Рубрика: Ուսումնական ճամփորդություն
Զատկածեսը Բյուրականում
Հյուսիսային դպրոցի 1֊3դասարանների սովորողները ճամփորդեցին Բյուրական`ամփոփելու Զատկածեսը։ Ամփոփեցինք զատկածեսը՝ զատկական երգերով, ասիկներով և ձվակռվով։Բյուրականի Արտավազիկ եկեղեցում ունեցանք նաև ժամերգություն։
Ավելին` տեսանյութում ։
Զատկածեսը Բյուրականում.Ուսումնական ճամփորդություն
Օրը՝ ապրիլի 19
Մեկնումը՝ 10։00
Վերադարձը՝ 15։30
Վայրը՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-3-րդ դասարանների սովորողներ
Պատասխանատուներ՝ Ազնիվ Մանուկյան, Կարինե Մամիկոնյան, Կարինե Խառատյան, Անուշ Աթայան, Աննա Մանուկյան, Ռոզա Մելիքյան, Օլյա Մանդալյան, Մարի Միքայելյան, Սրբուհի Ներսիսյան, Քրիստինե Գրիգորյան
Նպատակը՝
- Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը
- Զատկածեսի ամփոփում
Խնդիրները՝
- Ժողովրդական, մանկական, ծիսական երգ-պարի, խաղերի ծանոթացում, ուսուում,
- Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, գործելու, տեղանքին ծանոթանալու, խնամելու, տեղանքում կողմնորոշվելու, խոչընդոտները հաղթահարելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում,
- Տեսածի, լսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողությունների ձևավորում:
Նախապատրաստական աշխատանք․ զրույց-քննարկում
- Զատկի ծիսական, ծեսին համապատասխան երգերի, պարերգերի, զատկական ասիկների, բարեմաղթանքների ուսուցում
- Զատկական ծիսական ատրիբուտների պատրաստում
- Ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրեր ցուցակի կազմում,
- Խմբով ճամփորդելիս պատասխանատվության ստանձնում,
- Առաջին օգնության տարրական կանոնների մասին,
- Միջավայրի ուսումնասիրություն, մաքրման աշխատանքի իրականացման մասին
- Քարտեզի ուսումնասիրություն (համեմատել Երևանի և նշված վայրի ջերմաստիճանները, ճանապարհների հեռավորությունները՝ մեքենայով, ոտքով)։
Նախագծի ընթացք
- Մեկնում
- Տեղանքի ուսումնասիրություն
- նախաճաշի կազմակերպում
- Զատկածեսի ծիսական երգ-պար, ազգային խաղեր
- Նկարչական, լուսանկարչական պլեներ
- վերադարձ
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Ախտահանող միջոցներ (ալկոգել, սպիրտ)
- Բրդուճներ
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Ջուր-ջրաման-թերմոս
- Արևապաշտպան գլխարկ
- Հարմար հագուստ, կոշիկ
- Բուժական արկղիկ
- Յուղամատիտներ, թուղթ
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Հեռադիտակ
Ճամփորդ սեբաստացին
- չի ուշանում
- չի տրտնջում
- չի հոգնում
- չի խուսափում դժվարություններից
- օգնում է ընկերոջը
- մաքուր է պահում շրջապատը
- կարգապահ է
- լուսաբանում է, պատմում, ներկայացնում
- իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր։
Նախագծի ամփոփում `
- Պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը։
- Ստեղծված նյութերը հրապարակել դասարանական բլոգում, ենթակայքում, կայքում։
Ուսումնական նյութեր՝
- Զատկական ասիկներ, հանելուկներ, խաղեր
- Զատկական երգերի փաթեթ
- Կարկաչա
- Զնկլիկ
- Զարկ բոլոճիկ
- Գնացեք, տեսեք
- Խնկի ծառ
- Օր պար, Ճոր պար
- Ծառ ծաղկեցավ
Ճամփորդական ուղեցույց
Ուսումնական ճամփորդություն «Էդիտ Պրինտ» հրատարակչություն
Վայրը՝ Էդիտ Պրինտ
Հասցե՝ Ք. Երևան,Դավիթ Մալյան 43
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Օգնական՝ Սիրանույշ Պետրոսյան
Նպատակը`
Շրջայց «Էդիտպրինտ» հրատարակչությունում, ծանոթացում գրքերի ստեղծմանը (ինչպե՞ս են տպվում, ստեղծվում գրքերը)։
«Աշխարհի մեծագույն մանկագիրը» կրթական ծրագրի մասնակցություն։
Խնդիրները՝
- Ճամփորդական կանոնների յուրացում, պահպանում.
- Նախասիրությունների բացահայտում, զարգացում.
- Հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում.
- Տեղեկություններ հաղորդել տպագրության գյուտի, գրքերի ստեղծման պատմության մասին.
Նկարագրություն՝
Այս ծրագիրը յուրաքանչյուր անգամ նվիրվում է որևէ նշանավոր մանկագրի՝ հայ կամ արտասահմանյան: Օրինակ՝ ընթերցվում կամ պատմվում են Հովհաննես Թումանյանի հեքիաթներն ու մանկական բանաստեղծությունները, հիշատակվում նրա ստեղծած ուսոցողական խաղերը՝ «Հայոց գետերը», «Հայկական առածների լոտո», «Աստղերի խաղը» և այլն: Պատմվում է գրողի մանկության մասին, մի խոսքով՝ ներկայացվում այն ամենը, ինչն առնչություն ունի երեխաների աշխարհի հետ և կարող է նպաստել նրանց բարոյահոգեբանական դաստիարակությանը, մղել ծնողասիրության, ընկերասիրության և այդ կեպ նաև՝ հայրենիքի հանդեպ սիրո: Երեխաներին նաև հանձնարարվում է ինքնուրույն նկարել տվյալ հերոսին կամ գունավորել պատկերը, ներկել տիկնիկ-հերոսին կամ այլ առարկա, թղթով գեղեցիկ իրեր պատրաստել և այլն, և այլն:
Ծրագրում՝
- Նախապատրաստական զրույց, ծանոթացում գրի ստեղծման պատմությանը: Պատմում ենք՝ նախքան թղթի ստեղծումը ինչ նյութերի վրա են գրել, ներկայացնում ենք թղթերի տեսակները և այլն: Էքսկուրսիան սկսում ենք տպարանից՝ ցուցադրելով երկու մեծ տպագրական մեքենա՝ նախատեսված գունավոր և սևուսպիտակ տպագրության համար: Այնուհետև կազմատանը ներկայացնում ենք ծալքը, էջերի դասավորումը ըստ հերթականության, կարելը, ամրակներով ամրացումը, կազմերի պատրաստումը, սոսնձելը, կտրելը և այլն: Էքսկուրսիան ամփոփում ենք հարցերով, և երեխաները կիսվում են իրենց տպավորություններով:
Անփոփումը՝ դասարանական բլոգում, ենթակայքում:
Երթուղի՝
Վարորդ՝ Արմեն Օդաբաշյան
Հեռ.՝ 077 10 45 10
Մեքենայի համարանիշ՝ 60 OC 077
Նախահաշիվ
Ծրագրի արժեքը՝ 25000 դրամ
Ճանապարհածախս՝ 500-ական դրամ
Մասնակիցներ՝
- Աբտոյան Գայանե
- Կոստանդյան Սամսոն
- Բադալյան Սոֆա
- Աբրահամյան Տրդատ
- Տեր- Ստեփանյան Արեն
- Բադալյան Սյունե
- Կարապետյան Էվա
- Գևորգյան Սուրեն
- Մովսիսյան Նունե
- Դավեյան Վլադիմիր
- Պետրոսյան Արմեն
- Պողոսյան Մարիա
- Վարդապետյան Վան
- Պետրոսյան Արիանա
- Աղաջանյան Անի
- Մնացականյան Արեգ
- Սնջոյան Դավիթ
- Մարգարյան Էրիկա
- Գրիգորյան Հեսու
- Ղարիբյան Լևոն
- Սարգսյան Անահիտ
- Մակարյան Դավիթ
- Պարսամյան Էմիլի
Ուսումնական ճամփորդություն Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Օրը՝ մարտի 15
Մեկնումը՝ 10:15
Ներկայացման սկիզբը ՝ 11։00
Ժամանումը՝ 13:00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե մամիկոնյան, Կարինե Խառատյան, Անուշ Աթայան, Սրբուհի Ներրսիսյան, Մարի Միքայելյան, Քրիստինե Գրիգորյան, օգնականներ՝ Սուսաննա Պետրոսյան, Օլյա Մանդալյան, Ռոզա Մելիքյան, Աննա Մանուկյան
Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն, Հասցե՝ Սայաթ-Նովա 4
Նպատակը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում դիտել «Անխելք մարդը» ներկայացումը:
Ամփոփում՝
Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։
Նախահաշիվ՝
Ներկայացման տոմս՝ անվճար (աբոնեմենտով)
Տրանսպորտ՝ 500 դրամ
Ուսումնական ճամփորդություն Հ․Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն․Սուտլիկ Որսկանը
Օրը՝ փետրվարի 24
Մեկնումը՝ 11:15
Ժամանումը՝ 13:30
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Վայրը՝ Երևանի Պետական Տիկնիկային Թատրոն, Հասցե՝ Սայաթ-Նովա 4
Նպատակը՝ «Թումանյանական օրեր» նախագծի շրջանակում դիտել «Սուտլիկ Որսկանը» ներկայացումը:
Ամփոփում՝
Ճամփորդությունից հետո սովորողները կներկայացնեն իրենց տպավորությունները՝ տեսանյութերի, ձայնագրությունների տեսքով, որոնք կամփոփվեն դասարանական բլոգում։
Նախահաշիվ՝
Ներկայացման տոմս՝ 1500 դրամ
Տրանսպորտ՝ 500 դրամ
Ճամփորդություն Գեղասահքի և հոկեի մարզադպրոց

Վայրը՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց
Օրը՝ Հունվարի 31
Ժամը՝ 12 ։ 00-12 ։ 45
Մեկնում՝ 11։30, վերադարձ՝ 13։30
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Օգնական՝ Սուսաննա Պետրոսյան
Ուղեկցող մարզիկ՝ Ռոբերտ Խաչատրյան
Հագուստը՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ
Երթուղին՝ Հյուսիսային դպրոց-Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց
Քարտեզը՝

Նպատակը՝ Սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերում, զարգացում, մարզական ձմեռային խաղերի իրականացում
Խնդիրները՝ սառույցի վրա կանգնելու-սահելու, հավասարակշռությունը պահելու կարողություններ
Արդյունքում՝ պատրաստվում է ֆիլմ օրվա մասին, սովորողներն անհատական բլոգներում պատմում են իրենց տպավորությունների մասին:
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից։
Նախահաշիվ՝
Մուտք՝ 1500 դրամ
Տրանսպորտ՝ 500 դրամ
Բրեմենյան երաժիշտները.Երաժշտական ներկայացում
Ձմեռային ճամբարի ընթացքում հունվարի 11-ին այցելեցինք Պատանի Հանդիսատեսի թատրոն՝ դիտելու <<Բրեմենյան երաժիշտները>> ներկայացումը։