Рубрика: հունվար 2025
Բանավոր մաթեմատիկայի ստուգատես
Ստուգատես իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 7-31-ը:
Մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանների ճամբարականներ
Նպատակը՝
Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում մաթեմատիական խաղերի ու խնդիրների իրականացումը, ներկայացումը, տարածումը ստուգատեսային ձևաչափով:
Խնդիրները՝
- Համագործակցելու, խմբում աշխատելու կարողությունների դրսևորում (իրար լսելու, իրարից սովորելու, իրար շարունակելու, իրար օգնելու).
- Վերլուծական, քննադատական, արագ մտածելու, կողմնորոշվելու կարողությունների դրսևորում:
Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար․ 1-ին շաբաթ 7․01-10․01․2025
Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար 2025․ ուսումնական երկրորդ շրջանի ուղեցույց։
«Ուսումնական ձմեռ» նախագծային աշխատանքների ամփոփում
Բնագիտական փորձերն ընտանեկան դպրոցներում
Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն
Ձմեռային ազգագրական փառատոն․ Ազգային, բակային խաղերի ուսուցում
Читать далее «Ձմեռային ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբար․ 1-ին շաբաթ 7․01-10․01․2025»Մարմնամարզության ստուգատես
Ձմեռային մարզական խաղերի անցկացման ժամանակահատված՝ հունվար
Համակարգումը՝ Մարզական ուսումնական կենտրոնի
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 ջոկատի ճամբարականներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող Հանրակրթական ամենամյա Ձմեռային մարզկան խաղերը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք: Ամենամյա 8-րդ Ձմեռային մարզական խաղերին մասնակցելու համար, պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ:
Читать далее «Մարմնամարզության ստուգատես»Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն

Օրը՝ հունվարի 10
Մեկնումը՝ 10:15
Ժամանումը՝ 12:50
Վայրը՝ «Պատանի հանդիսատեսի թատրոն»
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Ճանապարհի քարտեզն՝ այստեղ։
Նպատակը՝ ««Հենզելի և Գրետելի ամանորի արկածները» երաժշտական ուրախ ներկայացման դիտում:
Ամփոփում՝
Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։
Ձմեռային խաղերը Ջրվեժի արգելոցում
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 և 2․2 ջոկատներ
Օրը ՝ հունվարի 22
Ժամը՝ 11։00-12։00
Մեկնում՝ 10։15
Վերադարձ՝ 12։45
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ
Ճանապարհի քարտեզը՝ հղումով
Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան
Օգնականներ՝ Ռոզա Մելիքյան, Տաթև Սնջոյան
Ճամփորդության նկարագրություն
Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, անհրաժեշտ պարագաներին, քարտեզն ենք ուսումնասիրում (գտնում ենք «Ջրվեժ» արգելոցը, այնտեղ տանող ամենակարճ, ամենաերկար ճանապարհներն ենք առանձնացնում, որպեսզի հետո համեմատենք և այլն): Զրույց-քննարկում ձմեռային խաղեր, ձնե կերպարներ թեմայով:
Ընթացքը.
- զբոսնել, ուսումնասիրել միջավայրը
- հարմար բացատային տարածքում ձնե քանդակներ պատրաստել
- ձնագնդի խաղալ
- սահնակներով սահել
Ամփոփում՝
- պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
- ներկայացնել ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով
Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
- Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող տաբատ, լրացուցիչ հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
- թաց ու չոր անձեռոցիկ, ալկոգել
- բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք, թեյ
Ամփոփումը՝ դասարանական բլոգում
Դդմածես
Ժամանակահատված՝ հունվար
Մասնակիցները՝ 2․1 ջոկատ
Նպատակը
Ազգային ծիսական ավանդույթների ուսումնասիրում, ճանաչում, փոխանցում և տարածում:
Խնդիրները
- Ուսումնասիրություններ կատարելու, բացահայտելու, համադրելու, վերլուծելու կարողությունների զարգացում.
- Հետազոտական հմտությունների զարգացում.
- Ստեղծագործական երևակայության զարգացում.
- Համագործակցային հմտությունների փոխանցում.
- Տեխնոլոգիական, մեդիատեխնոլգիական հմտությունների զարգացում.
- Մարզական հմտությունների զարգացում:
Ուսումնական ձմեռ 2025

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի ընտանեկան դպրոցներ
Ժամանակահատված՝ դեկտեմբերի 23-ից հունվարի 7
Կազմակերպումը՝ հեռավար-առցանց, ընտանեկան դպրոցներում
Խնդիրները՝
- բանավոր և գրավոր խոսքի զարգացում
- ստեղծագործական երևակայության զարգացում
- մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային Paint ծրագրի կիրառում
Աշխատանքային ուղղությունները՝
- Ֆոտոպատում
- Ամանորյա տոնական բացիկներ Paint նկարչական ծրագրով
- Ամանորյա տոնածառ
- Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում
- Եղանակային դիտարկումներ
2. Տեսանյութ
- Դեկտեմբեր ամսին առաջարկվող փորձեր
- Տոնածառի պատրաստում, զարդարում
- Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում։ Ամանորյա խոհանոց
- Ինչպե՞ս եք նշել Ամանորն ընտանիքում, տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ
- Իմ ամանորյա նվերները
- Ամանորի մասին պատմում են տատիկ-պապիկները, հայրիկ-մայրիկները՝ խոսելով իրենց բնակավայրի Ամանորի, Ձմեռ պապի նվերների մասին
- Ձմեռային բակային խաղեր
- Ընտրի՛ր ամանորյա մուլտֆիլմերից մեկը (կամ մի քանիսը) պատմի՛ր, թե ինչի մասին էր։
Ընթացքը՝ ընտրել թեմաներից որևէ մեկը կամ մի քանիսը, ներկայացնել տեսանյութի, ռադիոնյութի կամ ֆոտոպատումի տեսքով:
Արդյունքում՝ աշխատանքները կհրապարակվեն դասարանական բլոգում, դպրոցի ենթակայքում:
Ամփոփումը ստորև՝