Լողի ստուգատես 2024

Կրկին փակ լողավազանում ենք, լողում ենք։Սակայն այսօր ոչ միայն լողում ենք, այլ՝ լողի ստուգատեսի շրջանակում ցույց ենք տալիս այն բոլոր կարողություններն, որոնք սովորել ենք այս ամիսների ընթացքում։Շատերը սովորել են լողալ առանց թևիկների կամ օղակների։

Մարզական ստուգատես 2024

Ձմեռային ճամբարի ընթացքում իրականացվում են մի քանի ստուգատեսներ, որոնցից մեկը մարզական ստուգատեսն է։Սովորողները մարզական պարապմունքների ընթացքում յուրացրել էին բոլոր մարմնամարզական ստուգատեսային բոլոր ցուցանիշները։

Ընթացքը տեսանյութում՝

Մարզական պարապմունք․Պատրաստվում ենք մարզական ստուգատեսին

Ձմեռային ճամբարի ընթացքում նախապատրաստվում ենք մարզական ստուգատեսին։

Մարզիչ՝ Սուսաննա Պետրոսյան

Մարմնամարզության ստուգատես

Ձմեռային մարզական խաղերի անցկացման ժամանակահատված՝ հունվար

Համակարգումը՝ Մարզական ուսումնական կենտրոնի

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 ջոկատի սովորողներ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Սուսաննա Պետրոսյան

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող Հանրակրթական ամենամյա Ձմեռային մարզկան խաղերը, մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք: Ամենամյա 8-րդ Ձմեռային մարզական խաղերին մասնակցելու համար, պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ:

Նպատակը՝ 
Ձմեռային մարզական խաղերը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների, ընտանիքների հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է, առողջ ապրելակերպին ուղղված հմտությունների ձեռքբերումը, զարգացումը, ձմեռային մարզաձևերի,  մարզական քայլքերի, բարձունքների հաղթահարման, մարմնամարզական, լողի բաց ստուգատեսների միջոցով։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Մասնակիցները՝

  • ներկայացնում են մարմնարզկան վարժությունների կատարման իրենց անհատական և խմբային կարողություններն ու հմտությունները
  • մասնակցում են էստաֆետային խաղերի
  • կազմակերպում են մրցաշարեր
  • կազմակերպում են հանդիպումներ, վարպետության պարապմունքներ

Ուղղությունները՝

  • մարմնամարզությունը Իմացումի հրճվանք ծրագրի 1-3-րդ դասարաններում
  • հեծանվավարության ստուգատես
  • էստաֆետային խաղեր
  • մրցաշարեր
  • մարզական ընտանեկան նախագծեր

Ձմեռային խաղերը Ջրվեժի արգելոցում

Մարզատոն Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ամենամյա 18-րդ ստեղծագործական հավաք

Ելք ստուգատես

Մայիսի 18-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մարզական հանդիպում ունեցան 3.1 և 3.3 դասարանի սովորողները։Սովորողները շատ մեծ ոգևորությամբ և ուրախությամբ մասնակցեցին էստաֆետային խաղերին։

Մարզական խաղերը կազմակերպեց Սուսաննա Պետրոսյանը։

Ավելին՝տեսանյութում՝

Մարմնամարզության ստուգատես

Հանրակրթական ամենամյա 7-րդ Մարզական ստուգատեսը , մարզական հմտությունների կիրառմամբ ուսուցման կազմակերպման, յուրացման, ինքնաուսուցման ամենամյա բաց ստուգատես է, որին կարող է մասնակցել ցանկացած ոք:Ստուգատեսին մասնակցելու համար պետք է տիրապետել մարզական հմտությունների, վարել առողջ ապրելակերպ: 

Նպատակը՝ 
Մարզական ամենամյա ստուգատեսը ուսումնական նախագիծ է, որի նպատակը հանրակրթության մեջ ուսուցիչների, սովորողների խմբի հեղինակային, ստեղծագործական մարզական փորձի ներկայացումն ու տարածումն է։  Այն խրախուսում է ինքնակրթության բոլոր տարբերակներն ու մանկավարժական ճկուն մտքի նորարար մեթոդները, խթանում է դրանց տարածումը և կիրառությունը։

Մարզական ստուգատեսի ժամանակացույց 2022

Օրը` Հունվարի  26

Ժամը` 10․00-10․45

Մասնակիցները՝ 2․1 ջոկատի ճամբարականներ  

Վայրը՝«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմնամարզության մեծ սրահ

 Ստուգատեսի մասնակիցները պետք է կարողանան կատարել ստուգատեսի համար նախատեսված վարժությունների նորմատիվները՝

Մարմնամարզական ստուգատեսի համար տրվող վարժություններ

Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի, պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսը պարտադիր լուսաբանվում է, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:

Ես կարողանում եմ․Մարզատոն

Հյուսիսային դպրոցի 1․1 և 2․1 դասարանի սովորողներն մայիսի 17-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում մի լավ մարզվեցին, մարզական խաղեր խաղացին։

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Կարինե Մամիկոնյան, Անուշ Թորոսյան