
Рубрика: 2025-2026 ուսումնական տարի
Ձմեռային խաղերը Ջրվեժի անտառապարկում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 ջոկատ
Օրը ՝ հունվարի 22
Ժամը՝ 11։00-12։00
Մեկնում՝ 10։15
Վերադարձ՝ 13.00
Վայրը՝ Ջրվեժի անտառապարկ
Ճանապարհի քարտեզը՝հղումով
Ուսումնական ճամփորդություն․«Մարդուկ-Ջարդուկը»ներկայացում

Օրը՝ Հունվարի 13
Ժամանակահատվածը՝ 11:10-13:40
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 1-3-րդ դասարանների սովորողներ, 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մանուշակ Աբրահամյան, Անուշ Աթայան, Կարինե Մամիկոնյան, Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան, Լիանա Ռոզիկյան, Քրիստինե Գրիգորյան, Ազնիվ Մանուկյան, Տաթև Մարգարյան
Օգնականներ՝ Մերի Կարապետյան, Լիլիթ Մելքոնյան, Սվելտանա Գաբրիելյան, Սիրանույշ Պետրոսյան, Սուսաննա Սուսունյան
Կազմակերպիչ՝ Խամաճիկների պետական թատրոն ՊՈԱԿ
Վայրը՝ Հայաստանի խուլերի միավորում
Հասցեն՝ Եզնիկ Կողբացու փող., 69 շենք
«Ժողովրդական արվեստների թանգարան»
Ազգագրական փառատոնի շրջանակներում այցելություն Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան:
Ժողովրդական արվեստների թանգարանի մասին




Օրը՝ հունվարի 23
Ժամանակահատվածը՝ 10.00-13.00
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3․1 ջոկատ
Պատասխանատու՝ Սրբուհի Ներսիսյան
Օգնական՝
Դդմածես 2026
Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 3.1 ջոկատ
Նախագծի նպատակը
- Դդմի մասին նոր տեղեկությունների ձեռքբերում
- Դդմի օգտակար հատկություններին մասին տեղեկությունների հավաքում google որոնողական ցանցից
- Ղափամայի ծեսի նախապատրաստում
Նախագծի խնդիրները
- Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
- Լեզվամտածողության և երևակայության զարգացում
- Բառապաշարի հարստացում
- Մեդիահմտությունների զարգացում
Գործունեության ձևեր
- Նախապես գրանցել, թե ինչ գիտեն դդմի մասին, նախագծի վերջում համեմատել իմացածն ու նոր ձեռք բերածը
- Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների, խնդիրների հորինում
- Paint-ով դդմային կերպարներ նկարել, պատմել նկարի մասին
- Աղյուսակներ կազմել, գրանցել տեղեկությունները
- Դդմային պատմությունների հորինում և ձայնագրում
Խոհանոցային գործունեություն
Դդմային կերակրատեսակների` աղցանի, թխվածքաբլիթի, ղափամայի պատրաստում
Տեխնոլոգիական գործունեություն
- Դդմատիկնիկի պատրաստում
- Դդմանկար. դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում
- Ստացված կերպարներով փորձում ենք ներկայացում խաղալ
- Ղափամայի ծեսի համար ճակտնոցների, գոտիների, թևնոցների պատրաստում
Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում: Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:
Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:
Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/
Երաժշտություն
- Ղափամայի ծիսական երգերի
- Ազգային պարերի ուսուցում
Ընտանեկան նախագծեր
- Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում
- Դդմի մասին տեղեկատվական տեսանյութերի ստեղծում
Անհրաժեշտ գործիքներ
- Նոթբուք
- Թվային ֆոտոխցիկ
- Ձայնագրիչ
- Հեռախոս
Նախագծի արդյունքում կունենանք
- Դդմային կերակրատեսակներ
- Դդմահեքիաթի և դդմապատմություններ
- Դդմաընթերցարաններ
- Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
- Նախագծի ընթացքի մասին պատմող ֆիլմեր
Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց-պարտեզ, 3-1 դասարան
Դասվար՝ Սրբուհի Ներսիսյան
Դասարանական բլոգն՝ այստեղ։
Դասարանական օրացույցն՝ այստեղ։
Սովորողների անհատական բլոգներն՝ այստեղ։
2025–2026 ուսումնական տարին մեկնարկեցինք «Ուսումնական ամառ» ընտանեկան նախագծի ամփոփմամբ։ Նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ պատմեցին իրենց ամառային արձակուրդների մասին, միմյանց հետ կիսվեցին տպավորություններով, ով որտեղ է գնացել, ինչ նոր բան է տեսել, սովորել, ներկայացրեցին ամբողջ երեք ամիսների իրենց տպավորությունների մասին և իհարկե չմոռացան ներկայացնել , թե ինչ գրքեր են կարդացել, սկսեցին պատմել և միմյանց խորհուրդ տալ, թե արդյո՞ք արժե կարդալ այդ գրքերը։Այս փորձառությունը արդեն խոսում էր այն փաստի մասին, որ սովորողները մեծացել են և ավելի հասուն ձևով միմյանց հետ զրուցում են։Տարին սկսեցինք հիանալի տրամադրությամբ և նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերելու մեծ ցանկությամբ։
Նոր գիտելիքների ձեռք բերման և կարողությունների զարգացման ճանապարհին առաջինը սովորողների անհատական բլոգների ստեղծման, ծանոթացման գործընթացն էր, որի ընթացքը շատ ոգևորիչ էր սովորողների համար։Դեռևս մայիս ամսին հանդիպում էինք ունեցել ընկեր Լիանայի երրորդ դասարանի սովորողների հետ և ծանոթացել, թե ինչ է բլոգը։Սեպտեմբեր ամիսը սկսեցինք բլոգավարությամբ, կրկին անդրադարձանք, թե ինչ է բլոգը, ինչպես պետք է այն բացենք, ինչպես սկսենք գործածել, ինչ հմտություններ կիրառենք և այլն։Քայլ առ քայլ սովորողների հետ յուրացրեցինք բլոգի հետ կապված բոլոր հմտությունները։Սովորողները այնքան ոգևորված էին իրենց բլոգներով, որ յուրաքանչյուր օր որևէ նոր հմտություն էին ինքնուրույն բացահայտում և դրանով կիսվում ընկերների հետ։Կարող եմ վստահ ասել, որ սովորողները յուրաքանչյուրը մեծ սիրով է վերաբերում իր բլոգին՝ այն համարելով իր անհատական ուսումնական հարթակն ու անհատականության ցուցաբերման տաքուկ անկյունը։
Читать далее «Ուսումնական առաջին շրջանի ամփոփում»Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա նախագծեր՝
Ամանորյա ներկայացման դիտում․ Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն
Ամանորյա կավե խաղալիքների պատրաստում․Համագործակցություն Ալիս Գևորգյանի հետ
Տոնական թեմատիկ էկո պայուսակների պատրաստում-ամանորյա տոնական ցուցահանդես-վաճառքին ներկայացնելու համար
Читать далее «Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն»


