«Ուսումնական մառան» նախագիծը արդեն ընթացքի մեջ է: Նախագծի ընթացքում սովորողները կձևավորեն նկուղի մի փոքրիկ հատված, որը նախատեսված կլինի, թթվի արիշտայի, չրերի, շարոցի պահպանման համար: Առաջին փուլում իրականացրել ենք բերքահավք, ստացված բերքից պատրաստել ենք չիր։ Ձևավորումը կանեն սովորողները, որոնք կլինեն յուրահատուկ և չկրկնվող: Աշխատանքային փուլն արդեն սկսված է:
Ինքնաքանդակների ամփոփիչ փուլ: Սովորողնեը երկրորդ փուլում թրծակավին տալիս են տեխնոլոգիական լուշումներ՝ պատրաստած ինքնաքանդակների վրա ամրացնելով թել և մազեր:
Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց պարտեզի 2֊1 դասարանի սովորողներ, ընտանիքի անդամներ
Ժամանակահատված՝ նոյեմբեր
Նախագծի նկարագրություն՝
Նախագծի թեման թթուդրիկն է, թթու պատրաստելու ընթացքը և համեղ ավարտը:
Նախագծի նպատակն է՝ Ընտանեկան համայնքի ներառումը կրթահամաիրում իրականացվող ծեսերին, սովորողի մոտ ձևավորել ինքնուրույն գործունեություն իրականացնելու հմտություն: Զարգանում է նաև ճանաչողական, իմացական ոլորտը:
Գործունեության ընթացք՝
Սովորողները ընտանիքի անդամների հետ միասին քննարկում են անցկացնում, թե ինչո՞ւ են թթու դնում, առողջարար է , թե՝ ոչ : Սովորողները փորձում են գրանցել թթվի համեղ բաղադրատոմսեր հատուկ ձևավորված հարցերի օգնությամբ
Ընթերցանություն ՝ Լավաշի ուժը -Ընթերցարան 2-րդ դասարան
Աշխատանք տեքստի հետ, անհասկանալի բառերի բացատրոությունը գտնել օնլայն բառարանում։ Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու (գիրք-տետր) / էջ 34-38/ Մաթեմատիկա՝ Սովորում ենք չափման միավորները՝ մմ, սմ, դմ, մ, երկնիշ և միանիշ թվերի գումարում , հանում կարգային անցումով․Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր Ես և շրջակա աշխարհը՝ մրգեր, բանջարեղեն, դրանց դերը մեր կյանքում, սերմնացան Շախմատ՝chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ Երգ՝«Հա ձըձում, հա կարագ», «Հարի, հարի, խնոցի» /երաժիշտ Հասմիկ Մաթևոսյան/ Անգլերեն / Նարե Արիստակեսյան/ Ռուսերեն / Քրիստինե Աբրահամյան/ Երգ /Հասմիկ Մաթևոսյանի/ Մարմնակրթություն-/Անուշ Թորոսյան/
Նոյեմբերի 5-ին սովորողների մի խմբի հետ ճամփա ընկանք Ջրվեժի անտառապարկ` յուրաքանչյուրս մեր աշունը գտնելու:Ճամփորդությունից առաջ շաբաթվա ընթացքում սովորողների հետ խոսել էինք տարվա եղանակների մասին, աշնան մասին:Յուրաքանչյուր սովորող ներկայացրել է աշնան եղանակային դրսևորումներից որն է ամենաշատը սիրում:Սովորողների հետ հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում:Հասնելով անտառապարկ քայլեցինք փոքրիկ լճի մոտ և այնտեղ ընդմիջեցինք նախաճաշով:Այնուհետև մոտակա բացատում մյուս դասարանական խմբերի հետ իրականացրեցինք աշնանային ընթերցումներ, երգ ու պար:Սովորողները իրենց հետ բերել էին տարբեր մեդիագործիքներ, որոնցով կատարեցին աշնանային գեղեցիկ ֆոտոներ նկարելով և´ բնությունը, և´ իրենց ընկերներին:Շարունակեցինք մեր գործունեությունը գեղեցիկ աշնանային քայլքով, դիտարկումներով և զրույցով:Սովորողները դիտարկեցին ծառերի տեսակները, տերևների տարբերությունը, գույները:Քայլքի ընթացքում սովորողները չէին դադարում հիանալ բնության ստեղծած աշնանային գույներով :Կատարեցինք նաև տեխնոլոգիական աշխատանք աշնանային տերևներով:Սովորողները հատակին գունավոր կավիճներով նկարեցին իրենց և լրացրեցին իրենց նկարները աշնանային տերևներով:
Թթուդրիկի ծեսին ընդառաջ առցանց-հեռավար-առկա ուսուցման շաբաթվա ընթացքում հանդիպեցինք սովորողների փոքր խմբով և թթուդրիկի ծեսին ընդառաջ պատրաստեցինք պլաստինե բանջարեղեն, որոնք օգտագործում են թթու պատրաստելիս։Սովորողները յուրաքանչյուրը պատրաստեց իր սիրելի բանջարեղենը և խոսեց դրա օգտակարության մասին։
Ժամանակահատված՝ նոյեմբերի 1-5 Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ, ընտանեկան դպրոցներ Ուսումնական նախագծեր՝ «Ուսումնական աշուն» նախագծի ամփոփում Խնկոյանական օրեր
Առցանց հանդիպումների վայրը՝ /Microsoft Teams հարթակ/, Ընթերցանություն ՝ «Ճպուռն ու մրջյունը», «Խխունջն ու սունկը»-Ընթերցարան 2-րդ դասարան Պատրաստի՛ր տեսանյութ, ձայնագրություն, մեդիաթատրոն՝ որևէ ստեղծագործություն ընտրելով։ Լեզվագործունեություն ՝ Հայոց լեզու (գիրք-տետր) / էջ 23-28/ Մաթեմատիկա՝ Երկնիշ և միանիշ թվերի գումարումը, երկնիշ թվերի գումարում և հանում ։Մաթեմատիկայի էլեկտրոնային էջեր Ես և շրջակա աշխարհը՝ տարի, ամիս, օր, աշնանային դիտարկումներ Շախմատ՝chessschool.am/, chess.am / խաղա՛ ընկերոջդ հետ՝ նրա էլ փոստին ուղարկելով խաղի հղումը/, Առնոլդ Միքայելյանի բլոգ Երգ՝ «Աշնանային երաժշտական մեդիաբացիկներ» նախագիծ /երաժիշտ Հասմիկ Մաթևոսյան/ Տեխնոլոգիա+ կերպարվեստ՝ խճանկարի տեխնիկայով աշխատանք, ուսուցողական տեսանյութ Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի անտառապարկ
Հանդիպման ժամանակացույց՝ Երկուշաբթի Հանդիպում փոքր խմբերով Հյուսիսային դպրոցում Տեխնոլոգիա Մայրենի Երեքշաբթի Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի անտառապարկ Չորեքշաբթի Մաթեմատիկա 11.00-11.40
զբոսնել, ուսումնասիրել միջավայրը՝ բուսականություն, լիճ
լուսանկարել բնության տեսարաններ
իրականացնել միջավայրի խնամք
«Ջրվեժ» անտառապարկում կիրականացվի միջավայրի դիտարկում, քայլք-զբոսանք, եղանակային առանձնահատկությունների ուսումնասիրություն։ Ընդմիջելու ենք, իրականացնելու ենք տեխնոլոգիական աշխատանք՝ տեղում հավաքված տերևներով, որից հետո՝ լուսանկարչական պլեներ, աշնանային ընթերցումներ, երաժշտական կատարումներ, պարերգեր:
Ամփոփում
պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը