Դասարան համույթով հակաբացիլ տոնախմբություն

«Հակաբացիլ Կոմիտաս 2023», «Պարատուն», «Ընթերցում ենք Թումանյան, Աղայան, Խնկոյան» նախագծերով կներկայանան 3.1, 3.3 դասարանների սովորողները

Օր՝ հունիսի 7
Ժամ՝ 12.30
Վայր՝ Հյուսիսային դպրոց, Ներքին բակ
Մասնակիցներ՝ 3.1, 3.3 դասարանների սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր, այլք

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան

Ծրագիր

  • Թմբուկային ռիթմիկ ֆլեշմոբ
  • Մոկաց շուկեն
  • Հեյ, իմ Նազան
  • Հ. Թումանյան՝ «Լուսաբացին»

Ծուղրուղո՜ւ.

Աքլորը զիլ կանչեց թառին.

-Ճիկ-Ճիկ, Ճիկ-Ճիկ,

Զարթնեց մթում ծիտը ծառին.

Ծուղրուղո՜ւ.

Խոսեց ծեգին երկրորդ բերան.

— Հո-հո՜, հո-հո՜,

Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.

— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,

Նստեց նանը տեղի միջին։

  • Սար, սար
  • Հոյ, Նազան
  • Հ. Թումանյան՝ «Է՜յ կանանչ ախպեր»

Է՜յ կանանչ ախպեր,

Է՜յ ճանանչ ախպեր,

Արի՜, քեզ հետ բե՛ր

Արևի շողեր.

Բեր անուշահոտ

Ծիլ, ծաղիկ ու խոտ,

Կարկաչուն վըտակ,

Երկինք կապուտակ,

Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,

Գառների մայուն,

Խաղ, ուրախություն․

Է՜յ կանանչ ախպեր,

Է՜յ ճանանչ ախպեր։

Читать далее «Դասարան համույթով հակաբացիլ տոնախմբություն»

Ծաղկունք՝ Սուրբ Սարգիս եկեղեցի․Բարձունքի հաղթահարում

Ելք ստուգատես

Հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության օրը, ուղևորվեցինք Ծաղկունք՝ հաղթահարելու բարձունքը։Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ մեծով ու փոքրով հաղթահարեցինք բարձունքը՝ հասնելով Սուրբ Սարգիս եկեղեցի։Եկեղեցու բակում շնորհավորեցինք բոլոր երեխաների տոնը և իրականացրեցինք <<Հակաբացիլ Կոմիտաս>> նախագիծը։Իսկ եկեղեցու ներսում արդեն իսկ փոքրիկ ժամերգություն կատարեցինք։Օրը լի էր հուզմունքով, ուրախությամբ և շատ մեծ տպավորություններով։

Արհեստների, արվեստների քաղաք Գյումրի․ հայրենագիտական ճամփորդություն

Քարտեզը՝ այստեղ։

Մեկնում՝  հունիսի 9-ը  ՝ ժամը 07։50, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերադարձ՝ մայիսիս 10 ՝ 20։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Մասնակիցներ՝  3․1, 3․3 դասարաններիի սովորողներ, ծնողներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Հայրենագիտական քայլքերի պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան

Ճամփորդության նպատակը`  

  • Հայրենագիտական և ճանաչողական ճամփորդություն,
  • Այցեր արվեստանոցներ,
  • Կրթական փոխանակման ծրագիր
Читать далее «Արհեստների, արվեստների քաղաք Գյումրի․ հայրենագիտական ճամփորդություն»

Ծնողական հանդիպում-քննարկում

Օրը` հունիսի 7

Ժամը՝ 13.15

Օրակարգում՝

  • Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում
  • Ելք ստուգատեսի ամփոփում — կլոր սեղան
  • Սովորողները ներկայացնում են իրենց ընկերեների բլոգները
  • Հակաբացիլ Կոմիտաս ծնողների, սովորողների մասնակցությամբ
  • Ուսումնական 4-րդ շրջան /սովորողների ամփոփումներ, հաշվետվություններ/
  • Սովորողի աճի զարգացման բնութագրեր. դիտարկումներ
  • Ուսումնական գործիքներ
  • Ուսումնական վճարներ
  • «Ուսումնական ամառ» նախագծային աշխատանքներ
  • «Մուտք 4-րդ դասարան» ուսումնական բլոգներ

Շապիկանկարչություն

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ

Օրը՝ հունիսի 7

Ժամը՝ 13.00

Անհրաժեշտ իրեր՝ կտորի ներկ, վրձին, սպիտակ շապիկ, ձայնագրող և տեսագրող սարք

Ընթացք՝ Տեխնոլոգ Տաթև Աթոյանի օգնությամբ ծանոթաում ենք ներկերի տեսակներին և աշխատանքի բովանդակությանը։Սովորողները իրենց հետ ունենում են մեկական սպիտակ կիսաթև շապիկ: Շապիկները հագցնում ենք ստվարաթղթի վրա, ապա վրձինով և հատուկ հագուստի համար նախատեսված ներկերով նկարում ենք գունային պատկերներ:

Խնդրիներ՝ Սովորողի մոտ խթանել երևակայության դրսևորումները, զարգացնել տեխնոլոգիական հմտություները, պատրաստվել ցուցահանդեսի

Նպատակը ՝  ունենալ սովորողների ձեռքերով նկարված շապիկներ, արդյունքը ներկայացնել ցուցահանդեսին

Արդյունքը- կհրապարկվի բլոգում։