Հունվարի 8-ին Հյուսիսային դպրոցի 2-րդ և 3-րդ դասարանների ջոկատները միասին այցելեցին Սեբաստացի կենտրոն` խոհանոց-լաբորատորիա:Նախապես ճամբարականների հետ որոշել էինք, թե ինչ ենք պատրաստելու:Ճամբարականները մեծ սիրով և հավեսով անցան գործի, ծանոթացան բաղադրիչներին և յուրաքանչյուրը իր սիրուն մասնակցությունը ունեցավ խմորի պատրաստման ընթացքում:Այնուհետև յուրաքանչյուր ճամբարական վերցրեց իր բաժին խմորը և սկսեց աշխատել հատուկ ամանորյա ֆորմաներով:Ընթացքը ինչպես միշտ շատ տպավորիչ էր:Ճամբարականները համբերատար սպասեցին մինչև թխվածքաբլիթները պատրաստ լինեն և համեղ-համեղ համտեսելով քայլեցին դեպի Հյուսիսային դպրոց:
Ղափամայի ծեսի համար ճակտնոցների, գոտիների, թևնոցների պատրաստում
Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում: Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:
Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:
Շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում /դդմախնձոր, դդմագդալ, դդմափիղ/
Երաժշտություն
Ղափամայի ծիսական երգերի
Ազգային պարերի ուսուցում
Ընտանեկան նախագծեր
Մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում
2025–2026 ուսումնական տարին մեկնարկեցինք «Ուսումնական ամառ» ընտանեկան նախագծի ամփոփմամբ։ Նախագծի շրջանակում Հյուսիսային դպրոցի 3․1 դասարանի սովորողները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ պատմեցին իրենց ամառային արձակուրդների մասին, միմյանց հետ կիսվեցին տպավորություններով, ով որտեղ է գնացել, ինչ նոր բան է տեսել, սովորել, ներկայացրեցին ամբողջ երեք ամիսների իրենց տպավորությունների մասին և իհարկե չմոռացան ներկայացնել , թե ինչ գրքեր են կարդացել, սկսեցին պատմել և միմյանց խորհուրդ տալ, թե արդյո՞ք արժե կարդալ այդ գրքերը։Այս փորձառությունը արդեն խոսում էր այն փաստի մասին, որ սովորողները մեծացել են և ավելի հասուն ձևով միմյանց հետ զրուցում են։Տարին սկսեցինք հիանալի տրամադրությամբ և նոր գիտելիքներ, հմտություններ և կարողություններ ձեռք բերելու մեծ ցանկությամբ։
Նոր գիտելիքների ձեռք բերման և կարողությունների զարգացման ճանապարհին առաջինը սովորողների անհատական բլոգների ստեղծման, ծանոթացման գործընթացն էր, որի ընթացքը շատ ոգևորիչ էր սովորողների համար։Դեռևս մայիս ամսին հանդիպում էինք ունեցել ընկեր Լիանայի երրորդ դասարանի սովորողների հետ և ծանոթացել, թե ինչ է բլոգը։Սեպտեմբեր ամիսը սկսեցինք բլոգավարությամբ, կրկին անդրադարձանք, թե ինչ է բլոգը, ինչպես պետք է այն բացենք, ինչպես սկսենք գործածել, ինչ հմտություններ կիրառենք և այլն։Քայլ առ քայլ սովորողների հետ յուրացրեցինք բլոգի հետ կապված բոլոր հմտությունները։Սովորողները այնքան ոգևորված էին իրենց բլոգներով, որ յուրաքանչյուր օր որևէ նոր հմտություն էին ինքնուրույն բացահայտում և դրանով կիսվում ընկերների հետ։Կարող եմ վստահ ասել, որ սովորողները յուրաքանչյուրը մեծ սիրով է վերաբերում իր բլոգին՝ այն համարելով իր անհատական ուսումնական հարթակն ու անհատականության ցուցաբերման տաքուկ անկյունը։