Տիեզերք․ ուսումնական նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը`շուրջտարյա

Նպատակը՝ Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

3-րդ դասարան

  • Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում.
  • Նախագծի ընթացքին սովորողների ակտիվ ու ստեղծական միջամտություն ունենալու հնարավորությունից օգտվելու հմտության ձևավորում.
  • Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն.
  • Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, դրանք համադրելու, վերլուծելու, քննարկելու, մեկնաբանելու, եզրակացություններ անելու ունակությունների ձևավորում և զարգացում.
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում, կիրառում, ցուցադրում.
  • Աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում:

3-րդ դասարան

  • Ֆրանս. ժող. հեքիաթ «Ճանապարհորդություն դեպի լուսին»
  • «Արև», «Լուսին», «Աստղեր», «Ինչու՞ է երկինքը կապույտ»
Читать далее «Տիեզերք․ ուսումնական նախագիծ»

Ես․ ուսումնական նախագիծ

Ուսումնական նախագիծ  «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 1-3-րդ դասարանների համար

Տևողությունը՝ շուրջտարյա

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Читать далее «Ես․ ուսումնական նախագիծ»

Իմացումի հրճվանք կրթական ծրագիր․ 2025-2026 ուստարի

Ծրագրի կառուցվածքը

  • Նկարագրություն
  • Նպատակները, խնդիրները
  • Ուսումնական գործունեության կազմակերպումը
  • Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական միջավայրը
  • Ծրագրի ղեկավարը
  • Ծրագրի բաղադրիչները
  • Ուսումնական օրացուցային նախագծերը
  • Դասվարի հեղինակային նախագծերը
  • Ուսումնական նյութեր
  • Ուսումնական ռեսուրսներ
  • Դասվարի ուսումնական փաթեթներ
  • Հեղինակային կրթական ծրագրի գնահատումը
  • Հեղինակային կրթական ծրագրի տարածումը
  • Ընդունելությունը
  • Փաստաթղթեր

Ծրագրի նկարագրությունը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն ինտեգրված, նախագծային ուսուցում է։ «Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիրն է:

Ծրագրի հիմքում ընկած են Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները, որպես կազմակերպիչ՝ ուսումնական օրացույցըմասնախմբի օրացույցը։

Читать далее «Իմացումի հրճվանք կրթական ծրագիր․ 2025-2026 ուստարի»

Դասարանական օրացույց 2025-2026 ուսումնական տարի

Դասվար՝  Սրբուհի Ներսիսյան

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 3-1 դասարանի սովորողներ

Դասարանական օրացույցի հիմքում կրթահամալիրի ուսումնական օրացույցն է:

Ընտանեկան նախագծեր

Համագործակցային նախագծեր

Ամենամսյա ֆլեշմոբ

  • Մայրենի ՝ յուրաքանչյուր ամսվա 2-րդ չորեքշաբթին
  • Անգլերեն՝ յուրաքանչյուր ամսվա 3-րդ չորեքշաբթին
  • Ռուսերեն՝ յուրաքանչյուր ամսվա 4-րդ երկուշաբթին
  • Մաթեմատիկա՝ յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթին
  • Շախմատ՝ յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթը
Читать далее «Դասարանական օրացույց 2025-2026 ուսումնական տարի»