<<Սեբաստացու օրեր>> և <<Հարթակում>> ծնողն է նախագծերի շրջանակում հանդիպում ունեցանք մեր նարեի մայրիկի՝ Արուսյակ Մաթևոսյանի հետ, ով մեզ համար շատ գեղեցիկ գոգնոցներ էր կարել և երկրորդ փուլում սովորողների հետ պետք է դրանք գունազարդ էինք՝ օգտագործելով մրգերով գույները արտատպելու տեխնիկան։Արուսյակը շատ մեծ սիրով և համբերատարությամբ աշխատեց մեր փոքրիկների հետ։Ընթացքը շատ հետաքրքիր էր սովորողների համար, երբ տեսնում էին , թե ինչպես է միրգը արտատպվում գոգնոցի վրա, ոգևորությունն աննկարագրելի էր։Աշխատանքները ստացվեցին շատ ինքնատիպ և ձեռագործ։
Մշակույթի պահպանման հարցում մեծ կարևորություն ունեն ծեսերը:Մշակույթի պահպանման հարցում մեծ կարևորություն ունեն ծեսերը:Ամեն սովորույթ չէ, որ կարելի է ծես անվանել: Այժմ ներկայացնենք, թե լավաշ թխելու սովորույթը ինչու ենք անվանում ծես։Լավաշ թխելու արարողակարգը չի կորցրել և երբեք էլ չի կորցնի իր առաջնային նշանակությունը: Դրա համար այն վեր է սովորույթից: Հայտնի է, որ հայ ժողովուրդը հացի նկատմամբ վերերկրային վերաբերմունք ունի. հացը սրբություն է: Ուրեմն հացի արարման սովորույթը պետք է վերածվի ծեսի: Այդ իսկ պատճառով մեր նախագծի անունը «Լավաշթխիկի ծես» է:
Սովորողների հետ մինչև լավաշթխիկի ծեսն իրականացնել է ծանոթացանք լավաշի պատմությանը, ավանդապատումներին, սովորեցինք երգերն ու բարեմաղթանքները։
Ծեսի օրը ուրախ տրամադրությամբ մեծով և փոքրով ճամփա ընկանք դեպի Ագարակ՝ լավաշ թխելու։Սովորողները անհամբեր էին։Մեզ օգնելու էին եկել մեր սիրելի մայրիկները։Ագարակ հասնելուն պես սկսեցինք խմորը հունցել՝ երգելով և խաղալով։Ընկեր Արմենուհին սկսեց ծեսը մայրիկների հետ։Սկսեցին խմորը գունդ անել, բատատին գցեցին ու թոնիրը դրեցին։Ընթացքը շատ-շատ հետաքրքիր էր սովորողների համար։Կեցցե՜ն մեր ընկեր Արմենուհին և մայրիկները, որ այդքան համեղ լավաշ թխեցին, համն ու բույրնժը աննկարագրելի էին։Պատրաստի լավաշները սովորողները համտեսեցին՝ պանրով, ձվով և կանաչիով։
Բանավոր համրանք՝ 1-20-ը: Ճանաչում ենք 1-10 թվերի կազմությունը։ Հաշվում ենք երկուական, հնգական հաշվով։ Թվաբանական խաղ <<1-ով ավել, 1-ով պակաս, >>, <<Հարևան թվեր՝ 1-10>>՝ նախորդ և հաջորդ թվեր։Գտնում ենք բացակա թվերը թվային շարքի վրա։ Կատարում գումարման, հանման գործողություններ 10-ի սահմանում։ Համեմատում ենք թվերը՝ (համեմատության նշաններ՝ <,>,=)
Նոյեմբերի 3-ին Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողները ուղևորվեցին «Ջրվեժ» անտառապարկ, որտեղ կատարեցին աշնանային դիտարկումներ, քայլք-զբոսանք։Նաև իրականացնրեցին տեխնոլոգիական աշխատանք՝ աշնանային չորացած տերևներով, որից հետո՝ կավճանկարչություն և Կոմիտասյան կատարումներ։