Սովորող-սովորեցնող նախագիծ.դդմածես.շարժական դդմաբացիկներ

Ձմեռային ճամբարի ընթացքում 3․1 դասարանի սովորողները հանդիպեցին 2.1 դասարանի սովորողների հետ և սովորեցրեցին ինչպես պատրաստել շարժական մեդիաբացիկներ։Քանի որ նաև դդմածես նախագիծն էինք իրականացնում այդ ընթացքում, այդ պատճառով սովորողները պատրաստեցին զվարճալի դդմաբացիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր կրտսեր սովորողների համար։

Բնագիտատեխնիկական ստուգատես. Բնագիտական փորձեր

Բնագիտատեխնիկական ստուգատեսի ընթացքում հանդիպեցինք բնագետների ջոկատի հետ, ովքեր մեզ ներկայացրեցին հետաքրքիր փորձեր։

Ազգագրական փառատոն․Ազգային խաղ՝ Ճոպան-ճոպան

Ազգագրական փառատոնի շրջանակում հանդիպեցինք տեխնոլոգների ջոկատի հետ և ընկեր Հասմիկի օգնությամբ ծանոթացանք և խաղացինք Ճոպան- ճոպան խաղը։Սովորողներին շատ դուր եկավ խաղը։

Հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:

Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Աշխատանքային նախագիծ 16-20-2023

Ձմեռային ճամբար

Անհրաժեշտ հիգիենիկ միջոցներ`

  • ախտահանիչ միջոց
  • թաց և չոր անձեռոցիկներ
  • անհատական ջրի շիշ, թերմոս
  • դիմակ 

Հունվարյան նախագծեր՝

Ուսումնական խաղեր՝

Ուսումնական տեսանյութեր՝

Читать далее «Աշխատանքային նախագիծ 16-20-2023»

Սովորող-սովորեցնող․ փոխանցում եմ մեդիահմտություն

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 և  2․1 դասարանների սովորողներ
Օրը՝ հունվարի , ժամը՝1
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 3.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Սրբուհի Ներսիսյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին շարժական բացիկներ ստեղծելու հմտություններ են փոխանցելու։

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։  3.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • paint-ով նկարը քայլերով պահպանել,
  • կիրառել մոնտաժային ծրագրի գործիքները
  • ստեղծելու են ձմեռային մեդիաբացիկ:

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

Բրեմենյան երաժիշտները.Երաժշտական ներկայացում

Ձմեռային ճամբարի ընթացքում հունվարի 11-ին այցելեցինք Պատանի Հանդիսատեսի թատրոն՝ դիտելու <<Բրեմենյան երաժիշտները>> ներկայացումը։

Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն

Օրը՝  հունվարի 11
Մեկնումը՝ 10:15
Ժամանումը՝ 13:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, 1-3-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատու՝  Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան, Անուշ Աթայան, Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան, Լիանա Ռոզիկյան, Մարի Միքայելյան, Մանե Հարությունյան, Սրբուհի Ներսիսյան

Վայրը՝  «Պատանի հանդիսատեսի թատրոն»
 Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք

Նպատակը՝  «Բրեմենյան երաժիշտները» երաժշտական ուրախ ներկայացման դիտում:

Ամփոփում՝

Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։

Նախահաշիվ՝

Ներկայացման տոմս՝  1500 դրամ

Տրանսպորտ՝ 500 դրամ

Դդմածես 2023

Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 3.1 ջոկատ

Նախագծի նպատակը

  • Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռքբերում
  • Դդմի օգտակար հատկություններին մասին տեղեկությունների հավաքում google որոնողական ցանցից
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում

Նախագծի խնդիրները

  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • Լեզվամտածողության և երևակայության զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Մեդիահմտությունների զարգացում

Գործունեության ձևեր

  • Նախապես գրանցել, թե ինչ գիտեն դդմի մասին, նախագծի  վերջում համեմատել իմացածն ու նոր ձեռք բերածը
  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների, խնդիրների  հորինում
  • Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
  • Աղյուսակներ կազմել, գրանցել տեղեկությունները
  • Դդմային պատմությունների հորինում և ձայնագրում

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների` աղցանի, թխվածքաբլիթի, ղափամայի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմատիկնիկի պատրաստում
  • Դդմանկար. դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում
  • Ստացված կերպարներով փորձում ենք ներկայացում խաղալ
  • Ղափամայի ծեսի համար ճակտնոցների, գոտիների, թևնոցների պատրաստում

Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում: Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:

Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/

Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգերի
  • Ազգային պարերի ուսուցում

Ընտանեկան նախագծեր

  • Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում
  • Դդմի մասին տեղեկատվական տեսանյութերի ստեղծում

Անհրաժեշտ գործիքներ

  • Նոթբուք
  • Թվային ֆոտոխցիկ
  • Ձայնագրիչ
  • Հեռախոս

Նախագծի արդյունքում կունենանք

  • Դդմային կերակրատեսակներ
  • Դդմահեքիաթի և դդմապատմություններ
  • Դդմաընթերցարաններ
  • Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
  • Նախագծի ընթացքի մասին պատմող ֆիլմեր

Scratche ծրագրի ուսուցում

Նպատակը

  • Scratch ծրագրի ուսումնասիրում
  • հմտությունների փոխանակում
  • միասին աշխատելու կարողությունների զարգացում

Ընթացքը

Դիջիթեք 2023-ի շրջանակներում 5-րդ դասարանի սովորողները 3-րդ դասարանի սովորողներին կփորձեն ներկայացնել․

  • Սովորում են շարժում և սենսորներ բաժինները (Motion & Sensing):
  • Ծանոթանում ենք ցիկլներին: Գծում ենք երկրաչափական պատկերներ:
  • Ծանոթանում ենք փոփոխականներին և ֆունկցիաներին:
  • Ստեղծում ենք խաղ “Ընկնող բանաներ”:

Որպես օրինակ կառաջնորդվենք խաղից․

Scratch ծրագրով խաղ իմ կողմից

Արդյունքները

Կամփոփվեն սովորողների և իմ բլոգներում

Ստեղծված խաղերը, վիկտորինանաերը կներկայացվեն․ Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատեսին։ Անվանակարգը՝ ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն