Սովորող սովորեցնող. Ազգային պարերի ուսուցում

Ժամանակահատված ` հոկտեմբեր 4֊15

Մասնակիցներ ` 3.3 և 2.1 դասարանի սովորողներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ բաց հարթակներ

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում, տարածում
  • ճաշակի զարգացում

Խնդիրներ

  • ազգային ծիսական արարողակարգերի յուրացում
  • ազգային պարերի ուսուցում, կատարում

Ընթացք

  • պարերգերի ուղեկցությամբ համապատասխան պարաոտքի, պարի ուսուցում, կատարում
  • պարերի, պարերգերի, երգերի տարածում ճամփորդությունների, հանդիպումների ընթացքում

Ուսուցանվող պարեր `

Սովորող-սովորեցնող նախագիծ.Սերմնացան

Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում սովորող-սովորեցնող նախագծով մեզ կրկին հյուր եկան Բնագետների ջոկատն ու ընկեր Անժելան։Այս անգամ ավագ սեբաստացի սովորողները ներկայացրեցին, թե ինչպես կարող ենք սերմնացան իրականացնել։Շնորհակալություն ընկեր Անժելային և իր ջոկատին, այքան մանրամասն սերմնացանի ընթացքը ներկայացնելու համար։Կրտսեր սովորողները խոստացան ճիշտ խնամել և դիտարկումներ անել։

Ազգագրական փառատոն 2021․Պատրաստում ենք ծիսական տիկնիկներ

Ազգագրական փառատոնին ընդառաջ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի տեխնոլոգների ջոկատը ընկեր Տաթևի հետ միասին օգնեցին 1․1դասարանի ճամբարականներին պատրաստել ծիսական տիկնիկներ։Ընթացքը շատ հետաքրքիր էր, սովորողները ձեռք բերեցին մի շարք հմտություններ՝ թելը փաթաթելու, հյուսելու, կապելու և այլն։Շնորհակալություն ընկեր Տաթևին և իր ջոկատին։

Սովորող-սովորեցնող նախագիծ․ Խաղում ենք կառուցողական խաղեր

Ձմեռային ուսումնահետազոտական ճամբարի ընթացքում ուրբաթ օրը մեզ հյուր էին եկել Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի սովորողները, ովքեր իրենց կրտսեր ընկերների հետ խաղացին կառուցողական խաղեր։Խաղերը շատ հետաքրքիր էին և սովորողները ոգևորված միասին խաղացին։Շատերը որոշեցին նաև տանը խաղալ;

Շնորհակալություն մեր ավագ ընկերներին։Խաղ 1-ին

Խաղ 2-րդ

Սովորող-սովորեցնող նախագիծ․Բնագիտական փորձեր ջրով

Համագործակցային նախագիծ․ կառուցողական խաղեր

Նախագծի մասնակիցներ՝ 1-ին, 2-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝ Համագործակցային նախագծի արդյունքում ստեղծել զարգացնող, կառուցողական խաղեր կրտսեր ընկերների համար:

Նախագծի ընթացքում ՝ կզարգանան սովորողների ստեղծագործական միտքը, համագործակցային կարողությունները,  ուշադրության կենտրոնացումը։ Կառուցողական խաղերը նպաստում են սովորողների  մանր մոտորիկայի  զարգացմանը, ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, խթանում են խոսքի, երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը:

Հյուսիսային դպրոցի առաջին և երկրորդ դասարանների ճամբարականները կստեղծեն կառուցողական խաղեր և կխաղան։

Անհրաժեշտ նյութեր՝ մակարոններ, սպագետտի, կավ կամ պլաստիլին, լոտո, ալյուր

Ես փոխանցում եմ.սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծ

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.3 դասարանի սովորողները ծանոթացնելու են իրենց կրտսեր ընկերներին word-ի գործիքների հետ:

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով) 3.3 դասարանի սովորողն իր անհատական գործիքով կրտսեր ընկերոջը (ընկերներին) ներկայացնելու է.

  • ինչպես word էջ բացել,
  • կիրառել word-ի գործիքները (տառաչափ, տառերի գույն փոխել, մգացնել)
  • միասին մուտքագրում են ձմեռային բառեր, համեմատում մյուս խմբերի մուտքագրած բառերի հետ:

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3.3, 1.1, 1.2 դասարանների սովորողներ
Օր՝ հունվարի …, ժամը՝ ….
Տևողությունը՝ 40-50 րոպե

Սովորող-սովորեցնող համագործակցային նախագծի շրջանակներում 3.3 դասարանի սովորողները ծանոթացնելու են իրենց կրտսեր ընկերներին word-ի գործիքների հետ:

Նկարագրություն

Աշխատելու են փոքր խմբերով (1+1 կամ 1+2 սկզբունքով) 3.3 դասարանի սովորողն իր անհատական գործիքով կրտսեր ընկերոջը (ընկերներին) ներկայացնելու է.

  • ինչպես word էջ բացել,
  • կիրառել word-ի գործիքները (տառաչափ, տառերի գույն փոխել, մգացնել)
  • միասին մուտքագրում են ձմեռային բառեր, համեմատում մյուս խմբերի մուտքագրած բառերի հետ:

ԵՍ

ես