Հունիսյան ճամբարի ընթացքում այցելեցինք Քանդակի դպրոց՝ ընկեր Ալիսի մոտ և կավից պատրաստեցինք կավե ռոդարիական կերպարներ, որոնք յուրաքանչյուրը տարբերվում էր իր ոչ սովորական լինելով։Պատրաստում և տեղում հորինում էինք ռոդարիական հեքիաթներ։
Рубрика: հունիս 2024
Հակաբացիլ Կոմիտաս
Հունիսի 1-ին Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողներն ու 5-6 տարեկանների խումբը Վահան Տերյանի այգում ներկայացավ <<Հակաբացիլ Կոմիտաս>> նախագծով՝ ներկայացնելով Կոմիտասյան երգերը։Այգին լցված էր Կոմիտասյան շնչով, բոլորը հիացած լսում էին և վայելում։Կեցցե՜ն մեր փոքրիկները։
Բարձունքի հաղթահարում․Թուխ Մանուկի եկեղեցի





Բարձունքի հաղթահարում նախագծի շրջանակում առաջին անգամ սովորողների և ծնողների հետ իրականացրեցինք ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Լուսագյուղ և հաղթահարեցինք Թուխ Մանուկ եկեղեցու բարձունքը։Ավելին տեսանյութերում։
Տեսանյութը՝ ծնող Արմինե Նահապետյանի
Ամառային ուսումնական ճամբար 27.05-07.06

Ճամբարի տևողությունը՝ 27.05-07․06
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 ճամբարային ջոկատ
Նպատակը՝ ուսումնական գործունեության ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, ինքնուրույնության, հմտությունների արձանագրում, ֆիզիկական, բնագիտական, խոհարարական հմտությունների զարգացում:
Ճամբարի ուղղություններ․
- Լողափնյա ճամբար
- Շրջակա միջավայրի խնամք
- Հեծանվաերթ
- Մարզական խաղեր
- Մարզական լողափնյա խաղեր, մրցաշարեր
- Ես կարողանում եմ․ ստուգատես
- Նկարչական պլեներ բանգլադեշյան պուրակներում
- Մեդիահմտությունների փոխանցում
- Ճամփորդական նախագծեր