
Ձմեռային ճամբարի ընթացքում 2.1 դասարանի ճամբարականները մասնակցեցին մարմնամարզական ստուգատեսին և հանձնեցին բոլոր նորմատիվները

Ձմեռային ճամբարի ընթացքում 2.1 դասարանի ճամբարականները մասնակցեցին մարմնամարզական ստուգատեսին և հանձնեցին բոլոր նորմատիվները



Ազգագրական փառատոնի ընթացքում հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի 1.2 դասարանի ճամբարականների հետ։Միասին խոսեցին և ներկայացրեցին հայկական գորգերի մասին տեղեկություն, իսկ հետո ավագ ընկերների օգնությամբ կրտսեր ճամբարականները paint ծրագրում նկարեցին հայկական գորգեր։Շատ ոգևորիչ համագործակցություն ստացվեց։
«Ձմեռային ազգագրական փառատոն 2025»ի շրջանակներում Հյուսիսային դպրոցի «Ուժեղներ» ջոկատն ուսումնասիրեց հայկական զարդանախշերն ու գորգը, այնուհետև Paint նկարչական ծրագրի միջոցով նկարեց։ Համագործակցեցինք Հյուսիսային դպրոցի 2.1 ջոկատի հետ։
Ազգագրական փառատոնի շրջանակում Ընկեր Հասմիկի և մաթեմատիկների ջոկատի հետ 2.1 դասարանի ճամբարականները ծանոթացան և սովորեցին երկու նոր ազգագրական պարերի՝ <<Լորկե>> և <<Շորոր>> պարերին։Ինչպես նաև ծանոթացանք մի շատ հետաքրքիր ազգային խաղի։



Ձմեռային ճամբար
«Դիջիթեք 2025» ստուգատեսի և «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում 3․1 դասարանի ճամբարականները սովորեցրեցին 2․1 դասարանի ճամբարականներին Word ծրագրում ստեղծել աղյուսակներ, որից հետո գծեցին և ստացան հունվար ամսվա օրացույցը։Օրացույցում նշեցին և գունավորեցին տոն օրերը։Ճամբարականները սովորեցին ևս մեկ մեդիահմտություն գործածելու կարողություն։Կեցցե՜ն մեր խելացիները։
Ճամբարականների հետ քննարկեցինք, թե ինչ է նշանակում «Լոգո» բառը, ծանոթացանք տարբեր տեսակի լոգոների և յուրաքանչյուր ճամբարական մտսծեց և paint ծրագրով նկարեց մեր ջոկատի լոգոն:Ինչպես նաև հորինեցին շատ հետաքրքիր կարգախոսներ:














Ձմեռային մարզական խաղերի անցկացման ժամանակահատված՝ հունվար
Համակարգումը՝ Մարզական ուսումնական կենտրոնի
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2.1 ջոկատի ճամբարականներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող Հանրակրթական ամենամյա Ձմեռային մարզկան խաղերը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք: Ամենամյա 8-րդ Ձմեռային մարզական խաղերին մասնակցելու համար, պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ:
Читать далее «Մարմնամարզության ստուգատես»
Օրը՝ հունվարի 10
Մեկնումը՝ 10:15
Ժամանումը՝ 12:50
Վայրը՝ «Պատանի հանդիսատեսի թատրոն»
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Ճանապարհի քարտեզն՝ այստեղ։
Նպատակը՝ ««Հենզելի և Գրետելի ամանորի արկածները» երաժշտական ուրախ ներկայացման դիտում:
Ամփոփում՝
Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։