Աբտոյան Գայանե
Հեսու Գրիգորյան
Դավիթ Մակարյան
Արմեն Պետրոսյան
Մարգարյան Էրիկա
Աբտոյան Գայանե
Հեսու Գրիգորյան
Դավիթ Մակարյան
Արմեն Պետրոսյան
Մարգարյան Էրիկա
Հեսու Գրիգորյան
Նունե Մովսեսյան
Անի Աղաջանյան
Արմեն Պետրոսյան
Հեսու Գրիգորյան
Նունե Մովսեսյան
Անի Աղաջանյան
Արմեն Պետրոսյան
Մարգարյան Էրիկա
Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների 18-րդ բաց հավաք
Չարխով աշխատելը նպաստում է ուշադրության կենտրոնացմանը, «փակ» երեխաներին օգնում է ազատվել ներքին վախերից,
ռելաքսացիայի հրաշալի միջոց է, զարգացնում է մանր մոտորիկան, սովորեցնում է վերահսկել էմոցիաները։
Նախագիծը՝ Ալիսա Գևորգյանի
Նախ ընկեր Ալիսը սովորողներին բացատրեց, ներկայացրեց չարխով աշխատելու տեխնիկան, այնուհետև անահատապես աշխատեց յուրաքանչյուրի հետ։Աննկարագրելի էր սովորողների արձագանքներն ու էմոցիաները։
Վերջում նաև ես փորձեցի աշխատել և ընկեր Ալիսի օգնությամբ բաժակ ստացանք։Արդյունքը ուղեկցվեց իմ ուշադիր սովորողների ծափահարություններով։
Մարզական պարապմունքի ընթացքում սովորողների հետ նախավարժանք կատարեցինք, վազեցինք և էստաֆետային ու ազգային խաղեր խաղացինք։Խաղերը սովորողների համար ամենաոգևորիչն է։

Աշխատում ենք չարխով…
Օրը՝ Մայիսի 12
Ժամը՝ 10:10- — 11:00
Նպատակ
Չարխով աշխատելու նպատակը այն չէ, որ սովորուղ ունենա աշխատանք, այլ այն է, որ սովորողը սկսի այլ կեպ ընկալել լավը
Բովանդակություն
Նպաստում է ուշադրության կենտրոնացմանը
«փակ» երեխաներին օգնում է ազատվել ներքին վախերից
ռելաքսացիայի հրաշալի միջոց է
զարգացնում է մանր մոտորիկան
սովորեցնում է վերահսկել էմոցիաները
Նախագիծը՝ Ալիս Գևորգյանի
Սովորող-սովորեցնող․ Անհատական բլոգի ստեղծում
Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ
Բլոգավարություն.առաջին հանդիպում
Բնագիտական փորձեր մայիս ամսվա համար
Արդյունքները`
Բլոգավարություն.առաջին հանդիպում
Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ
Մայիսի 5-ին Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողները ուղևորվեցինք դեպի «Ժողովրդական արվեստների թանգարան» ։Թանգարանում ամեն բան հետաքրքիր և տպավորիչ էր ։ Թանգարանը ուներ 4 սրահ, յուրաքանչյուր սրահը յուրովի հետաքրքիր էր և գեղեցիկ՝ լցված հին ու նոր ժամանակների ստեղծագործ վարպետների յուրօրինակ աշխատանքներով։Սովորողները մեծ ոգևորությամբ լսում էին և հարցեր տալիս, իսկ զբոսավարը շատ մեծ սիրով ներկայացնում էր աշխատանքները և դրանց վերաբերող պատմական փաստերը։Նաև սովորողների համար տպավորիչ էր վերջին սրահը, որտեղ նրանք նստեցին երազանքների աթոռին և իրենց երազանքը տիեզերք ուղարկեցին։
Ավելին` տեսանյութերում։
Նախագիծը՝ Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ
Այսօր՝ մայիսի 4-ին, Հյուսիսային դպրոցի 4-1և 3-1 դասարանները հանդիպեցին և համագործակցային նախագիծ ունեցան։ 4-րդցիները նախապես ծանոթացել էին ռոդարիական երկանդամություն խաղ- հնարին, ապա հորինել երեք ավարտով պատմություններ։ Ահա և ներկայացրեցին իրենց պատմությունները, իսկ 3-րդցիները ուշադիր լսեցին, քննարկեցին և մեկնաբանեցին իրենց ամենից շատ դուր եկած ավարտը։ Համագործակցության ընթացքում սովորողները զվարճացան, տխրեցին, ճամփորդեցին երևակայական պատմությունների հերոսների հետ։ Հաջորդ շաբաթ նույն նախագծով 4-րդ դասարանի սովորողներին կայցելեն 3-րդ դասարանի սովորողները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Օրը՝ մայիսի 5
Ժամանակահատվածը՝ 11:00-13:00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Օգնականներ՝ Ռոզա Մելիքյան
Վայրը՝ Ժողովրդական արվեստների թանգարան
Հասցե՝ Աբովյան 64 (Աբովյան պուրակ), հեռ՝ +374 10 569380
https://goo.gl/maps/eareJEetDb7agVgTA
Նպատակը՝
Արդյունքը՝
Արդյունքում սովորողների մոտ կզարգանա ստեղծագործական հմտությունները, կծանոթանան թանգարանային մշակույթի հետ։
Նախահաշիվ՝
Կրթական ծրագիր՝ 1500 դրամ յուրաքանչյուր սովորողի համար
Տրանսպորտ՝ 8000 դրամ