Ինչպես պատրաստել «Չարխափան»

Այսօր մեզ հյուր էր եկել սիրելի տիկին Մարինեն:Նա ներկայացրեց, թե ինչ է չարխափանը և ինչպես ընկույզներից չարխափան պատրաստենք։Սովորողներին շատ հետաքրքիր էր լսել և տեսնել ընթացքը:

Ամանորյա կավե խաղալիքների պատրաստում․Համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ

Մասնակիցներ՝  3.1 դասարանի սովորողներ

  • Ամանորյա նախապատրաստական աշխատանքներ՝ էսքիզների ստեղծում, աշխատանքային քննարկումներ սովորողնորի հետ, նյութերի ընտրություն
  • Միջավայրի ձևավորման համար ամանորյա դեկորների պատրաստում`պուրակների ձևավորում. տոնական խաղալիքների պատրաստում
  • Սրահների ձևավորում

Մոմակալների և այլ զարդարանքների ստեղծում

Այլընտրանքային տոնածառի ձևավորում

Անհրաժեշտ նյութեր

  • փայտոր
  • թրծակավ
  • ակրիլի ներկեր
  • թելեր
  • ժապավեններ
  • մոմեր
  • Տաք սոսինձ

Հանելուկ-հորինուկներ տիեզերքի մասին

«Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոց-պարտեզի 1․2 և 3․1 դասարանի սովորողները սովորող-սովորեցնող մեթոդով հորինեցին հանելուկներ և Paint նկարչական ծրագրի օգնությամբ նկարազարդեցին։

Читать далее «Հանելուկ-հորինուկներ տիեզերքի մասին»

Սովորող-սովորեցնող նախագիծ. PowerPoint ծրագրի ուսուցում

Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանցիները հյուրընկալեցին 3․1 դասարանի սովորողներին։ Ավագ ընկերները մեզ սովորեցրեցին օգտվել Powerpoint ծրագրից օգտվել։

Ես փոխանցում եմ մեդիահմտություններ․համագործակցային նախագիծ

Համագործակցություն՝ 3.1 դասարանի սովորողների հետ

Վայրը՝ Հյուսիսային դպրոցի էստրադա

Օրը՝ հոկտեմբերի 7, Ժամը՝ 12։50-13։30

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան

Նպատակը՝

  • Ավագ ընկերներից սովորել համակարգչից օգտվելու կանոնները
  • Ծանոթանալ Paint նկարչական ծրագրի գործիքակազմին
  • Կիրառել ձեռք բերված հմտություններն ու կարողությունները

Խնդիրներ՝

  • խմբային աշխատանք կատարելու կարողության ձեռբերում
  • համագործակցել ավագ ընկերների հետ
  • սովորելու կարողությունների ձեռքբերում

Ընթացքը՝ 3․1 դասարանի սովորողներն իրենց մեդիագործիքներով Հյուսիսային դպրոցի էստրադա պուրակում հանդիպում կունենան 1․2 դասարանի սովորողների հետ։ Հանդիպման ընթացքում կսովորեցնեն համակարգչից օգտվելու կաննոները և Paint ծրագրի գործիքակազմին։ Միասին «Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում կնկարեն մոլորակները։

Արդյունքը՝ կհրապարակվի դասարանական բլոգում, ենթակայքում ,կայքում։

Դդմածես 2025.Պատրաստում ենք կավե դդումներ

Ձմեռային ճամբարի ընթացքում <<Դդմածես 2025>> նախագծի շրջանակում համագործակցեցինք Քանդակի դպրոցի՝ ընկեր Ալիսի և ընկերների հետ։Ճամբարականները ավագ դպրոցի սովորողների օգնությամբ պատրաստեցին կավե դդումներ։

Ձմեռային ճամբար 2025.Կավե ազգային զարդանախշեր

Ազգագրական փառատոնի շրջանակում համագործակցեցինք Քանդակի դպրոցի՝ ընկեր Ալիսի և ընկերների հետ և կավի վրա ներկայացրեցինք հայկական զարդանախշերը։

Ազգագրական փառատոն.Ազգային ուժախաղեր

Ազգագրական փառատոնի շրջանակում 2.1 և 1.1 ջոկատները ծանոթացան ազգային խաղերից մեկին և միմյանց հետ շատ մեծ ոգևորությամբ խաղացին:

Բանավոր մաթեմատիկայի ստուգատես.Միջդպրոցական հանդիպում

Բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի ընթացքում հանդիպեցին Հյուսիսային և Արևմտյան դպրոցների երկրորդ դասարանների սովորողները, միմյանց հետ ծանոթացան և սկսեցին խաղալ իրենց իսկ պատրաստած ինքնաշեն խաղերը:Ընթացքը շատ հետաքրքիր և ոգևորիչ էր սովորողների համար:

Տեսանյութը` Աշխեն Թադևոսյանի

The Ugly Duckling/Անճոռնի ճուտիկը թատրոն-ավտոբուս . Այց թոնրատուն

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզի 2.1 դասարանի ճամբարականները այցելեցին Հարավային դպրոց-պարտեզի թատրոն-ավտոբուս` անգլերեն լեզվով դիտելու «Անճոռնի ճուտիկը» ներկայացումը:

Եվ´ միջավայրը, և´ ներկայացումը հրաշալի էին:Ներկայացումից հետո ճամբարականները ունեցան շատ հետաքրքիր քննարկում ընկեր Աննայի հետ:Ներկայացումը դիտելուց հետո մեծ ոգևորությունյամբ այցելեցինք Հարավային դպրոցի նորաբաց թոնրատուն:

Թոնրատանը վառարանի շուրջ պատրաստեցինք շա՛տ համեղ կարտոֆիլի պլեճ, ընթացքում երգեցինք, պարեցինք:Համեղ կարտոֆիլը համտեսեցինք լավաշով և պանրով և իհարկե տաք թեյ խմեցինք:Շատ շնորհակալություն Աննա Գանջալյանին հրավերքի համար:Բոլորիս համար օրը լի էր դրական էներգիայով և դարձավ անմոռանալի:

Ընթացքը տեսանյութերում`

Տեսանյութը Լիլիթ Մելքոնյանի`