Կրթահամալիրում թթուդրիկն ամենամյա ավանդական ծես է, որը խորհրդանշական է: Ծեսն ուսումնական գործունեություն է և ընդգրկում է գործունեության գրեթե բոլոր ձևերը:
Մասնակիցներ՝ 1․1 դասարանի սովորողներ, ծնողներ
Վայրը՝ դասարան-լաբորատորիա
Նախագծի նպատակն ու խնդիրները
Նախագծի ընթացքում սովորողների մոտ ձևավորել ինքնուրույնություն
Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային (կրթական, ուսումնական) գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հասանելի (հրապարակային), հասկանալի (ընկալելի) դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները (մեր այլընտրանքը):
սովորողի մոտ առաջացնել հետաքրքրություն տարբեր մասնագիտությունների հանդեպ
ներառել սովորողի ծնողին ուսումնական գործունեության մեջ
սովորողի ծնողին հնարավորություն է տրվում հանդես գալ որպես ուսուցիչ
ամրապնդել ծնող-ուսուցիչ-դպրոց կապը
Նախագծի ժամանակահատվածը ՝ շուրջտարյա
Օրը՝ նոյեմբերի 2 Ժամը՝ 10:00 Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողներ
Նախագծերի իրականացման վայրը՝ Հյուսիսային դպրոց Կազմակերպիչներ՝ Սրբուհի Ներսիսյան, Հռիփսիմե Աղաջանյան
Նախագծի անունը-Նեյրոպլաստիկա
Նպատակը-Նեյրոպլաստիկ վարժությունները միտված են մարզելու ուղեղի աջ և ձախ կիսագնդերը, նեյրոնների ակտիվացում, խոշոր ու մանր մոտորիկայի զարգացում
Խնդիրները— Երեխայի ուշադրության,մտածողության,տրամաբանության,հուզականության ու վարքային կողմերի կայունության ապահովում
Նկարագրություն— Պարապմունքը կառուցված է լինելու շարժական խաղերի հիման վրա,օգտագործվելու են դիդակտիկ տարբեր պարագաներ վիզուալ հիշողությունը ու մոտիվացիան ապահովելու համար։ Մարզելու ենք ամբողջ մարմինը` խոշոր ու մանր մոտորիկա, խաչաձև վարժություններ, շարժական խաղեր։
Հոկտեմբերի 23-ին՝ «Ուսումնական աշուն»՝ ԲՏՃՄ համագործակցություն ստեղծագործական հավաք, անգլերենի բաց դասընթաց գերմանացի ուսուցիչ Քրիստոֆ Պոխայի հետ, բազմալեզու ճամբար Արևմուտքում. պատասխանատուների հաղորդումը
Հոկտեմբերի 24-ին՝ սովորողների տրանսպորտային փոխադրման մասին. Լուսինե Մամիկոնյանի հաղորդումը
Հոկտեմբերի 25-ին՝ ԲՏՃՄ համագործակցություն ստեղծագործական հավաքի բացում
Հոկտեմբերի 26-ին՝ 2023-2024. ուսումնական օրացույցը՝ համագործակցային հարթակներով․ Լուսինե Փաշայանի հաղորդումը
Այս անգամ սովորողների հետ ամրապնեցինք «Ամպն ու սարը» բանաստեղծությունը։ Աշխատելու ընթացքում միացրել էի Լիլիթ Բլեյանի «Ամպն ու սարը» երգը,որը շատ դուր եկավ սովորողներին։ Սովորողները մեծ սիրով և՛ լսում էին, և՛ երգում, և՛ աշխատում։ ։
Հյուսիսային դպրոցի 1.1 դասարանի սովորողները այս անգամ ներկայացան որպես սովորեցնողներ և Հովհաննես Թումանյանի «Ծիտը» հեքիաթը բեմադրեցին պարտեզի սաների համար։Ներկայացանք ստվերային թատրոնի միջոցով։Իհարկե սա մեր առաջին անգամն էր, որ բեմ էինք բարձրանում և այդքան էլ շատ ժամանակ չէինք ունեցել փորձերի համար, բայց մեծ սիրով ներկայացանք, իսկ փոքրիկ սաներն էլ մեծ սիրով և հետաքրքրությամբ դիտեցին և ծափահարեցին մեզ։Իհարկե կշարունակենք թատրոնի աշխատանքներն և հաջորդ անգամ ավելի մեծ պատրաստվածությամբ կներկայանանք։Կարծում եմ ստացվեց։
Շնորհակալություն նաև ընկեր Սոնային և ընկեր Լուսինեին։