Զատկածեսը Բյուրականում. ուսումնական ճամփորդություն

Կրկնազատիկ
Աղբյուրը՝ Մարինե Մկրտչյանի
Նունե Մովսիսյանի

Կրկնազատիկ․ Նոր Կիրակի 

Կրկնազատիկ, Կանաչ — կարմիր կիրակի

Օրը՝  ապրիլի 12
Մեկնումը՝ 9։30

Վերադարձը՝ 14։00

Վայրը՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղ՝ Արտավազիկ եկեղեցի

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝   Արմենուհի Սոկրատունի, Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան, Ռոզա Մելիքյան, Սիրանուշ Պետրոսյան

Նպատակը՝

  • Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
  • Զատկածեսի ամփոփում

Խնդիրները՝

  • Ժողովրդական, մանկական, ծիսական երգ-պարի, խաղերի ծանոթացում, ուսուում,
  • Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, գործելու, տեղանքին ծանոթանալու, խնամելու, տեղանքում կողմնորոշվելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում,
  • Տեսածի, լսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողությունների ձևավորում:
Читать далее «Զատկածեսը Բյուրականում. ուսումնական ճամփորդություն»

Զատկածեսը Բյուրականում

Ապրիլի 9-ին Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողներով և երաժշտության ուսուցչուհի Արմենուհի Սոկրատունու հետ ուղևորվեցինք գյուղ Բյուրական՝ Արտավազիկ եկեղեցու շրջակա տարածք։Սովորողներին ծանոթացրեցի Արտավազիկ եկեղեցու պատմությանը, շրջեցինք եկեղեցու շուրջ և ներսում երգեցինք <<Հայր մեր>> տերունական երգը։Այնուհետև շրջան կազմեցինք, երգեցինք ու ներկայացրեցինք զատկական երգերն ու ասիկները, խաղացինք զատկական խաղեր և իհարկե ամենակարևորը՝ ձվակռիվ։Շատ գեղեցիկ և տպավորիչ ևս մեկ օր ունեցանք սովորողների հետ։

Շնորհակալություն ընկեր Արմենուհուն մեզ հետ ծեսը իրականացնելու համար։

Ֆոտոշարքը ստորև՝

Անբան Հուռին և Անխելք մարդը ներկայացումը Խամաճիկների թատրոնում

Մարտի 22-ին Հյուսիսային դպրոցի առաջին դասարանի սովորողները և 5-6 տարեկանների խումբը ուղևորվեցին Խամաճիկների թատրոն՝ դիտելու <<Անբան Հուռին և Անխելք մարդը>> ներկայացումը։Սովորողները <<Թումանյանական օրեր>> նախագծի շրջանակում ծանոթացել էին հեքիաթներին, զրույց-քննարկումներ էինք ունեցել երկու հեքիաթների շուրջ, այդ պատճառով անհամբեր սպասում էին ճամփորդությանը։

Ավելին տեսանյութում՝

Ուսումնական ճամփորդություն Երևանի խամաճիկների պետական թատրոն

Օրը՝ մարտի 22
Ժամը՝ 10:45-13:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-ին դասարանի սովորողներ, «Իմացումի հրճվանք» ծրագրի 5-6 տարեկանների խումբ

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Քրիստինե Գրիգորյան

Օգնականներ՝ Ռոզա Մելիքյան, Սիրանուշ Պետրոսյան, Մերի Կարապետյան

Վայրը՝ Երևանի խամաճիկների պետական թատրոն

https://www.google.com/maps/embed?pb=!1m28!1m12!1m3!1d48772.49980643093!2d44.4478331249778!3d40.180554201656705!2m3!1f0!2f0!3f0!3m2!1i1024!2i768!4f13.1!4m13!3e6!4m5!1s0x406abde0b2098ead:0xebc0ae07c7b71ac3!2zNjkg1ZDVodaG1obVuNaCINaD1bjVstW41oEsINS11oDWh9Wh1bYsINWA1aHVtdWh1b3Vv9Wh1bY!3m2!1d40.1713093!2d44.440667999999995!4m5!1s0x406abd1fecf67477:0xdd03177e29af989c!2z0K3Qu9Cx0LDQutGP0L0g0KLQtdCw0YLRgCDQnNCw0YDQuNC-0L3QtdGC0L7QuiB8IMKr1LXWgNaH1aHVttWrINWt1aHVtNWh1bPVq9Wv1bbVpdaA1asg1brVpdW_1aHVr9Wh1bYg1anVodW_1oDVuNW2wrssIDQzINWE1aXVvdaA1bjVuiDVhNWh1bfVv9W41oEg1brVuNWy1bjVv9WhLCDUtdaA1ofVodW2LCDVgNWh1bXVodW91b_VodW2!3m2!1d40.1898379!2d44.5179824!5e0!3m2!1shy!2sus!4v1641693456556!5m2!1shy!2sus

Ներկայացում՝ «Անբան Հուռին»

Նպատակներ, խնդիրներ

  • Ծանոթացում թատրոն, կինոթատրոն հաճախելու մշակույթին
  • միասին ճամփորդելու հմտությունների զարգացում
  • ներկայացման դիտում
  • դիտելու, տեսածը պատմելու վերլուծելու հմտությունների զարգացում

Արդյունքը՝

Արդյունքում սովորողները կծանոթանան թատերական մշակույթի հետ, կդիտեն ներկայացումը, կկիսվեն տպավորություններով։

Ուսումնական ճամփորդություն Տիկնիկային թատրոն․Պոչատ աղվեսը

Փետրվարի 29-ին Հյուսիսային դպրոցի առաջին և երկրորդ դասարանի սովորողները միասին այցելեցին Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն՝ դիտելու <<Պոչատ աղվեսը>> ներկայացումը։Հեքիաթին ծանոթացել էին դեռ սեպտեմբեր ամսվա ընթացքում, իսկ մինչ ներկայացումը դիտելը կրկին վերհիշեցինք, պատմեցինք և դիտեցինք մուլտֆիլմը։

Սովորողներին շատ դուր էր եկել ներկայացումը։

Ճամփորդություն դեպի Պատանի հանդիսատեսի թատրոն.Դիտում ենք «Բալերինա» ներկայացումը

Ձմեռային ճամբարի ընթացքում անպայման ունենում ենք ճամփորդություններ։Այս անգամ այցելեցինք Հակոբ Պարոնյանի անվան Պատանի հանդիսատեսի թատրոն դիտելու <<Բալերինա>> ներկայացումը։Մինչև ներկայացումը դիտելը սովորողների հետ ճամբարային երեք օրերի ընթացքում հատված-հատված դիտեցինք ներկայացման հիմք հանդիսացող մուլտֆիլմը և մոլտֆիլմի շուրջ ունեցանք շատ հետաքրքիր զրույց-քննարկում։Սովորողները շատ մեծ ոգևորությամբ և անհամբերությամբ էին սպասում ներկայացմանը։Ներկայացումը դիտեցին հետաքրքրությամբ և ոգևորությամբ։

Ավելին տեսանյութում՝

Ուսումնական ճամփորդություն Պատանի հանդիսատեսի թատրոն

Օրը՝  հունվարի 11
Մեկնումը՝ 10:00
Ժամանումը՝ 13:00

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, 1-3-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատու՝  Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան, Անուշ Աթայան, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Բարխուդարյան, Լիանա Ռոզիկյան, Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան, Քրիստինե Գրիգորյան

Վայրը՝  «Պատանի հանդիսատեսի թատրոն»
 Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք

Նպատակը՝  «Բալերինա» երաժշտական ուրախ ներկայացման դիտում:

Ամփոփում՝

Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։

Նախահաշիվ՝

Ներկայացման տոմս՝  1500 դրամ

Տրանսպորտ՝ 500 դրամ

«Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ

Ուսումնական հունվար 2024

Ժամանակահատվածը՝ հունվարի 8-31

Մասնակիցներ՝ Էլֆերի ջոկատ

Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ

Աշխատակարգը՝

  • 08։00՝ Ուսումնական երթուղիներով սովորողների երթը դպրոց
  • 09։00-09։30՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք խմբասենյակում
  • 09:30-13:30 Ճամբարային, նախագծային գործունեություն
  • 10:00-10:30` նախաճաշ
  • 13:30-17:00 երկարացված  օրվա ճամբարային ջոկատի գործունեություն
Читать далее ««Ձմեռային ճամբար» ուսումնական նախագիծ»

Դիտում ենք «Սանտայի նվերները» ներկայացումը

Դեկտեմբերի 19-ին Հյուսիսային դպրոցի 1-3-րդ դասարանի սովորողներով ուղևորվեցինք դեպի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն՝ դիտելու «Սանտայի նվերները» ամանորյա ներկայացումը։Սովորողների հետ առաջին անգամ էինք գնալու թատրոն, այդ պատճառով նախ զրուցեցինք , թե ինչպիսին պետք է լինի հանդիսատեսը, այնուհետև խոսեցինք և ծանոթացանք ներկայացումների տեսակների մասին։Ծանոթացանք մեր ներկայացման թեմային և մեծ սիրով և հետաքրքրությամբ ուղևորվեցինք թատրոն։Ներկայացումը շատ հետաքրքիր էր, երաժշտական և շատ տպավորիչ։Սովորողները մեծ սիրով և ոգևորությամբ դիտեցին և մասնակցեցին ընթացքին։Ավելին տեսանյութում՝

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Ներկայացումը՝  Սանտայի նվերները

Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն

Օրը՝  դեկտեմբերի 19

Մեկնումը՝ Հյուսիսային դպրոցից, ժամը՝ 10:20

Վերադարձը՝  Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-3-րդ դասարանների սովորողներ

Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Բարխուդարյան, Անուշ Աթայան, Մանուշակ Աբրահամյան, Կարինե Խառատյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան

Օգնականներ՝ Սուսաննա Պետրոսյան, Ռոզա Մելիքյան, Տաթև Մարգարյան, Աննա Արմենակյան, Սիրանուշ Պետրոսյան

Հասցե՝ Սայաթ-Նովա 4

Քարտեզը՝ հղումով

Նպատակը՝ Ամանորյա ներկայացման դիտում՝  Սանտայի նվերները

Ամփոփում՝

Ամանորյա ներկայացումը դիտելուց հետո սովորողները կներկայացնեն ճամփորդությունից ստացած տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգներում։

Paint նկարչական ծրագրով կնկարեն ներկայացումն ու սիրելի հերոսին։

Նախահաշիվ՝

1500 դրամ ներկայացման տոմս

500 դրամ ճանապարհածախս