Рубрика: Սովորողներ
Մեդիաուրբաթ-համերգ
Փետրվարի 26-ին1․1 և 1․2 դասարանի սովորողների մի խումբ մասնակցեց մեդիաուրբաթին՝ ներկայացնելով «Կիկի կիկի կիկլիկո» երգը։
Ծեփում ենք մեր սիրելի թումանյանական հերոսներին
«Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները ընկեր Ալիսի հետ ծեփեցին թումանյանական հեքիաթների իրենց սիրելի հերոսներին։Սովորողները շատ գեղեցիկ պլաստիլինե քանդակներ ստացան։Շնորհակալություն ընկեր Ալիսին։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն.«Անբան Հուռին»
Փետրվարի 24-ին «Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները այցելեցին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն՝ դիտելու Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» ներկայացումը։Ներկայացումը դուր եկավ սովորողներին։
Հեծանվավարություն
1․1 դասարանի սովորողները ընկեր Հրայրի և ընկեր Անուշի հետ ունեցան հետաքրքիր հեծանվավարության պարապմունք։
Թումանյանական ընթերցումներ, խաղ-բեմադրություններ․ընտանեկան նախագիծ
Ներկայացնում են Աբտոյան Գայանեն և հայրիկը
Ներկայացնում են Էմիլի Պարսամյանն ու ծնողները
Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանը
Ներկայացնում են Լևոն Ղարիբյանն ու ընտանիքի անդամները
Ներկայացնում են Վան և Մոնթե Վարդապետյանները
Ներկայացնում են Սամսոն Կոստանդյանն ու ընտանիքի անդամները
Ներկայացնում է Սամսոն Կոստանդյանի մայրիկը՝ Հերմինե Մաղաքյանը
Ներկայացնում է Մարիա Պողոսյանը
Ստեղծում ենք մեր ընթերցանության անկյունը
«Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը սովորողների հետ ստեղծեցինք դասարանական ընթերցանության անկյունը։Ընթերանոթյան անկյունը սովորողները ինքնուրույն մաքրեցին, կահավորեցին և տեղադրեցին իրենց սիրելի գրքերը։Ընթերցանության անկյուն ունենալու գաղափարը շատ դուր եկավ սովորողներին և դարձավ դասասենյակի իրենց սիրելի հատվածը։
Թումանյանական ստեղծագործությունների ֆլեշմոբ
« Թումանյանական օրեր » ուսումնական օրերի շրջանակում 5-6 տարեկանների խմբի, 1․1 և 1․2 դասարանների սովորողները ներկայացրեցին իրենց սովորած թումանյանական ստեղծագործությունների շարքը;
Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ․Հենրիկ Մալյանի անվան թատրոնում
Փետրվարի 16-ին «Թումանյանական օրեր» ուսումնական նախագծի շրջանակում սովորողները այցելեցին Հենրիկ Մալյանի անվան Կինոդերասանի թատրոն՝ դիտելու «Թումանյանական հեքիաթների խառնաշփոթ» ներկայացումը։Ներկայացումը շատ դուր եկավ սովորողներին։
Մարզական ստուգատես
Հունվարի 29-ին Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորողները ձմեռային քայլքով հասան Մայր դպրոց և մասնակցեցին մարզական ստուգատեսւն՝ հանձնելով 6 տարեկանների խմբին համապատասխան նորմատիվները։
Շնորհակալություն մեր մարզիչներին։