2023

Կրթական շքերթի նախապատրաստվելու շաբաթվա ընթացքում իրականացնեցինք տարբեր գործունեություններ՝ երաժշտական, խաղային, տեխնոլոգիական, մարզական հետաքրքիր, ստեղծական երևակայական և այլն: Յուրաքանչյուր օրն ունեցավ իր հետաքրքիր անվանումը։ Նվեր օրերն ամփոփվեց կրթական շքերթով Մարմարյա սրահում։

Կրթական շքերթի նախապատրաստական աշխատանքների ամփոփումը ստորև՝

Կրթական շքերթի ամփոփումը ստորև՝

Տեսանյութը՝ Մարի Միքայելյանի

Բզզան օր․Աթաբեկ Խնկոյան «Մեղու»

Այսօր կրթական շքերթին նախապատրաստվելու շաբաթվա հերթական հետաքրքիր օրն է։Սովորողները դառնալու են մեղուներ և ունենան բզզան օր։

Ձմերուկով էստաֆետային խաղեր, ձմերուկգլորոցի, ձմերուկուտոցի

Հյուսիսային դպրոցում այսօր ձմերուկի օր էր։Առավոտյան սովորողներին ներկայացրեցի, թե ինչ օր ենք ունենալու, և այդ պահից սկսած անհամբեր սպասում էին ձմերուկներին։

Անցկացրեցինք ձմերուկով էստաֆետային խաղեր, մի լավ գլորեցինք և վերջում իհարկե համտեսեցինք ։Սովորողների ոգևորությունն անսահման էր։Պարզվեց, որ գրեթե բոլորը շատ են սիրում ձմերուկ։

Ավելին տեսանյութերում՝

Ուրախ չլմփոցներ

Պատրաստվում ենք կրթական շքերթին, և այդ առթիվ նաև լողավազանն ենք օգտագործում երգելու համար։Արդյունքում ստացվում է ուրախ չլմփոցներ։

Տեսանյութը՝ Մարի Միքայելյանի

Երաժշտության մասնագետ՝ Արմենուհի Սոկրատունի

Ջա՜ն, լողում ենք

Տոնական օրը ամփոփեցինք լողով։Սովորողների ոգևորվածությունը ինչպես միշտ աննկարագրելի է։

Ավելին տեսանյութում՝

Նվեր օր․«Լվացքատոն» ցուցահանդես- համերգ

Սեպտեմբերի չորսին Հյուսիսային դպրոցում տեղի ունեցավ «Լվացքատոն» ցուցահանդես- համերգը՝ որին մասնակցեցին նաև առաջին դասարանի սովորողները։Օրը լցված էր գունեղ էմոցիաներով, ժպիտներով ու գեղեցիկ երաժշտությամբ։

Ավելին տեսանյութում՝

Նվեր օր․Առավոտյան ընդհանուր պարապմունք

Օրվա մեկնարկը ինչպես միշտ սկսում ենք ընդհանուր պարապմունքով՝ ծափերով, մարզվելով, երգելով, պարելով։Ավելին տեսանյութում՝

Կրթական շքերթ 2023

Նվեր օրեր կրթական շքերթով

սեպտեմբերի 4-8

Նպատակը՝ կրթական ծրագրի մուտքը՝ խնդություն:

Խնդիրները

  • Ծանոթացում: Հեղինակային կրթական ծրագրի միջավայրի յուրացում:
  • Երգերի, բանաստեղծությունների ուսուցում խաղային մեթոդների օգնությամբ:
  • Տեխնոլոգիական, մարզական գործունեության իրականացում ստեղծագործական մոտեցմամբ:
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածումը ֆլեշմոբային ձևաչափով մեդիա հարթակներում:

Ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 4-8

Մասնակիցներ՝ առաջին դասարանի դասվարներ, երաժիշտներ, տեխնոլոգներ, ուսուցչի օգնականներ:

  • Արևելյան դպրոց-պարտեզ՝ Արմինե Մնացականյան, Հասմիկ Ղազարյան, Տաթև Սահակյան
  • Արևմտյան դպրոց-պարտեզ՝  Աշխեն Թադևոսյան, Մարգարիտ Թամազյան
  • Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան
  • Հարավային դպրոց-պարտեզ՝ Թամարա Մարիմյան, Մերի Գրիգորյան

Նկարագրությունը

Կրթական շքերթի նախապատրաստության ընթացքում նախատեսվում է իրականացնել երաժշտական, խաղային, մարզական, տեխնոլոգիական, մարզական (լող) հետաքրքիր, ստեղծական գործունեություն: Յուրաքանչյուր օր կունենա իր հետաքրքիր անվանումը: Կրթահամալիրի կրտսեր դպրոցներում կիրականացվեն միաժամանակյա ֆլեշմոբներ՝ որպես հեղինակային կրթական ծրագրի տոնական ներկայացում: Յուրաքանչյուր օրը կրթահամալիրի հիմնադիր տնօրենի, հեղինակային կրթական ծրագրի նվերն է մասնակիցներին։

Читать далее «Կրթական շքերթ 2023»