Իմ մեդիաայբբենարանը

Ժամանակահատվածը՝ մայիս ամիս

Նպատակը՝  Անհատական մեդիաայբբենարանի ստեղծում։

Աշխատանքի ընթացքը՝

Սովորողը հեղինակն է իր մեդիաայբբենարանի:

Սովորողները Paint նկարչական ծրագրով նկարած իրենց աշխատանքները, մուտքագրած բառերը հավաքում-ամբողջացնում են ֆիլմի, պրեզինտացիայի տեսքով։ Ստեղծվում են սովորողների անհատական մեդիաայբբենարաններ:

Սովորողներն ուսումնական տարվա ընթացքում ստեղծած իրենց աշխատաքները հավաքում-ամբողջացնում-ներկայացնում են։

Նախագծի իրականացման արդյունքում՝

Ստեղծված անհատական մեդիայբբենարանների հրապարակում դասարանական բլոգում։

Նախագծի ամփոփումը՝ հղումով։

Ես կարողանում եմ․․․

Մայիսյան ամենամյա 19-րդ հավաք

Նախագծի մասնակիցներ՝  1․1  դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ 1.05 -30․05․2024
Նախագծի նպատակը` սովորողին տալ ինքնուրույն ներկայանալու, ինքնաարտահայտվելու-ինքնադրսևորվելու հնարավորություն:

Ընթացքը
Սովորողները տեսանյութով ներկայացնում են իրենց կարողությունները․

  • Ես կարողանում եմ խնամել իմ ընտանի կենդանուն
  • Ես կարողանում եմ խնամել սենյակային /բակային/ բույսեր, ծառեր
  • Ես կարողանում եմ երգել /ազգային երգեր/
  • Ես կարողանում եմ խոհանոցում պատրաստել
  • Ես կարողանում եմ նվագել /որևէ գործիք/
  • Ես կարողանում եմ պարել /ազգային պարեր/
  • Ես կարողանում եմ հեծանիվ վարել /չմուշկ, անվաչմուշկ, ինքնագլոր/
  • Ես կարողանում եմ մարզվել
  • Ես կարողանում եմ ստեղծագործել, հորինել
  • Ես կարողանում եմ շախմատ խաղալ
  • Իմ կարդացած գիրքը /գրքերը/
  • Ես կարողանում եմ․․․․․․․. /սովորողն ինքն է ընտրում և ներկայացնում իր կարողությունը/

Արդյունքները հրապարակվում են դասարանական բլոգում։

Սովորող-սովորեցնող նախագիծ․ Ես փոխանցում եմ մեդիահմտություններ

Մայիսյան ամենամյա 19-րդ հավաք

Օր՝ մայիսի

Վայր՝ Հյուսիսային դպրոց

Ժամը՝ 

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 և 3.2 դասարանների սովորողներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Կարինե Խառատյան

Նպատակ՝

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3․2 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին Power Point ծրագրից օգտվելու հմտություններ են փոխանցելու։

  • Power Point ծրագրի յուրացում
  • Power Point-ի գործիքների կիրառում
  • միասին աշխատելու կարողությունների զարգացում

Արդյունքը՝ կամփոփենք դասարանական բլոգում: