Դդմածես 2025.Պատրաստում ենք կավե դդումներ

Ձմեռային ճամբարի ընթացքում <<Դդմածես 2025>> նախագծի շրջանակում համագործակցեցինք Քանդակի դպրոցի՝ ընկեր Ալիսի և ընկերների հետ։Ճամբարականները ավագ դպրոցի սովորողների օգնությամբ պատրաստեցին կավե դդումներ։

Ձմեռային ճամբար 2025.Կավե ազգային զարդանախշեր

Ազգագրական փառատոնի շրջանակում համագործակցեցինք Քանդակի դպրոցի՝ ընկեր Ալիսի և ընկերների հետ և կավի վրա ներկայացրեցինք հայկական զարդանախշերը։

Paint ծրագրով նկարում ենք հայկական զարդանախշերով դդումներ

Ազգագրական փառատոնի և Ղափամայի տոնին ընդառաջ Paint ծրագրով նկարում ենք հայկական զարդանախշերով դդումներ, գրում հանելուկներ և ներկայացնում դդմի օգտակարության մասին։

Ազգագրական փառատոն.Ազգային ուտեստներն ընտանիքում

Ներկայացնում է Ռոման Մխեյանը

Ներկայացնում են Տիգրան Ներսիսյանն ու մորաքույրը.հայկական գաթա

Ներկայացնում են Ալեքսա Շահբաղյանն ու մայրիկը.Խաշլամա

Ներկայացնում է Ավետիսյան Յանան.Ավանդական սպաս

Ներկայացնում է Եղիազարյան Յանան.Հայկական գաթա

Ներկայացնում է Նարեկ Բարոյանը.Իշխան ձուկը ջեռոցում

Ներկայացնում են Եվա Դանիելյանն ու մայրիկը.Ավանդական սպաս

Ներկայացնում է Արմեն Բարսեղյանը.Իշխան ձուկը ջեռոցում

Ներկայացնում է Էլինա Գևորգյանը.Ավանդական սպաս

Ներկայացնում է Ադամ Մանուկյանը.Հայկական տոլմա

Ազգագրական փառատոն.Ազգային ուժախաղեր

Ազգագրական փառատոնի շրջանակում 2.1 և 1.1 ջոկատները ծանոթացան ազգային խաղերից մեկին և միմյանց հետ շատ մեծ ոգևորությամբ խաղացին:

Ազգագրական փառատոն. Համագործակցություն 2.1 և 1.1 ջոկատներ

Ազգարական փառատոնի շրջանակում հանդիպեցինք 1.1 ջոկատի և ընկեր Հասմիկի հետ:Միասնական ներկայացրեցինք «Լորկե» ազգային պարը:

Տեսանյութը` Մանուշակ Աբրահամյանի

Դդմածես.Պատրաստում ենք դդմային թխվածք

«Դդմածես» նախագծի ընթացքում ճամբարականները ծանոթացան դդմի օգտակար հատկությունների հետ և որոշեցինք պատրաստել համեղ դդմային թխվածք:Ճամբարականները շատ մեծ ոգևորությամբ միասնական պատրաստեցին թխվածքը և առավել մեծ սիրով և ոգևորությամբ համտեսեցին:

Դդմածես.Դդմախնդիրներ

«Դդմածես» նախագծի ընթացքում սովորողները կազմել են շատ հետաքրքիր դդմային խնդիրներ:

Բանավոր մաթեմատիկայի ստուգատես.Միջդպրոցական հանդիպում

Բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի ընթացքում հանդիպեցին Հյուսիսային և Արևմտյան դպրոցների երկրորդ դասարանների սովորողները, միմյանց հետ ծանոթացան և սկսեցին խաղալ իրենց իսկ պատրաստած ինքնաշեն խաղերը:Ընթացքը շատ հետաքրքիր և ոգևորիչ էր սովորողների համար:

Տեսանյութը` Աշխեն Թադևոսյանի

The Ugly Duckling/Անճոռնի ճուտիկը թատրոն-ավտոբուս . Այց թոնրատուն

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզի 2.1 դասարանի ճամբարականները այցելեցին Հարավային դպրոց-պարտեզի թատրոն-ավտոբուս` անգլերեն լեզվով դիտելու «Անճոռնի ճուտիկը» ներկայացումը:

Եվ´ միջավայրը, և´ ներկայացումը հրաշալի էին:Ներկայացումից հետո ճամբարականները ունեցան շատ հետաքրքիր քննարկում ընկեր Աննայի հետ:Ներկայացումը դիտելուց հետո մեծ ոգևորությունյամբ այցելեցինք Հարավային դպրոցի նորաբաց թոնրատուն:

Թոնրատանը վառարանի շուրջ պատրաստեցինք շա՛տ համեղ կարտոֆիլի պլեճ, ընթացքում երգեցինք, պարեցինք:Համեղ կարտոֆիլը համտեսեցինք լավաշով և պանրով և իհարկե տաք թեյ խմեցինք:Շատ շնորհակալություն Աննա Գանջալյանին հրավերքի համար:Բոլորիս համար օրը լի էր դրական էներգիայով և դարձավ անմոռանալի:

Ընթացքը տեսանյութերում`

Տեսանյութը Լիլիթ Մելքոնյանի`