







Ազգարական փառատոնի ընթացքում արդեն ծանոթացել էինք հայկական զարդանախշերին, ուտեստներին։Տեղեկություններ էինք կարդացել և հավաքել դդմի մասին։Արդյունքում սովորողները նկարեցի դդումներ՝ հայկական զարդանախշերով։








Ազգարական փառատոնի ընթացքում արդեն ծանոթացել էինք հայկական զարդանախշերին, ուտեստներին։Տեղեկություններ էինք կարդացել և հավաքել դդմի մասին։Արդյունքում սովորողները նկարեցի դդումներ՝ հայկական զարդանախշերով։


Ձմեռային ճամբարի շրջանակում Հյուսիսային դպրոցի սովորողներն այցելեցին Երևանի Խամաճիկների թատրոն՝ «Գտնված երազը» ներկայացում դիտելու։Ներկայացումը շատ գեղեցիկ էր բեմադրված և սովորողները ինչպես միշտ մեծ ոգևորությամբ էին դիտում։
«Ձմեռային ազգագրական փառատոն 2025»ի շրջանակներում Հյուսիսային դպրոցի «Ուժեղներ» ջոկատն ուսումնասիրեց հայկական զարդանախշերն ու գորգը, այնուհետև Paint նկարչական ծրագրի միջոցով նկարեց։ Համագործակցեցինք Հյուսիսային դպրոցի 2.1 ջոկատի հետ։







Ձմեռային ճամբար
Բանավոր մաթեմատիկայի ստուգատես
Ձմեռային ճամբարի 1-ին շաբաթվա ընթացքում Հյուսիսային դպրոցի 2․1, 2․2, 2․3 դասարանների ճամբարականները ստեղծել էին ինքնաշեն խաղեր։ 2-րդ շաբաթում տեղի ունեցավ միջդասարանական հանդիպում ճամբարականների միջև։ Յուրաքանչյուր ճամաբարական ներկայացրեց իր ստեղծած խաղը, այնուհետև բաժանվեցին խմբերի և սկսեցին խաղալ։ Հետաքրքիր և ուրախ հանդիպում էր։
Մանրամասները՝ տեսանյությում





Բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի շրջանակում Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանի ճամաբարականները պատրաստում են ինքնաշեն խաղ՝ դոմինո։
Ընթացք, նյութեր`
Նպատակը և խնդիրները`
•ստեղծագործական մտքի և երևակայության զարգացում
•տեսողական-պատկերային մտածողության զարգացում
•տեխնոլոգիական հմտությունների գործածում
•Ինքնուրույն և խմբով աշխատելու հմտությունների զարգացում
Արդյունքում՝
Խաղը կխաղանք Բանավոր մաթեմատիկայի ստուգատեսի շրջանակում կայանլիք միջդասարանաական և միջդպրոցական հանդիպումների ընթացքում։
Ամփոփում`
1-ին շաբաթ․ 1-ին փուլ
Տեղեկություններ հավաքեցինք «X և O» խաղի մասին, վերհիշեցինք խաղի կանոնները։ Հավաքագրած տեղեկեկությունները կներկայացվեն ռադիոնյութով։
Գործնական աշխատանք՝
Դպրոցի բակից հավաքեցինք համպատասխան տեսքով խճաքարեր, լվացինք քարերը, գունավորեցինք և երկրորդ փուլում արդեն նկարեցինք խաղի համար անհրաժեշտ սիմվոլները։
Ազգագրական փառատոնի շրջանակում Ընկեր Հասմիկի և մաթեմատիկների ջոկատի հետ 2.1 դասարանի ճամբարականները ծանոթացան և սովորեցին երկու նոր ազգագրական պարերի՝ <<Լորկե>> և <<Շորոր>> պարերին։Ինչպես նաև ծանոթացանք մի շատ հետաքրքիր ազգային խաղի։
Ձմեռային մարզական ստուգատեսին ընդառաջ մարզվում և կատարում ենք ստուգատեսային վարժությունները։
















Ազգագրական փառատոնի շրջանակում ծանոթացանք հայկական զարդանախշերին, հայկական գորգերի պատմությանը, տեսակներին, համացանցից տեղեկություն հավաքեցինք հայկական գորգերի մասին, զրույց-քննարկում ունեցանք գորգերի մասին և paint ծրագրով նկարեցինք հայկական գորգեր։



Ձմեռային ճամբար
«Դիջիթեք 2025» ստուգատեսի և «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում 3․1 դասարանի ճամբարականները սովորեցրեցին 2․1 դասարանի ճամբարականներին Word ծրագրում ստեղծել աղյուսակներ, որից հետո գծեցին և ստացան հունվար ամսվա օրացույցը։Օրացույցում նշեցին և գունավորեցին տոն օրերը։Ճամբարականները սովորեցին ևս մեկ մեդիահմտություն գործածելու կարողություն։Կեցցե՜ն մեր խելացիները։
Դասավանդողի ուսումնական երկրորդ շրջանի՝ հունվարի աշխատաժամանակ.