Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ

Նախագիծը՝ Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ

Այսօր՝ մայիսի 4-ին, Հյուսիսային դպրոցի 4-1և 3-1 դասարանները հանդիպեցին և համագործակցային նախագիծ ունեցան։ 4-րդցիները նախապես ծանոթացել էին ռոդարիական երկանդամություն խաղ- հնարին, ապա հորինել երեք ավարտով պատմություններ։ Ահա և ներկայացրեցին իրենց պատմությունները, իսկ 3-րդցիները ուշադիր լսեցին, քննարկեցին և մեկնաբանեցին իրենց ամենից շատ դուր եկած ավարտը։ Համագործակցության ընթացքում սովորողները զվարճացան, տխրեցին, ճամփորդեցին երևակայական պատմությունների հերոսների հետ։ Հաջորդ շաբաթ նույն նախագծով 4-րդ դասարանի սովորողներին կայցելեն 3-րդ դասարանի սովորողները։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Ժողովրդական արվեստների թանգարան» ուսումնական ճամփորդություն

Օրը՝ մայիսի 5
Ժամանակահատվածը՝ 
11:00-13:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Օգնականներ՝ Ռոզա Մելիքյան

Վայրը՝ Ժողովրդական արվեստների թանգարան

Հասցե՝ Աբովյան 64 (Աբովյան պուրակ), հեռ՝ +374 10 569380

https://goo.gl/maps/eareJEetDb7agVgTA

Նպատակը՝

  • Շրջայց թանգարանի ցուցասրահներում
  • Կրթական ծրագրի մասնակցություն

Արդյունքը՝

Արդյունքում սովորողների մոտ կզարգանա ստեղծագործական հմտությունները, կծանոթանան թանգարանային մշակույթի հետ։

Նախահաշիվ՝

Կրթական ծրագիր՝ 1500 դրամ յուրաքանչյուր սովորողի համար

Տրանսպորտ՝ 8000 դրամ

Բլոգավարություն.առաջին հանդիպում

Այսօր <<Սովորող-սովորեցնող>> և <<Բլոգավարություն>> նախագծերի շրջանակում մեզ հյուր էին եկել 2.1 դասարանի սովորողները, ովքեր դեռ նոր պետք է ունենան իրենց անհատական բլոգները։Մեր սովորողները իրենց ներկայացրեցին, թե ինչ է բլոգը, ինչպես այն օգտագործել, ինչի համար է նախատեսված և այլ հմտություններ, որոնք կիրառում ենք բլոգավարության ընթացքում։Սովորողները այդ ամենը ներկայացրեցին իրենց բլոգների օրինակի միջոցով։

Երկրորդ հանդիպման ընթացքում արդեն միասին հրապարակում կկատարեն կրտսեր սովորողների բլոգներում։

Ավելին տեսանյութում՝

Բնագիտական փորձեր մայիս ամսվա համար

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ

***

Մայիսի 02-07

Փորձ 1

Անհրաժեշտ նյութեր` պոլիէթիլենային տոպրակ, մի քանի մատիտ և ջուր։

Ընթացքը`
Տոպրակը կիսով չափ լցնում ենք ջրով, ինչից հետո ծակում ենք տոպրակը մատիտներով հենց այն մասից, որտեղ ջուր կա։ Մատիտները թողնում ենք անցքերի մեջ։ Ի՞նչ տեղի ունեցավ։

***

Читать далее «Բնագիտական փորձեր մայիս ամսվա համար»

Էկո նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Վայրը՝ Ծաղկունք գյուղ, բարձունքի հաղթահարում դեպի  Սուրբ Սարգիս եկեղեցի— էկո նախագծի իրականացում, միջավայրի մաքրում

 Անհրաժեշտ պարագաներ՝

արևապաշտպան գլխարկ
աղբի տոպրակ
ձեռնոց

Արդյուքում՝  կունենանք բնությունը սիրող, գնահատող սովորողներ:

Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց

Օրը՝ Մայիսի 5

Ժամը՝ 11:05-12:35

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-4-րդ դասարաններ

Համակարգողներ՝ Սոֆյա Մամյան, Մարի Միքաելյան, Սրբուհի Ներսիսյան

Նպատակը՝

«Սովորող-սովորեցնող» նախագծով այցելություն կրտսեր սեբաստացիներին, ստեղծագործական հմտությունների փոխանցում, նոր պատմությունների հորինում։

Խնդիրները՝

Խոսքի զարգացում, մտքերն ազատ արտահայտելու կարողությունների բարելավում, ընթերցածն ու հորինածը հետաքրքիր ներկայացնելու հմտությունների ձեռքբերում, փոխանցում։

Читать далее «Ռոդարիական երկանդամություն խաղ-հնար․ համագործակցային նախագիծ»

Սովորող-սովորեցնող․ Անհատական բլոգի ստեղծում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.1 և  2․1 դասարանների սովորողներ
Օրը՝ մայիսի, ժամը՝
Վայրը՝ Հյուսիսային դպրոցի, 3.1 դասասենյակ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Սրբուհի Ներսիսյան

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.1 դասարանի սովորողներն իրենց կրտսեր ընկերներին անհատական բլոգ ստեղծելու հմտություններ են փոխանցելու։

Նպատակը՝
-Համագործակցային հմտություններ

-Խմբում աշխատելու հմտություններ

-Խմբային աշխատանքը ղեկավարելու, թիմում ներառվելու, համատեղ աշխատանքը ներկայացնելու հմտություններ

-Տեքստի, ուսումնական նյութի հետ աշխատելու հմտություններ

-Իմացածը փոխանցելու հմտություններ

Օգտակար փաթեթ՝ Բլոգի ստեղծում և սպասարկում

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով)։  3.1 դասարանի սովորող կրտսեր ընկերոջը (ընկերներին) սովորեցնելու է.

  • բլոգ ստեղծել
  • սպասարկել (հրապարակումներ անել)

Նպատակը՝
-Համագործակցային հմտություններ

-Խմբում աշխատելու հմտություններ

-Խմբային աշխատանքը ղեկավարելու, թիմում ներառվելու, համատեղ աշխատանքը ներկայացնելու հմտություններ

-Տեքստի, ուսումնական նյութի հետ աշխատելու հմտություններ

-Իմացածը փոխանցելու հմտություններ

Ամփոփումը՝ դասարանական բլոգներում, ենթակայքում։

Արդյունքն՝ այստեղ։