Ուսուցչի անհատական աշխատաժամանակ․ հունվարի 3-7-ը

Դեկտեմբերի 27-30, մանկավարժական ճամբար

Մանկավարժության լաբորատորիայի ուղեցույցը

Առցանց աշխատանք`

  • Սովորողի զարգացման բնութագրերի լրացում
  • «Ուսումնական ձմեռ» նախագծի աշխատանքների ամփոփում-ներկայացում
  • «Հունվարյան նախագծերի»․ 2- րդ ուսումնական շրջանի նախագծերի  ամբողջացում
  • Դասասենյակների օդափոխում, նախապատրաստում ուսումնական 2-րդ շրջանին
  • Մասնակցության առցանց և ֆիզիկական միջավայրում տեղի ունեցող հավաքներին

Հունվարի 3, երկուշաբթի
Առցանց աշխատանք

12։30-ին՝ Ձմեռային ազգագրական փառատոն. առցանց հավաք

Հունվարի 4, երեքշաբթի

10:00՝ Աշխատանք ֆիզիկական միջավայրում

  • Միջավայրի խնամք
  • Կաբինետների մաքրում, ախտահանում

Հունվարի 5, չորեքշաբթի
Առցանց աշխատանք

Հունվարի 7, ուրբաթ

Աշխատանք ֆիզիկական միջավայրում

  • Միջավայրի խնամք, բարեկարգման աշխատանքներ
  • Ծաղիկների խնամք
  • Կաբինետների մաքրում, ախտահանում

Կայքի պատասխանատու

Ամանորյա տոնախմբություն Հյուսիսային դպրոցում

Դեկտեմբերի 24-ին հանդիպեցինք Հյուսիսային դպրոցի 2-3-րդ դասարանների սեբաստացիական համայնքով՝ մեծով և փոքրով։

Ամանորյա բարեմաղթանքներով, երգերով ամփոփեցինք մեր ուսումնական հետաքրքիր, բեղուն տարին։Սովորողները շատ մեծ սիրով պատրաստվել էին ծեսին և մեծ ոգևորությամբ մասնակցեցին։Ոգևորությունը նույն էր նաև սիրելի ծնողների մոտ, ովքեր՝ բերանացի գիտենալով բոլոր ասիկներն ու երգերը, սկզբից մինչև վերջ մասնակցեցին ծեսին։

Տարին ամփոփեցինք ուրախությամբ՝ լի երջանիկ և տպավորիչ պահերով, սիրով, շնորհակալական խոսքերով և ջերմ բարեմաղթանքներով։

Սիրով կսպասենք 2022 ուսումնական տարվան։

Ավելին՝ տեսանյութում

Տեսանյութը՝ Նարինե Պողոսյանի
Տեսանյութը՝ սեբաստացի ծնող՝ Հասմիկ Ալեքսանյանի կողմից

«Ուսումնական ձմեռ» նախագիծ

Նկարը՝ Մարիա Պողոսյանի

դեկտեմբերի 28- ից հունվարի 9

Սովորողները աշխատում են հեռավար (առցանց): Նախատեսվում է իրականացնել ամանորյա, տոնական, ընտանեկան նախագծեր:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • մեդիատեխնոլոգիաների զարգացում ու համակարգչային ծրագրերի կիրառում
  • բանավոր ու գրավոր խոսքի զարգացում
  • մաթեմատիկական հասկացությունների ամրապնդում ու կիրառում

Թեմաները՝

  • Ամանորյա նախապատրաստություններ
  1. Ընտանեկան ավանդական սիրելի ուտեստի պատրաստում ու ներկայացում
  2. Տոնածառի պատրաստում, զարդարում, ներկայացում
  • Ֆոտոշարքեր, որոնք պետք է ունենան վերնագիր ու համառոտ նկարագրություն
  1. Ձմեռը քաղաքում, բակում, գյուղում, այլ
  2. Ամանորը քաղաքում ու քաղաքից դուրս
  3. Ամանորյա տոնածառների շքերթ
  • Ամանորը ընտանիքում. տեսաշնորհավորանք-բարեմաղթանքների շքերթ