Ձմեռային խաղերը Ջրվեժի արգելոցում

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 2․1 և 2․2 ջոկատներ
Օրը ՝ հունվարի 22
Ժամը՝ 11։00-12։00

Մեկնում՝ 10։15

Վերադարձ՝ 12։45
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ
Ճանապարհի քարտեզը՝հղումով

Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան

Օգնականներ՝  Ռոզա Մելիքյան, Տաթև Սնջոյան

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, անհրաժեշտ պարագաներին, քարտեզն ենք ուսումնասիրում (գտնում ենք «Ջրվեժ» արգելոցը, այնտեղ տանող ամենակարճ, ամենաերկար ճանապարհներն ենք առանձնացնում, որպեսզի հետո համեմատենք և այլն): Զրույց-քննարկում ձմեռային խաղեր, ձնե կերպարներ թեմայով:

Ընթացքը.

  • զբոսնել, ուսումնասիրել միջավայրը
  • հարմար բացատային տարածքում ձնե քանդակներ պատրաստել
  • ձնագնդի խաղալ
  • սահնակներով սահել

Ամփոփում՝

  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • ներկայացնել ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող տաբատ, լրացուցիչ  հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
  • թաց ու չոր անձեռոցիկ, ալկոգել
  • բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք, թեյ

Ամփոփումը՝ դասարանական բլոգում

Ձմեռային խաղերը Ջրվեժի անտառապարկում

Նկարաշարը՝